Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից
![Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից](/timthumb.php?src=/disc/23-04-24/03a02950bf9d8601fa28e49f2f9134fb.jpg&w=450)
Երկրապահ կամավորական միության անդամ Արայիկ Ղարիբյանը դիմել է Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին՝ խնդրելով իրեն ազատել երկրապահ կամավորական միության շարքերից:
«Ես` Արայիկ Դավիթբեկի Ղարիբյանս, ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա: Դիմում եմ Շենգավիթի շրջանի երկրապահ կամավորական միության նախագահին ինձ ազատել երկրապահ կամավորական միության շարքերից»,- գրել է նա։