«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան

Դիտել նաև
Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել. Գեղամյան
Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան
«Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան
Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայում. Վարուժան Գեղամյան
Ադրբեջանն էլ ավելի է ուժեղացրել բռնաճնշումները հատուկենտ գործող կիսանկախ մեդիաների վրա. Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։ Ավելին, ըստ Էրդողանի, Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին։ Շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
Արդեն վախենալու է, թե ինչ ուղերձով է հանդես գալու Հայաստանի ղեկավարը վաղը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Իսկ ցեղասպանության հարցից հետո հաջորդ թիրախը լինելու է հայկական սփյուռքը»։