Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում Ադրբեջանցիների հրավերի հրահանգը երեկ Նիկոլը տվեց․ Արա Վարդանյան ԱՄՆ և ԵՄ դեսպանները չգիտե՞ն, թե որտեղ է Գյումրին
6
Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Լավրովը մեկնբանել է Փաշինյանի հայտարարությունները Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից Անդրանիկ Թևանյանի Ճեպազրույց՝ քաղաքային տրանսպորտի թեմայով. 17.000 քաղաքացի միացել է «Մայր Հայաստանի» նախաձեռնությանը (ուղիղ) Հարգելի գյումրեցինե՛ր, թույլ չտաք որևէ ավանտյուրա Գյումրիում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը. Տեսանյութ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից․ «Հրապարակ» Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Պատերազմ Արցախում
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում նորածին է մահացել Երևանի քաղաքային իշխանությունը 1,5 միլիոն դոլար է մսխել Էրեբունի-Երևան տոնակատարությունների ժամանակ Կոռուպցիան հո պոզով պոչով չի՞ լինում Yerkir Media-ի անդրադարձը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցին «Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»»․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը. ԱԳՆ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Քա՞նի մարդ է սպանվել Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Կարճ ասած» Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Լավրովը մեկնբանել է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական գլուխգործոցը Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում Ադրբեջանցիների հրավերի հրահանգը երեկ Նիկոլը տվեց․ Արա Վարդանյան Ծիծաղելի և անհեթեթ է թվում այդ ամենը. Լևոն Քոչարյանը՝ Հովիկ Աղազարյանի դեպքի մասին ԱՄՆ և ԵՄ դեսպանները չգիտե՞ն, թե որտեղ է Գյումրին Յուրքանչյուրս ենք գտնվում «բանտում». դրա լավագույն վկայությունը այն հեռախոսի պատմությունն է. Սրբազան «Կարմիր գծերի» թանկացման փաշինյանական որոշումը վիճարկող «Մայր Հայաստանի» հայցով դատը՝ դեկհեմբերի 6-ին Փաշինյանի աներորդին վստահեցնում է, որ ինքը լրիվ մաքուր է. Տեսանյութ Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից Անդրանիկ Թևանյանի Ճեպազրույց՝ քաղաքային տրանսպորտի թեմայով. 17.000 քաղաքացի միացել է «Մայր Հայաստանի» նախաձեռնությանը (ուղիղ) Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան Ալիևը պարգևատրել է Արևմտյան Ադրբեջանի իրողությունների տարածման հարցում աչքի ընկած անձանց Հարգելի գյումրեցինե՛ր, թույլ չտաք որևէ ավանտյուրա Գյումրիում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմում վիրավորի բուժման համար կառավարությունը պատերազմից 4 տարի անց գումար հատկացրեց Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը. Տեսանյութ Ինչպիսի կեղծված փաստաթղթերով է Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը ցանկանում տիրանալ հարևանի պատին. Գյումրիի փրայմերիզի իշխանական «զարդը»

Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին

Փաշինյանը, Հայաստանի տարածքները թշնամուն նվիրելուն զուգահեռ, հարցազրույց է տվել Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի մի խումբ լրատվամիջոցների: Դրանք, ամենայն հավանականությամբ, գործուղվել են Երևան, որպեսզի որոշակի քարոզչական աջակցություն ցուցաբերեն Փաշինյանի կողմից Հայաստանի թրքացման ու, որպես պետություն ոչնչացնելու ընթացքին: Ի դեպ, հարցազրույցում ամենից հետաքրքիրը միայն հարցերն են: Պատասխանները սովորական նիկոլաբանություն է՝ բառառատ ու փուչ: 
Ստորև՝ նրա հարցազրույցի պաշտոնական տեքստը, տեսանյութն ու նկարները՝ իր կայքից:
-- 
Նիկոլ Փաշինյանն հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: 

Հարց - The Guardian՝ Պատրիկ Վինտուր - Մեկ հարց եմ շատ ցանկանում Ձեզ տալ` Դուք շրջապատված եք բավական մեծ 4 ավտորիտար երկրներով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա և Ադրբեջան: Պարտվեցիք վերջերս պատերազմում: Ինչքա՞ն եք մտահոգված, որ մեծ ռիսկի եք գնում՝ փորձելով ավելի մոտ լինել Արևմուտքի հետ: Եվ արդյոք մե՞ծ է հավանականությունը, որ հաջորդ տասնամյակում Հայաստանը կանդամակցի Եվրամիությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, բայց Ձեր հարցի մեջ որոշակի ճշգրտումներ պետք է անենք, որովհետև մեզ շրջապատող երկրները թվարկելիս, այսինքն՝ վիճակագրությունն այդքան էլ ճիշտ չէր արտահատված, որովհետև մեր հարևան երկրներն են՝ Իրանը, Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը:

Մենք Ռուսաստանի Դաշնության հետ անմիջական սահման չունենք, բայց իհարկե, Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ էական և լուրջ դերակատար է: Ինչ վերաբերում է արևմուտքի հետ մեր մոտեցմանը, այսինքն՝ այն ինչ Դուք ձևակերպեցիք, իրականում, մենք երբեք էլ արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք: Եթե նույնիսկ շատերը բերում են այն, օրինակը, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո արևմուտքի հետ հարաբերությունները շատ սերտացել են, իրականում հեղափոխությունից առաջ Հայաստանը և Եվրամիությունն իրար հետ ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիր, և այդ պայմանագիրը կյանքի կոչելու պատասխանատվությունն արդեն մեր Կառավարության վրա ընկավ:

Իհարկե, նաև ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները ստեղծեցին և ստեղծում են օբյեկտիվ պայմաններ մեր հարաբերություններում դինամիկ զարգացում արձանագրելու: Բայց ես նկատի ունեմ՝ եթե մի պահ ընթացիկ լրատվական հեղեղներից և հոսքերից դուրս գանք, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում: Եթե առավել ևս արձանագրենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նաև ասել ենք, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերումով որդեգրած քաղաքականություն չէ, այլ դա մեզ համար ռազմավարություն է: Կա նաև մեկ ուրիշ հանգամանք, որն էական է, և այդ հանգամանքն արտաքին հարաբերությունների և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումն է:

Բայց իրականում, եթե շատ ուղիղ և անկեղծ ասեմ՝ դա ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որովհետև մենք արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, այո, բայց միայն մենք չենք դիվերսիֆիկացնում, գործնականում աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները, նույնիսկ նրանք, որոնք մինչև 2022 թվականը համարում էին, որ բավարար չափով դիվերսիֆիկացված են:

Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, և իհարկե, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հետագա մերձեցմանը, ես Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

Հիմա մենք, կարծես թե գնում ենք այդ ճանապարհով, ընդ որում, սա շատ կարևոր է արձանագրել՝ հրապարակային ճանապարհով, որովհետև մեզ և Եվրամիությանը, հատկապես ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, վերագրում են ինչ-որ «գաղտնի համաձայնություններ» և այլն: Շատ կարևոր է արձանագրել, որ մեզ համար թափանցիկությունը շատ կարևոր է, և մենք օրակարգերը թափանցիկ հրապարակել ենք, արդյունքներն էլ ենք թափանցիկ հրապարակել: Եվ այո, որոշակիորեն տեսնում ենք Եվրամիության հետ հարաբերությունների մերձեցում, բայց այդտեղ, իմ արձանագրմամբ, արտառոց ոչինչ տեղի չի ունենում, որովհետև դա մի կուրս է, որը Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ նոր չի որդեգրել:

Հարց - The Independent՝ Կիմ Սենգուպտա - Թույլ տվեք հարցնել, պարոն վարչապետ, Հայաստանին միջազգային աջակցության մասին: Եվ ի՞նչ լծակ կարող են որոշ երկրներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ: «British Petroleum»-ն Ադրբեջանից 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել վերջին չորս տարիներին: Դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն է: Միացյալ Թագավորությունն այդ կերպ որոշակի լծակ ունի Ադրբեջանի նկատմամբ «British Petroleum»-ի միջոցով: Կուզեի՞ք Դուք, արդյոք, որ Միացյալ Թագավորությունն այդ լծակն օգտագործեր: Եվ դրանից բխող հաջորդ հարցն աջակցության մասին՝ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ստանում Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից: Ես գիտեմ, որ Հայաստանը հիմա որոշակի զենք ստանում է Հնդկաստանից և Ֆրանսիայից: Կուզեի՞ք արդյոք, որ այլ երկրներն էլ միջամտեին, որպեսզի Հայաստանը միջոցներ ունենար ինքնապաշտպանվելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես չէի ցանկանա մեկնաբանել բիզնես գործունեությունը, ներդրումները, որոնք տեղի են ունենում հարևան երկրներում: Ես կարող եմ մի բան ասել, արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ ցանկացած ներդրում պետք է ունենա շահագրգռություն, որպեսզի ներդրման միջավայրում և տարածաշրջանում լինի խաղաղություն և հաստատվի խաղաղություն:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են: Բայց, իհարկե, ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են: Եվ այս տեսական թեզը, որը, իհարկե, շատ տեսական է հնչում, քայլ-քայլ կարող է ստանալ առարկայական արտահայտություն: Հատկապես կարևոր է, որ վերջին 5 ամսում մենք երկու խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: Եվ դա նրա արտահայտությունն է, որ ի վերջո հենց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության շահառու:

Այսինքն, իհարկե, ներդրողները՝ այո, իհարկե, տնտեսական գլոբալ կայունությունը՝ այո, բայց առաջին հերթին մենք ենք շահառուները խաղաղության: Եվ այս առումով, Ադրբեջանից հնչող մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են Հայաստանի բանակի բարեփոխումներին և արդիականացմանը, մեզ անհանգստացնում է: Ինչու՞, որովհետև Դուք ճիշտ նկատեցիք, եթե մենք տեսնենք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա, և այո, այդ հարաբերակցությունը ձևավորում է նաև Ձեր նշած գործարքների միջոցով Ադրբեջանի եկամուտների շնորհիվ:

Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն:

Նաև ես մի քանի անգամ ասել եմ, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար: Եվ նաև այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ և՛ ֆինանսական, և՛ ծավալի առումով, և հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաև այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում:

Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման փոխադարձ երկկողմ մեխանիզմ ստեղծել: Այսինքն, որպեսզի կարողանանք փոխադարձ այդ համաձայնությունների սահմաններում մեր սպառազինություններն ապահովել և մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք չսադրել:

Մենք առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանից: Այդ արձանագրումը, այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Մենք առաջարկել ենք չհարձակման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որովհետև շատ պարզ համաձայնագիր է, որ մենք, նամանավանդ հիմա, երբ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը դրել ենք մեր սահմանագծման, սահմանազատման պրոցեսի հիմքում, կարող ենք, դա շատ պարզ թուղթ է, ստորագրել, որ չենք հարձակվելու իրար վրա՝ ելնելով այն իրողությունից, որ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել ենք և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունենք:

Հետևաբար, այս տրամաբանությամբ, կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք աշխատել, և այն համաձայնությունը, որ նախորդ ուրբաթ օրը երկու երկրների սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները ձեռք բերեցին, նաև նման համաձայնություններն իրենք կարող են կայունությանը նպաստել:

Մեծ հաշվով՝ գիտեք ի՞նչ, եկեք մի այսպիսի հարցադրում էլ անենք. տեսեք՝ մենք խոսում ենք ռազմական բյուջեների մասին, բայց, իհարկե, կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնացած միջոցները ներդնենք մեր երկրների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Ճիշտ է, այս տարի մենք մեկ անձին ընկնող համախառն ներքին արդյունքով բավական մեծ առաջընթաց ենք ունեցել, բայց մեր երկրում էլ, Ադրբեջանում էլ սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան: Եվ երբ հնարավոր լինի և երբ լինի խաղաղություն, դա հնարավորություն կտա, որ առաջինը՝ երկու երկրների կառավարություններն այդ ներդրումներն անեն սոցիալ-տնտեսական զարգացումների վրա, և երկրորդը՝ որպեսզի նաև ինչ-որ պահի մենք մտածենք ռեգիոնալ տնտեսական զարգացումների մասին:

Նաև ռեգիոնալ տնտեսական զարգացումների համատեքստում է, որ մենք որդեգրել և ներդրել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որին հույս ունեմ՝ ծանոթ եք: Մեր մտքերի ընթացքն այդ ուղղությամբ է գնում: Նկատի ունեմ՝ մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց մյուս կողմից էլ, քանի դեռ չունենք համոզմունք, որ Հայաստանի Հանրապետությունը չի ենթարկվի հարձակման, մենք, բնականաբար, պետք է զարգացնենք մեր պաշտպանական կարողությունները: Ընդ որում, ես ասել եմ, որ 29,743 քառ. կմ տարածքից անդին Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի ոչ մի ուղղությամբ՝ ոչ հարավային, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային, ոչ արևելյան: Եվ մենք կարծում ենք, որ այս հենքի վրա պետք է մեր ինքնիշխանությունը, անկախությունը կառուցենք և զարգացնենք:

Հարց – The Telegraph և The Critic՝ Մայքլ Մոսբաքեր - Անվտանգության ձեր ներկայիս համակարգն արդյունավետ չի եղել, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիրը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ վերջին հակամարտության ժամանակ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այդ հարաբերությունը շարունակվելու, ՀԱՊԿ-ում անդամակցությունն ի՞նչ օգուտ է բերում Հայաստանին, ռուսական ռազմաբազաների ապագան ձեր երկրում ինչպիսի՞ն է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրները մենք պատկերացնում ենք հասցեագրել խաղաղության գործընթացի շրջանակում: Ընդ որում՝ շատ կարևոր է ընդգծել, որ հիմա խաղաղության գործընթացն ինքը միայն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը չէ, որն արվում է: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում՝ անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այդտեղ ֆունդամենտալ խնդիր է առաջացել, որովհետև տեսեք, ըստ էության, մենք նույնիսկ Ադրբեջանի հետ կարողացել ենք սկզբունքային համաձայնություն ձեռք բերել հետևյալի մասին, որ մենք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմա վրա և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը վերցվում է որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար: Ես ուզում եմ մենք արձանագրենք, ի՞նչ է սա նշանակում գործնականում:

1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը մեր քննարկվող հարցերի տեսակետից ունի երկու շատ կարևոր արձանագրում, առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և դա պայմանավորվել են նախկին Խորհրդային Միության 12 հանրապետությունները, այսինքն՝ բոլոր հանրապետությունները, բացառությամբ մերձբալթյան երկրների, որոնք այդ պահին արդեն անկախացել էին, և նախկին խորհրդային հանրապետությունների միջև արձանագրված վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանի: Այսինքն՝ մենք հիմա հստակ գիտենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանները որտեղով են անցնում և շատ կարևոր է, որ մենք Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում ենք որպես սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք: Սա նաև կարևոր բան է նշանակում, որ մենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և Խորհրդային Միության սահմաններում ունեցել են դե յուրե իրավական հիմք:

Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ կապը շատ ուղղակի է, որ ահա՝ Ալմա-Աթայի հռչակագրով՝ վարչական սահմաններով արձանագրված սահմանները նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի են: Ի՞նչ է դա նշանակում, որ եթե այդ սահմանը խախտվում է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգային մեխանիզմը պետք է գործարկվի:

Հիմա ի՞նչ խնդիր է առաջացել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Խնդիրը հետևյալն է, երբ այդ սահմանները խախտվել են 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին, 2022թ. սեպտեմբերին և Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքի մեխանիզմներ, այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն: Եվ Ռուսաստանի Դաշնությունից էլ վերջերս նման հայտարարություն է հնչում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ դելիմիտացված սահման չկար կամ սահման չկա, բայց մեր գործընկերները չեն արձանագրել մի կարևոր բան, եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ չկա նաև Հավաքական անվտանգության պատասխանատվության կազմակերպության պատասխանատվության գոտի, որովհետև սահմանը կա, և բոլորը գիտեն այդ սահմանի տեղը, իսկ, ըստ էության, նրանք ասում են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի Հայաստանի Հանրապետությունում իրենք չենք կարող ցույց տալ:

Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ըստ էության, չկա, որովհետև դելիմիտացված չի, դելիմիտացված չէ նաև, օրինակ՝ սահմանը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև: Կներեք, ես գիտեմ, որ մեր գործընկերները նման մտադրություն չունեն, բայց եթե հանկարծ այդպիսի իրադրություն լինի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, օրինակ՝ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այդպիսի մտադրություն լինի, որ որևէ երկրի զորք մուտք գործի Ռուսաստանի Դաշնության տարածք, չդելիմիտացված սահմաններ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նշանակում է չպիտի՞ որևէ կերպ արձագանքի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա որպես մեխանիզմ, որի վրա անդամ երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, մյուս երկրները կարող են հույս դնել:

Եվ մեր հարցը հետևյալն է, եթե մենք հույսը դնում ենք մի կազմակերպության վրա, որի վրա չարժե հույս դնել, որովհետև սկզբունքորեն չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, այլև մյուսները չեն կարող այդ կազմակերպության վրա հույս դնել, և սա հիմնավորվում է կազմակերպության արձագանքով և անդամ որոշ երկրների հայտարարություններով: Մեր հանրությունը մեզ ասում է՝ դուք ինչո՞ւ եք շարունակում մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Եվ եթե անկեղծ ասեմ՝ ես այդ հարցի պատասխանը չունեմ:

Հարց – Adam Smith Institute` Ջեյմս Փրայս - Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին և ասում էի՝ բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ իմիջիայլոց, ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից, որովհետև հիմա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և կազմակերպության դիրքերից և ընդհանարապես, և բավականին վաղուց, դա ընդ որում, նաև 2020 թվականի պատերազմից առաջ, Ռուսաստանը հավասարահեռ քաղաքականություն է վարում Ադրբեջանի և Հայաստանի միջև:

Ուզում եմ արձանագրել, որ իրականում մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և դա մեր մեջ ասած կոնկրետ թվական էլ ունի: Եթե մինչև 2012-13 թվականները Ռուսաստանի քաղաքականությունն այն էր, որ Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ադրբեջանը գործընկերն է, ընդ որում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, որի ամբողջ իմաստը պետք է լիներ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը շատ կոնկրետ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Բայց 2013 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի քանի միլիարդ դոլարի զենքի ձեռքբերման պայմանագիր ստորագրվեց, և սա այն կետն է, երբ Ռուսաստանի Դաշնությունն սկսեց դիվերսիֆիկացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ:

Եվ ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2022 թվականի փետրվարի 21-ին կամ 22-ին Ռուսաստանը և Ադրբեջանն իրար հետ ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին: Ըստ էության, հենց այդ հռչակագրի մեջ նաև արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը, և դա հրապարակային փաստաթուղթ է, և ըստ ամենայնի կարելի է արձանագրել, որ այն, ինչ հռչակվել է երկրների կողմից՝ համագործակցությունն անվտանգային ոլորտում, քաղաքականությունների շուրջ խորհրդակցություններ և այլն, դա գործնականում տեղի է ունենում, հակառակ դեպքում այդ հռչակագիրն իմաստ չէր ունենա:

Այսինքն, ինչո՞ւ են ստորագրել այդ երկրներն այդ հռչակագիրը, եթե պիտի չիրականացնեն: Մանավանդ այն պայմաններում, երբ արդեն դրանից առաջ, այդ հռչակագրի ստորագրումից առաջ առնվազն երկու դրվագով հստակ արձանագրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պարտավորությունների չկատարումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Եվ վերջերս շատ հետաքրքիր արձանագրում էր արվել, երբ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն ասում են, որ իրենք առաջարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Սա, կներեք, բայց Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն է, որովհետև ինքը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես Հայաստանի դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար: Ես նկատի ունեմ՝ շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:

Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում: Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ինչպես տեսնում եմ՝ եթե չի հատել կազմակերպությունում մեր մասնակցության տաքացման անհնարինության գիծը, բայց եթե այսպես շարունակվի, ես նկատի ունեմ՝ այն քաղաքական դիրքորոշումները, որ արտահայտում են, ակնհայտ է, որ նաև այդ գիծը կհատվի: Այսինքն՝ առնվազն եթե այսպես ասենք՝ վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին:

Հարց - The Guardian - Լյուիս Բաստոն 
- Շնորհակալություն, պարոն վարչապետ: Վերջերս գիրք եմ գրել հենց սահմանների մասին: Ինձ հետաքրքրում են տեղահանված անձանց խնդիրները, ովքեր նախկինում բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, այժմ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Կարճաժամկետ քաղաքականությունը որքան հասկանում եմ, հետևյալն է՝ օգնել կացարանի հարցում, կրթության հարցում, աշխատանքի հարցում և այլն: Դա երկարաժամկետ ապագայի հետ կապված հարց է առաջ բերում այս մարդկանց պարագայում: Դուք համարո՞ւմ եք, արդյոք, որ վերադարձի իրավունքը տարածաշրջանում համապարփակ կարգավորման մաս է, թե՞ այդ գլուխը փակված է և հայ հասարակությունը պետք է ներկայիս սահմաններով պարփակված շարունակի զարգանալ, Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներն էլ այստեղ՝ Հայաստանի հասարակության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրներն իրատեսորեն Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն կամ ցանկություն չունենան, մենք ամեն ինչ անենք պետք է անենք, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Ես նաև ուզում եմ ձեզ ասել, որ վերջերս մարզային այցելություններից մեկի ընթացքում ինձ մոտեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի կին և հարց տվեց, ասաց՝ որքանո՞վ է իրատեսական, որ մենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ունենանք ու ասաց՝ խնդրում եմ ինձ ուղիղ և անկեղծ պատասխանեք:

Ես նրան ասացի՝ ես Ձեզ կպատասխանեմ ուղիղ և անկեղծ, ես ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Ադրբեջանում, և այն ընկալումները, որ գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա:

Բայց նաև պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձել է ամեն ինչ անել, ընդ որում, 2023 թվականի սեպտեմբերյան ամենավերջին օրերին մեզ մեղադրում էին, որ իբր, իհարկե այդպիսի բան չկա, բայց շատ կարևոր է նաև, որ Լեռնային Ղարաբաղում այդ պահին գործող նաև իշխանությունների որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին նրանում, որ Հայաստանի կառավարությունը թույլ չի տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փրկվի և տեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:

Մեր մտածածն այն ժամանակ հետևյալն էր. մենք ուզում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր մասով պայմաններ ստեղծենք, որովհետև հասկանալի է, որ դա ամբողջությամբ մեր որոշումների տիրույթում չէր, որպեսզի անենք հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենա: Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին:

Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով: Ես նախորդ հարցերին ի պատասխան ասացի՝ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Ես ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Իմիջիայլոց, կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը։ Ցույց ենք տվել մեր անկեղծությունը, որովհետև մենք նաև հետևյալն ենք արել՝ արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա։

Բայց մենք նաև արձանագրում ենք, որ այդ նույն պրոցեսի արդյունքում պետք է նույնքան հնարավոր դառնա մարդկանց կյանքն առանց սթրեսների Հայաստանի Հանրապետության՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում, որ այդ մարդիկ իրենց տներում ապրեն, ընտանիքներ ձևավորեն, երեխաներ ունենան առանց անվտանգային մտավախությունների։

Ահա, սա այն կետն է, որի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է տեսական խաղաղության օրակարգը կարողանան վերածել կոնկրետ խաղաղ իրականության։ Եվ ճիշտ է, այս հատվածում մենք տեղային հարցի շուրջ ենք պայմանավորվել, բայց այս տեղային հարցի շուրջ պայմանավորվածությունների իրագործման որակն ավելացնելու կամ նվազեցնելու է հավատը խաղաղության օրակարգի և խաղաղության հնարավորության նկատմամբ։

Ես հավատում եմ, որ ավելացնելու է հավատը խաղաղության նկատմամբ՝ և՛ Հայաստանի հանրության, և՛ Ադրբեջանի հանրության շրջանում, և՛ ի վերջո նաև վստահության որոշակի պաշար է կուտակելու։ Եկեք արձանագրենք, որ խորը անվստահություն կա: Նաև ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել սահմանազատման հարցերով հանձնաժողովների անդամների և երկու համանախագահների կատարած աշխատանքի մասին, որոնք փորձում են մոլեկուլ առ մոլեկուլ վստահություն կառուցել, որին խնամքով վերաբերվելու դեպքում դա կարող է զարգանալ, խնամքով չվերաբերվելու դեպքում կարող է փլուզվել։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր - Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան
 - Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ Ընդհանրապես, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը լուրջ է և այդ խնդիրը շատ է սրվում հատկապես հակամարտությունների գոտիներում: Կարծում եմ՝ այստեղ նույնպես շատ կարևոր է, որ մենք այդ վստահության մթնոլորտը ստեղծենք տարածաշրջանում, այդ թշնամանքի մթնոլորտը կարողանանք հաղթահարել։

Գիտե՞ք ինչ, ի վերջո մշակութային և պատմամշակութային անշարժ հուշարձանների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքով մարդիկ, ըստ էության, արտահայտում են թշնամանքը միմյանց նկատմամբ։ Այսինքն, անշունչ հուշարձան է չէ՞ ըստ էության, թվում է, թե ի՞նչ կարիք կա անշարժ հուշարձանի վրա հարձակվել և այսպես շարունակ վնասել: Մարդիկ այդպես արտահայտում են իրենց թշնամանքը միմյանց նկատմամբ։

Այդ խնդրի լուծումը կրկին թշնամանքը հաղթահարելու մեջ է, իհարկե, այդ հուշարձանները, հատկապես եկեղեցիներն ունեն պատմություն, ունեն այդ պատմությունից բխող ոգի, իրենք սրբավայր են, բայց սրբություններն ինչ-որ ձևով պղծելը կամ վնասելը նույնպես թշնամության արտահայտություն է։ Այսինքն` հնարավոր չէ, որ մենք ասենք՝ լավ, թողեք թշնամությունը մնա, շարունակվի խորանալ, բայց մենք ապահովենք հուշարձանների անվտանգությունը, դա հնարավոր չէ։

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում կամ զգում են առնվազն կառավարելի, որպեսզի միանգամից շատ բարձր նպատակներ չդնեն, և դա համարում եմ խաղաղության օրակարգի մի մասը։ Պետք է դա էլ ասեմ՝ ուրիշ վտանգավոր եզրույթ էլ կա, որ հուշարձանների պահպանության շարժումը և այդ հարցով հետևողական լինելը շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց կարևոր է նաև, որ այդ պրոցեսը չօգտագործվի թշնամանքը հետագայում ևս խորացնելու համար։

Այսինքն, սա էլ կա և շատ նուրբ նրբություն է, չնայած օբյեկտիվորեն դա տեղի է ունենում, որովհետև եթե մեկի սրբությունը պղծում են՝ այդ թշնամության զգացումը բնականորեն խորանում է։ Եվ եթե մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա, պետք է հետևողական լինենք խաղաղության օրակարգի իրագործման շուրջ, որովհետև դա առանձին վերցրած հարց չէ, դա այս խաղաղության օրակարգի հարցն է։

Բոլոր հարցերի լուծումը ես պատկերացնում եմ՝ վերադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի երեք հիմնարար սկզբունքների շուրջ խաղաղությունը կառուցելու վրա։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնարար սկզբունքներն արձանագրված են, առաջինը՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանը և Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք՝ սահմանազատման գործընթացի համար, և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա, և այս երրորդ սկզբունքը մենք արտահայտել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մեջ, որը թշնամանքի հաղթահարման շատ կարևոր գործիք է նախորդ երկու սկզբունքների հետ համադրությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan