Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին
![Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին](/timthumb.php?src=/disc/22-04-24/6845f7515f6a4f746bab5506c141d12b.jpg&w=450)
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Արդեն մի քանի ժամ է՝ նրանք կառավարության շենքի ներսում են։ Զուգահեռաբար ընթանում էր նաև Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումը։