«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
20
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հիմնական հարցը, որ այս օրերին քաղաքացիներին հուզում է՝ հաջորդը որն է, ո՞րտեղ են կանգ առնելու, Տավուշից հետո որն է գալու․ թուրքերի ախորժակը մինչև ուր է ու ձեր զիջելու սահմանը մինչև ուր է։ Էդ խաղաղության դարաշրջանը ինչ է ու էլ ինչ պետք է անեք դրա համար։ Սրանք հարցեր են, իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը գնաց Տավուշի գյուղեր, հանդիպեց ժողովրդի մի փոքր մասին, մարդիկ ասացին կասկածանքով ենք վերաբերում, չենք հավատում, բայց այս անգամ Փաշինյանի դիրքորոշումը փափկել էր, էլ պատերազմով չէր սպառնում։ Մինչ քննարկում էին Նիկոլի խոսքը, թե՝ ձեր տան տղեն եմ, չեմ կարա խաբեմ, պարզվեց՝ դա ասելու ժամանակ էլ էր խաբում։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները նույն օրը համաձայնությամբ հրապարակեցին Հայաստանից հերթական հանձնումների մասին, արդեն պաշտոնապես։ Երբ գնաց տավուշցիների հետ հանդիպման, արդեն Ադրբեջանի հետ պայմանավորված քարտեզը կար, հրապարակելու օրն էլ էին որոշել, ուղղակի նախապես մի հատ էլ գնաց գլխների տակ փափուկ բարձ դնելու, ասելու, որ ձեր տղեն եմ։

Գիտե՞ք որն է ուշագրավը․ Նիկոլը Տավուշից է․ եկել է իշխանության, նախ հանձնել է Արցախը ու հերթականը հանձնում է Տավուշը։ ՆԳ նախարարը ևս Տավուշից է, զորքն առել գնացել է, որ Տավուշը հանձնելուն խանգարող չլինի․ ու Տավուշից հանձնումներն ամենից եռադունը արդարացնում են հենց տավուշցի մի քանի ՔՊ-ականները։ Հողի կանչ, արյան կանչ, նախնիների կանչ, տուն տեղ, պատիվ, թասիբ՝ չկա։ Սրանց համար երևի նախնիներ և նախկիններ բառերը նույնն են, որոնց ուզում են մերժել։

Եվ հիմա հարց է՝ հաջորդը որն է, ինչն եք հանձնելու։ Է՞լ ինչ քարտեզներ կան ձեր գրպանում։

Այս ընթացքում մենք այդպես էլ չհանդիպեցինք ՔՊ-ից դուրս մարդու, որը կողմ էր հանձնումներին։ Անգամ կարող ենք թվարկել ովքեր են եղել․ թուրքին հանձնվելու քայլերը  ողջունել են ՔՊ-ական պաշտոնյաները՝ աշխատակազմի ղեկավար, ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ սորոսականներ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի եղբայրը, եվրամիությունը, ամերիկացիները, թուրքերը և ադրբեջանցիները։ Ադրբեջանցիները ամենից շատն էին ուրախացել, ցնծում էին, անգամ ռուսական մամուլում այդ լուրի տակ որ նայում էինք, բոլորը ադրբեջանցիներ էին ու մի գովալ էին գովում Փաշինյանին, մի գովալ էին գովում, մարդու սիրտ էր խառնում։ ՔՊ-ականները դարձել են Ադրբեջանի սիրված հերոսները, համացանցը նայեք, մեր վիդեոների տակ, իրենց վիդեոների տակ, մտնում գրում են Նիկոլը Ալլահի պարգևն ա ադրբեջանցի ժողովրդին։

ՔՊ-ականներից դուրս մեկ աջակից չեմ տեսել։ Ընդ որում, ՔՊ-ականները ակտիվացան մի պահ, երբ ցուցադրվեց հանձնումների քարտեզը, մի քանիսը միանգամից գրեցին ֆեյսբուքյան էջում, վստահ եմ՝ վերևից իջեցված ցուցումով։ Լավ, հլը տենանք ի՞նչ են ասում ՔՊ-ականները․ եկեք իրենց թեզերի վրա կարճ անդրադարձ կատարենք։ Ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին շեֆն ասում է՝ ովքեր դեմ են Ադրբեջանին հողեր հանձնելուն, ուզում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը։ Այսինքն՝ ժողովուրդ պետք է հանձնենք, որ պատերազմ չլինի, իսկ պիտի հանձնենք ինչ ուզում են, որտեղից ուզում են, թե չէ նայեք հա՛, կլինի պատերազմ։ Սրա շարունակություն հետևյալն է՝ ով չի ուզում մեր հողերը հանձնենք թուրքին, պատերազմ է ուզում բերել, այսինքն դավաճան է։

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասում է՝ ես չեմ հասկանում երբ ասում են, որ դրանք հանձնելով գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում։ 21-րդ դարում, ասում է, սաղ էլ նշանառության տակ են։ Այսինքն, քանի որ հիմա նենց զենքեր են արտադրում, որ մինչև լուսին կրակում է, ուրեմն մի մտածեք, որ պատուհանից թուրք եք տեսնելու, մեկ է՝ եթե խփելու լինեն, Բաքվից էլ կխփեն։

Փաշինյանի սորոսական աջակիցն ասում է՝ եթե Նիկոլի հույսը իրականություն դառնա՝ հաջողություն կլինի։ Այսինքն՝ ողջունում է հողերի հանձնումը ապառիկով, հույսի դիմաց, հուսալով, որ հույսը իրականություն կդառնա ու թուրքը սրանք ստանալով չի հարձակվի։ Մի ՔՊ-ական պատգամավոր կա, որի սաղ ազգուտակը ընդդիմություն է ու հայհոյում է իրենց թիմին․ ասում է՝ առաջին անգամ կունենանք սահմանապահներ սահմանին։ Սաղ կյանքներս երազել ենք սահմանապահներ ունենայինք սահմանին, խաբար չէինք էլ։

Այս օրերին Տավուշում փողոցներ փակողների մեջ էր 96-ամյա Լենա Ղարդաշյանը։ Ադրբեջանից տարիքով էդ տատիկը, որ ասում է ես դեմ եմ, որ իմ երեխեքի գերեզմանները հայտնվեն թուրքի ձեռքին, 96 տարի ապրել է ու պրոբլեմ չի տեսել, որ ոչ թե սահմանապահ է կանգնել սահմանին, այլ զինվոր։ Հիմա ՔՊ-ականները նրան համոզում են, որ դու, որ խաղաղ ապրել ես, սխալ ես է՛ ապրել, պետք է հանձնենք, ականները հանենք, որ թուրքը կարողանա, ներողություն, չստերով գա քո բակ մտնի, որ այ ճիշտ ապրես։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ կայուն և հարատև խաղաղության համար այդ զիջումները կարևոր են։ Բայց հարցնում ես՝ դրանք բերելո՞ւ են կայուն ու հարատև խաղաղության, չեն երաշխավորում։ Էդ խաղաղությունը երկկողմանի գործընթաց չէ՞, պարոն քպական։ Այսինքն, ականապատ սահմանը երաշխիք չէ, այ դատարկ, մաքրածը՝ երաշխի՞ք է։ Դուք ասել եք՝ համ մենք ենք հանձնելու, համ իրենք․ հարց եմ տալիս, Լենա տատիկի տեղը՝ բանակցությունների որևէ փուլում քննարկվել է՞ նրանք ինչ են հանձնելու։ Դուք ասում էիք, որ գործընթացը զուգահեռ է լինում․ այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանին վերադարձվող գյուղերի մասին, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ լուր չկա, ոչմեկ դրանից չի խոսում, անգամ դուք էլ էլ չեք խոսում։ Ասում էիք 8 գյուղ մենք ենք հանձնում, 31 գյուղի տարածք իրենք, այսինքն՝ էնտեղ էլ պետք է հանձնումների դեմ միտինգներ լինեին, այդպես չէ՞։

ՔՊ-ական պատգամավոր ինչ-որ Հասմիկ Հակոբյանն ասում է երբ չկա սահմանագծված պետական սահման, մենք փաստացի գտնվում ենք պատերազմի սպառնալիքի տակ։ Հարց՝ պետական սահմանը ազատո՞ւմ է սպառնալիքից։ Ոչ։ Չի ազատում։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ավելի հեռուն գնաց, ասում է՝ Տավուշի մարզից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին։ Տեսեք հանձնվող տարածքը Ադրբեջան է, թե Հայաստան, անգամ դա քննարկելի չէ Կոնջորյանի հետ ինքը համարում է, որ հայկական եկեղեցին որ 1400 տարվա պատմություն ունի, ադրբեջանական է, ճիշտ այնպես ինձպես 30 ամյա պետություն ունեցած Արցախը, մի օր քնան հելան, ասին մերը չէ։ Ինքը գուցե նաև համաձայն է, որ էդ եկեղեցին մեր աչքի դիմաց դառնա մզկիթ, ինչպես հիմա Արցախի մեր եկեղեցիներին են վերաբերվում։ Լավ էդ հարցով էլ չխորանամ․ ասենք՝ Կոնջորյանը ճիշտ է, էդ տարածքը մերը չէ, ինչոր մեկը մի ուրիշ տեղից բերել տեղ հին եկեղեցի է հավաքել․ եթե մենք ունենք գյուղեր, որոնք մերը չեն, մենք ենք վերահսկում, նույն մարզում մենք էլ ունենք գյուղեր, որ Ադրբեջանն է վերահսկում, մենք տալիս ենք, իրենք չեն տալիս, ուրեմն մենք տալիս ենք մեր ունեցածը, մեր հողը։ Նույն մարդն ասում է՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է։ Այս մասով իհարկե սրանք ունիկալ են, ամեն բան արել ու անում են, որ ինքիշխանության վերջին նշույլներն են չեզոքանան, բայց ասում են հենց սա է ինքիշխանությունը։ Չի ասում, որ Հայաստանից թշնամին օկուպացրել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, ասում է՝ ՀՀ տարածքային ամբողջականություը պաշտպանված է։

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը ասում է՝ լուրջ հաջողություն էր սա ասում է Ադրբեջանը ստանում է հողեր, մենք ոչինչ չենք ստանում, բայց սա հաջողություն էր, որովհետև Ադրբեջանի հետ սեղանի շուրջ առաջին անգամ որոշումներ կայացրինք։ Նախ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, որ պրահայում որոշում էիր Արցախը հանձնել, էլի սեղանի շուրջ էր, սաունայում չէր։ Բայց Նիկոլն ուրախացել է, որ իրեն հաջողվել է Ադրբեջանի հետ բանակցել ու հանձնել ոչ թե Տավուշի մարզն ամբողջությամբ, այլ 4 գյուղ։ Կարողացել է հանձնել՝ առաց կրակոցի։ Ասում է՝ ով չի ուզում հողեր հանձնենք, ուրեմն Հայաստանի պետականությունն ուզում է զարգանալ ֆորպոստի տրամաբանությամբ։ Այսինքն՝ ըստ Նիկոլի, եթե դեմ եք, որ մեր հայրենիքը հանձնենք թուրքերին, ուրեմն ռսի ֆորպոստ ենք։ Իսկ իրենք, որ հանձնում են թուրքին, իրենք հայրենասիրության գագաթն են։

Նիկոլն ասում է՝ այո, Ադրբեջանը տարածքներ է ստանում, բայց մի ասեք Հայաստանը ոչինչ չի ստանում, որովհետև մենք հույս ենք ստանում, որ պատերազմ չի լինի։ Հայաստանը հողեր է հանձնում հույսի դիմաց։ Գիտեք, այս մարդը երևի արժանի է Հեյդար Ալիևի շքանշան ստանալուն, իրենից շատ ադրբեջանական շահ առաջ տանող չի եղել, վստահ եմ երբեք էլ չի էլ լինի։

Լավ ի՞նչ է լինելու վաղը նույն հույսի դիմաց, եթե այս ամենը մարսեցին․ հերթով ասենք։ վաղն էլ գալու են ու ասեն սրիկա են բոլոր նրանք, ովքեր Հայաստանից մի սանտիմետր կզիջեն, ու ևս 8 գյուղի հարց կբարձրացնեն։ Հետո գալու են ասեն՝ սրիկա են բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն Հայաստանից միջանք տալ Ադրբեջանին, դա ռուս-թուրքական ծրագիր է, ու կիմանանք, որ արդեն դրա քարտեզն էլ է Նիկոլի գրպանը դրած, վաղուց համաձայնեցրած ադրբեջանցիների հետ։ Ու երբ լինի՝ կարդարացնեն՝ բա ժողովուրդ ջան, չեք ուզո՞ւմ գնաք Բաքու, առևտուր անեք, համ էլ մեր սահմանապահներն են հսկելու, արանքներս էլ ռուս չկա, բա լավ չի՞։ Չէ, Նիկոլ, լավ չի, որովհետև դու այդպես էլ երաշխիք չկարողացար ստանաս, թե ինչու պիտի Ալիևը չգա, չտիկներով մտնի մեր Սյունիք ու չհեռանա, ինչը՞ պետքա նրան խանգարի, Սուրեն զորավարը՞, թե էն հադրութեցի գենշտաբի պետը, որը ոգևորված Նիկոլին պատվի է առնում։

Դրանից հետո կհայտնվեն էլի ՔՊ-ականներ, որ կկրկնեն Ալիևին, կասեն՝ ժողովուրդ ջան, ժամանակակից աշխարհում, երբ մարդիկ հաճախ են ապրելու տեղ փոխում, պետք չէ լինել էսքան միատարր, թող ադրբեջանցիներն էլ հնարավորություն ունենան Հայաստան գալու․ համ էլ հո իրենք մեր երկիր չեն գալիս, չէ, գալիս են իրենց ասած Արևմտյան Ադրբեջան, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի լինելու, նրանք լինելու են Արևմտյան Ադրբեջանում։ Ու հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կգան Հայաստան։ Հետո կսկսեն Հայաստաբնի քաղաքներն ու գյուղերն անվանակոչել ադրբեջանականով։ Նիկոլը, վստահ եմ, ունի նաև քարտեզները, թե կոնկրետ որտեղ են գալու ապրեն։ Սա հենց երկրի հանձնումն է։ Սա կոչվում է երկրի ռասկուլաչիտ։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանից հանձնում է տարածքներ ու հայտարարում՝ սա դեռ սկիզբն է, սա ընդամենը պիլոտային ծրագիր է, 2025 թվի քարտեզ էլ ունի, 2026 թվականի քարտեզ էլ, ունի այսինքն՝ եթե թողնեք մնա՝ դեռ էնքա՜ն բան կա հանձնելու։ Միանգամից չի հանձնի, որ բողոքի ալիք լինի դուրս գաք քշեք, կտոր- կտոր կհանձնի, որ ամեն անգամ ասեք՝ դե եքա Արցախ հանձնեիցն, էս մի գյուղի համար հո չենք լինի ոտքի, ու մանր-մանր կհանձնի ու կմնա իշխանության։ Տավուշի չափագրողները մարզերով հերթով ֆռալու են ու հետո անցնեն հայ-վրացական, հայ-թուրքական սահմաններին, եթե այս իշխանությունը մնա։

Ամեն մարզերից գյուղեր կդատարկեն, կհանձնեն ու կասեն գյուղացիներին՝ ձեզ ուրիշ տեղ տներ կտանք, հայրենիքը տնով են չափում։ Ոնցոր ասեն հեսա քո տունը Վարդենիսում կհանձնենք թուրքին, քեզ Աշտարակ տուն կտանք։

Կարճ ասած՝ այս հանձնումներից և ոչ մի փուլում Հայաստանը ոչինչ չի ստանում իսկ ի՞նչ է ստանում Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում 44-օրյա պատերազմից ի վեր ի՞նչ է ամեն փուլում ստացել ու ստանում Նիկոլ Փաշինյանը։ Դժվար թե ինքն էլ հանձներ անձնական հույսի դիմաց կարող է՞ տակը չոր թիվ կա։ Այս հանձնող բրիգադը ի վերջո կգնա, վստահ եմ, իսկ ի՞նչ է լինելու նրանցից հետո եկողների հետ, հաջորդը չի կարող չէ՞, իշխանությունը կազմակերպել Նիկոլի գծած էս ռամկաների մեջ ինչքա՞ն ջանք, ռեսուրս, ժամանակ է պետքա փոխելու համար, էդ ռամկաներից դուրս գալու, մեր պետական սահմանը, մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan