Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան
Դիտել նաև
Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա
Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ-ը հունիսի 12-ի դեպքերի մասին
Մենք ղեկավարվում ենք խելագար ռեժիմի կողմից. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն. Նիկոլ Փաշինյանի վախերը
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այս օրերին Տավուշում ծավալվող դիմադրության շարժմանը, նկատել.
«Ինչով է առանձնահատուկ Տավուշի շարժումը:
- Չկա քաղաքական առաջնորդություն:
- Շարժումը ցանցային ու տարերային է և չունի կազմակերպչական կենտրոն:
- Չկա կոնկրետ պահանջ, սակայն կոնկրետ պահանջը բոլորի համար հասկանալի է՝ օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա:
----
Դրական ու բացասական կողմերը:
Դրական կողմ.
-չկա կազմակերպչական կենտրոն, ուրեմն ռեժիմը և իր արտաքին հովանավորները չեն կարող որևէ մեկի վրա ազդել՝ ձերբակալել, պայմանավորվել, կոմպրոմատներ կիրառել,
- շարժման կիզակետում են հայտնվել երկու սրբազանները, որոնք չունեն քաղաքական նպատակներ, չեն պայքարում իշխանության համար, այսինքն չունեն անձնական ու կլանային մոտիվացիաներ:
- կուսակցություններն ու կլանները ետին պլան են մղվել:
Բացասական կողմ
- չկա քաղաքական օրակարգ, սակայն գոնե այս փուլում դա դրական դեր է կատարում:
Հաջորդ քայլը պետք է լինի տարբեր ցանցային խմբերի կողմից կոորդինացիոն մարմին ստեղծելը, որը, բնականաբար, վերկուսակցական կլինի:
Կոչ. կուսակցությունները թող հեռու մնան, սակայն կուսակցականները, որպես անհատներ, ազատ են ինքնուրույն որոշելու իրենց մասնակցության չափը»: