Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. ԱԱԾ-ին թույլ չեն տալիս ականազերծում իրականացնել զորքերի հետքաշման համար (տեսանյութ)
![Գյուղացիները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը. ԱԱԾ-ին թույլ չեն տալիս ականազերծում իրականացնել զորքերի հետքաշման համար (տեսանյութ)](/timthumb.php?src=/disc/21-04-24/495e8e479f4b6d835ddc97a255068c77.jpg&w=450)
Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի ետ քաշման համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Վերջինս գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղում և փաստում է, որ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։
Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը և պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:
Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, կրկին փակել են միջպետական ճանապարհը։
Տեսանյութի հղումը
https://www.facebook.com/watch/?v=917189733495815