«Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում (տեսանյութ, լուսանկար) Մարդիկ քոռ ու փոշման դուրս են գալիս մետրոյից՝ չկարողանալով երթևեկել (տեսանյութ)
2
ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց Մետրոյում «Թել-Սել» համակարգը խայտառակ է աշխատում (տեսանյութ) Վաղ առավոտից կուտակումներ են մետրոյում (տեսանյութ) «Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան Երևան քաղաքի 2024թ․ բյուջեն «Հարկեր և տուրքեր» ցուցանիշով ունի 37,9 տոկոսով աճ ՀՀ-ն չի կարող մասնակցել Ալիևի նախաձեռնած միջազգային շոուին, եթե դեռ Բաքվում գերիներ ունենք. Սաղաթելյան Պատերազմ Արցախում
Սպասվում են նոր աղետներ, քանի որ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները հանդիպել են ՌԴ-ից ակնկալում ենք ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները. Արծվիկ Մինասյան Իշխանություններն ուղիղ սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը. Իշխան Սաղաթելյան ՌԴ-ն կարող է, վճռականություն ունենալու դեպքում, քայլեր գործադրել մեր գերիների ազատ արձակման համար. Լեռնիկ Հովհաննիսյան Հայաստանը պետք է պահանջի, որ Բաքվում գտնվող բոլոր ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ․ պատգամավոր COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա Գրիգորյան Ալիևը դա պահում է՝ ճիշտ պահին հարվածելու համար. Հայկ Նահապետյան Փաշինյանին ժամանակ է պետք պետությունը վերջնական քանդելու համար. Նաիրի Սարգսյան «Թուրքական տանը» ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից մեկը ևս հրապարակվեց ՀՖՖ ղեկավարությունը պետք է հեռանա ու դա պետք է անի օր առաջ . «Շիրակ» «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին Լքված աղբ՝ Կողբացի փողոցում․ Դավիթ ջան, փողը դուրս եք գրել, բա արի տար (տեսանյութ) Անհաջող մարդու «հաջողակ» կինը. Աննա Հակոբյանը գնում է Մեհրիբանի հետքերով Փոփոխություն՝ մանկապարտեզների սննդակարգի վերաբերյալ Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ Դատախազությունը պահանջում է Մելքումյանից և փոխկապակցված անձանցից բռնագանձել 15 անշարժ գույք Մետրոպոլիտենի մանիպուլյացիան՝ հերթ եք կանգնում, որովհետև զարգացած երկիր եք Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջադեպի առնչությամբ դիմումը քննվում է ՔԿ-ում 2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել Ապօրինություններին վերջ տալու պահանջով բողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց Ալեքսանդրապոլցի ռուս մեքենավարի անձնազոհ սխրանքը Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում (տեսանյութ, լուսանկար) Մետրոյում «Թել-Սել» համակարգը խայտառակ է աշխատում (տեսանյութ) Հանրային տրանսպորտը լեփ-լեցուն է (տեսանյութ) Վաղ առավոտից կուտակումներ են մետրոյում (տեսանյութ) Մարդիկ քոռ ու փոշման դուրս են գալիս մետրոյից՝ չկարողանալով երթևեկել (տեսանյութ) «Կոլեկտիվ» Արևմուտքի երկակի ստանդարտներն՝ ընդդեմ վրացական երազանքի․ Անդրանիկ Թևանյան Շարունակիր պինդ գրկած պահել հին մասնագիտությունն ու նորանոր պոզաներ ընդունել․ Ռուբեն Հակոբյանը՝ Սիմոնյանին Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել Սրբուհի Գալյանի՝ ԱՆ դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները

Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից

Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա առաջարկեց բացել ճանապարհը և հավաքվել դպրոցի դահլիճում` զրուցելու։ Նա նշեց, որ բնակիչները ցանկացել են իր հետ հանդիպել՝ եկել է։

Ղալումյանը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը՝ հավելելով, որ քանի դեռ տեսախցիկը չեն անջատել, ոչինչ չի խոսելու գյուղացիների հետ։ Բնակիչների մի մասը պնդեց, որ հանդիպումը տեղի ունենա հենց բողոքի վայրում՝ բացօթյա։ Այդուհանդերձ, բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման, մյուս մասը հրաժարվեց հեռանալ։ Հանդիպումը տեղի է ունենում դպրոցի շենքում:

Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը:

Կիրանցի բնակիչներից մի մասը, որոնք գնացել էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ փակ հանդիպման, հայտարարեցին, որ մարզպետը որևէ նոր բան չի ասում, միայն պահանջում է ճանապարհը բացել։

«Ինչպես ժողովրդին խաբում էին, նույնը հիմա շարունակում են, խաբելով ամեն ինչ առաջ տանեն, Ոսկեպարում ուրիշ բան ասեն, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ։ Ստի ու կեղծիքի վրա է հիմնված ամեն ինչ։ Ասում էր՝ ճանապարհը բացեք»,-նշեց բնակիչներից մեկը, ով ևս մասնակցում էր մարզպետի հետ հանդիպմանը։ 

Նա նշեց՝ քանի որ ոչ մի երաշխիք չկա, դրա համար էլ ժողովուրդը ինքնաբուխ դուրս է եկել և փակել ճանապարհը։

«Պետք  է ժողովուրդն արթնանա, կորցնում ենք հայրենիքը, Ալիևի քմահաճույքներով մինչև երբ պետք է գնանք, էսօր Կիրանցն ա ուզում, վաղը Դիլիջանը կուզի, մյուս օրը՝ Երևանը․․․ ես չեմ վախենում, ով չի վախենում թող գա իմ կողքին կանգնի»,-ասաց նա։

Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Այսօր առավոտից էլ Կիրանցի բնակիչներն են փակել ճանապարհը:

Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:
Աղբյուր՝ Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan