Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա
Դիտել նաև
Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն
Սկանդալ՝ թիվ 95 միջնակարգ դպրոցում. փոխգնդապետին ու նրա եղբորը ոստիկանները բերման են ենթարկել
Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը
Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ՆԳՆ տվյալներ են ստացվել, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում Երևանի հիմնական դպրոցներից մեկում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 14-ամյա Վ․Տ-ն իր մոտ եղած պնևմատիկ ատրճանակով կրակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ 15-ամյա Վ․ Գ-ի ճակատային հատվածին և 15-ամյա Ա․ Ա-ի որովայնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ.Տ-ն ծնողի հետ ներկայացել է բաժին և ներկայացրել «PM-X» գրառմամբ 4.5մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը: Վ․Տ-ն սովորում է նույն դպրոցի 8-րդ դասարանում, իսկ Վ․ Գ-ն և Ա․ Ա-ն՝ 9-րդ դասարանում։

