Լարված իրավիճակ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության մոտ է. ուղիղ ԼՂՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելով՝ Բաքուն զրկում է ՀՀ-ին իր վերջին առանձնահատկությունից (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում հաջորդ օրվա անելիքները
30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Վաղը 10:30 մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ. Բագրատ սրբազան Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին «Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի (ուղիղ) Ալիևն ու Էրդողանը անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով Հայաստանում Վահե Ղազարյանը որոշումը փոխեց. պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Կիսագողական չխոսե՛ս, ոտքիդ մատից մինչև մազիդ ծայրը ճանաչում եմ քեզ. Բագրատ Սրբազան Ազգային ժողովի բակում ու հարակից տարածքում մեծաքանակ ոստիկանական խմբեր են տեղակայվել Ռեժիմի պարագլուխը հրահանգել է վրեժ լուծել. կարիքի դեպքում՝ կիրառել ֆիզիկական ուժ. Դանիելյան Անհրաժեշտ է մտածել` արդյոք պե՞տք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը՝ բախման կիզակետում․ ոստիկանությունը փորձում է ուժ կիրառել Հանրապետության հրապարակում Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը Լարված իրավիճակ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության մոտ է. ուղիղ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Վեհափառի ճանապարհը փակելու հրահանգավորողը Փաշինյանի ախրաննիկն էր՝ Եղիշե Հակոբյանը. Ռուբեն Մելիքյան Վաղը 10:30 մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ. Բագրատ սրբազան Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին. հայտարարություն Բագրատ Սրբազանը կոչ արեց ոստիկանների լուսանկարները գտնել ու անուններն արձանագրել Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում. Զատուլին Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ իրեն քնեցրել են և փորձել են ուղարկել Ֆրանսիա Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան ԼՂՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելով՝ Բաքուն զրկում է ՀՀ-ին իր վերջին առանձնահատկությունից (տեսանյութ) Լավ, ինչքա՞ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում հաջորդ օրվա անելիքները Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար Հրաժարական չտալով՝ Փաշինյանը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Ոստիկանների կողմից նմանօրինակ անհարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար. ՀԱԵ Սփյուռքի թեմակալ առաջնորդների հայտարարությունը. Տեսանյութ «Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի (ուղիղ) Ալիևն ու Էրդողանը անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով Հայաստանում «Այսօր՝ ժամը 19․00-ին, Սուրբ Աննա Եկեղեցու բակում կամփոփենք օրվա արդյունքները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը դատապարտում է ներկա իշխանության դրսևորած ամոթալի գործողությունները Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դատի էր տվել Ավինյանին․ դատական նիստը կկայանա այսօր՝ ժամը 15։30-ին

Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Լրացավ 4 տարին, ինչ եթերում է «Կարճ ասած» հաղորդումը։ 4 տարի մենք միասին քննարկում ու վերլուծում ենք մեր երկրում, մեր հայրենիքում, մեր հայրենիքի ու մեր ժողովրդի շուրջ կատարվողը, մատնանշում սխալներն ու ահազանգում։ Ի՞նչ ունեինք 2020 թվականի ապրիլին, երբ հաղորդումը մեկնարկեց։ Այդ ժամանակ մեր մեծ խնդիրը կորոնավիրուսն էր, դրա կառավարումը, սահմանափակումները։ Բայց գիտեինք, կանխատեսում էինք, որ կորոնավիրուսը ոչինչ է էն աղետի համեմատ, որ բերում են մեր երկրի գլխին։ Այ դա էինք ահազանգում։ 2018-ից, երբ արվեցին նշանակումները, դատելով նրանց որակից, ճամբարից, բռնած կուրսից, ահազանգում էինք, որ սրա վերջը Արցախը թուրքին հանձնելն է ու Հայաստանի պետականության չգոյությունը։

Բազմիցս փաստերով ու վերլուծություններով ասել ենք, որ Արցախի հանձնման նախերգանքը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է, նրա և այլ գործիչների դեմ քրեական գործերի հարուցումը, գեներալների վարկաբեկումը, բանակի հիմքերի կրծումը։ Քանի անգամ ասել ենք, որ անուն առ անուն՝ այս պաշտպանության նախարարով, էդ կարգի առողջապահության նախարարով, էդ կրթության նախարարով, գյուղնախարարություն փակելով և այլ և այլ քայլերով դուք ուղղակի քանդում եք էն, ինչ լավից վատից կայացրել ենք։ Չի եղել մի բան, որը նախապես չենք հասկացել, չենք ասել, չենք զգուշացրել մեր քաղաքացիներին, Արցախի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Գիտե՞ք, բաներ կային, որ կանխատեսում էինք, կիսվում ձեզ հետ՝ չուզենալով հավատալ, հույս ունենալով որ կսխալվենք։ Ավա՜ղ։ Դա ասում էինք թե՛ քաղաքացիների համար, որ պարտադրեն կառավարությանը ճիշտ որոշումներ, չշեղվել պետական շահից, թե՛ իշխանության համար, որ ուշադիր լինի, իմանա, որ մենք էլ ենք ուշադիր ու տեսնում ենք, ֆիքսում ենք, որ եթե միտումնավոր չէ այդ ամենը՝ ուղղվի։ Էլի ավաղ։

Մեր այս հաղորդման նպատակը ահազանգ հնչեցնելն էր, մարդկանց օգնելը՝ բացել աչքերը, դուրս գալ էյֆորիայից, օգնելը սթափվելուն։ Այն, որ այսօր Փաշինյանն ու թիմն ունեն ընդամենը 8 տոկոսանոց աջակցություն, հարյուր հազարավոր մարդիկ, որ հետ են կանգնում իրենց քվեակությունից, եթե 2018 կամ 19 թվականներին 5-ից 4-ը ասում էր հեղափոխություն եմ արել, իսկ հիմա 10-ից 9-ը ասում է ես կապ չունեմ էդ ավանտյուրայի հետ, այսինքն՝ ամաչում են իրենց ընտրությունից, ուրեմն մենք, մեր մասով հաջողել ենք։ Հասարակության մեծ փոփոխության մեջ ներդրում ունի ամեն մեկը, թե՛ իմ գործընկերները, թե՛ քաղաքական-հասարակական գործիչները, ակտիվիստները, որոնք ամեն օր ջանք չեն խնայում մի բան փոխելու։ Բայց այն, որ հանրությունը դուրս է եկել թմբիրից, դա մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է։ Փաշինյանից էս աստիճանի հիասթափվելու, եթե այլ արժանի բառ չօգտագործեմ, թիվ 1 պատճառը հենց ինքն է․ նա բոլոր-բոլորին․ արցախցիներին, Սփյուռքին, հայաստանցիներին, մանուկներին, երիտասարդներին, տարեցներին, տաքսիստներին, փողոցային առևտրականներին, լույս օգտագործողներին, գազ օգտագործողներին, զինվորին, հրամանատարին և բոլորին խոստում է տվել անհատական ու խմբային․ չկա մի թեմա, որի շրջանակներում ելույթ չի ունեցել, խոստում չի տվել, չկա մի մարդ, ում խոստում չի տվել և չկա մի խոստում, որ կատարել է․ չկա մեկը, որին չի խաբել։ Կրկնում եմ ինքը իր ձախողակների թիմով օգնեց մարդկանց բացել աչքերը։

«Կարճ ասածը» սկսեցինք կորոնավիրուսի սահմանափակումների օրերին։ Կորոնավիրուսի դեմ պայքարը ո՞վ տապալեց, ո՞վ օգնեց վիրուսին խլել ավելի քան 11 հազար կյանք, ո՞վ էր ասում ստից բան է, գրիպի նման, ո՞վ էր պինցետով քաշում, ո՞վ էր պարետը, որ օրը երեք հատ որոշում էր կայացնում՝ մեկը մյուսի դեմ։ Ու հիմա արդեն հետկորոնավիրուսյան քրեական գործեր են կոռուպցիայի մասով։ Քա՞նի մարդկանց աչք բացվեց՝ տեսնելով էն թալանը, որ կատարվում է, բյուջեի մսխումը, անիմաստ ու շռայլ ծախսերը։ Քա՞նի մարդ փոխվեց՝ տեսնելով թե ինչպես են հարստանում պաշտոնյաները։ Մարդիկ ասում էին՝ անգամ ապառիկով տելեվիզր գնել չկարողացող Արարատ Միրզոյանին, Ալեն Սիմոնյանին ո՞րտեղից էդ դղյակները, պատմության ուսուցիչ Պապիկյանին ո՞րտեղից երեք տարում երկու էլիտար բնակարան։

Քա՞նի հոգու աչք բացվեց 44-օրյա պատերազմի, վատ կառավարման, խաբելու ու հետո՝ պարտվելու պատճատռով։ Բայց կային շատերը, որ այդ ժամանակ էլ սատարում էին Նիկոլին, չմեղադրեցին, ասացին խեղճ հարիֆը ի՞նչ մեղք ունի․ նրանց աչքերն էլ բացվեց Սյունիքից հանձնումների ժամանակ։ Մարդկանց մի մասը հիասթափվեց սուտ խոստումներից, մարդկանց մի մասը հիասթափվեց վատ կառավարումից, մարդկանց մի մասը հիսաթափվեց պատերազմի կառավարումից, մարդկանց մյուս մասը հիասթափվեց հետպատերազմյան իրավիճակից ու հանձնումներից, Սոթքի հանքի կեսը հանձնելուց, Ջերմուկից մասեր հանձնելուց։

Ահագին մարդիկ Նիկոլից վերջնականապես երես թեքեցին, երբ կորցրեցին անձամբ՝ իրենց տունը, իրենց առողջությունը, իրենց երեխային։ Մի թոշակառու, որ մեզ նամակ էր գրել, Նիկոլից հիասթափվել էր, երբ իր թոշակի հարցին արհամարհական էին պատասխանել կառավարությունում։ Վարդենիսում շատերը փոխվեցին, երբ այնտեղ փակվեցին պետական հաստատություններ՝ վայենկոմատը, պասպորտսեղանը և այլն, ասացին՝ ուրեմն հանձնելու է։ Մարտունեցիների մի մաս, որ էս ամենից հետո Նիկոլին պաշտպանում էր, դարձի եկավ խոպանչիների հարկի շնորհիվ, նորատուսցիները՝ ձկան արգելքի շրջանում։ Ձկնաբույծների մի մասը դարձի եկավ խորքային հորերի հետ կապված վերջին որոշման ժամանակ, խաղողագործը հետ եկավ, կարտոֆիլը ամբարներում մնացած զոլաքարցին հետ եկավ․ հենց էսօր բողոքի ակցիա էին անում արմավիրցիները ոռոգման ջրի պատճառով։ Տարին դեռ նոր է սկսել, արդեն հայհոյում են։ Մի կին, որը Նիկոլ էր սատարում, Նիկոլ էր ընտրել Արցախի հանձնումից հետո, 5 հազար տղու զոհվելուց հետո, 2023 թվականին ողբում էր, որ ինքը Նիկոլ էր ընտրել, բայց իր տղան զոհվեց Ազատ գյուղի զորանոց կոչված հոլիկի հրդեհից։ Ողբերգություն է, բայց իրականություն։ Էսօր դարձի գալու հերթը շատ տավուշցիներինն է, հանձնելու քարտեզն արդեն հրապարակված է։ Այնպես որ, էս մեծ վերափոխման մեջ մեծ դեր ունի Նիկոլն ինքը։

Էսօր մեր հաղորդման իմաստը այլևս մարդկանց աչքերը բացելը չէ։ Չէ, ժողովուրդ ջան, էլ մարդ համարյա չի մնացել, ով չգիտի ում հետ գործ ունենք։ Չփոխվածները 8 տոկոս են, համաձայն հարցումների․ նրանց մի մասը պաշտոն, դիրք, պետական լծակ, պետբյուջեից կամ պաշտոնի շնորհիվ լավ եկամուտ ստացող մարդիկ են, կամ իրենց ազգականները, որոշ գործարարներ, իշխանության հետ տարբեր թելերով կապված մարդիկ, կերակրատաշտից օգտվողներ։ Ահագին պաշտոնյաների ուղղակի փողն է պահում ու եթե իմանան, որ կորուստ չեն ունենա, պատրաստ են լքել այդ նավը, որ մեկ է՝ մի օր խորտակվելու է, որոշներին վախն է պահում Նիկոլի մոտ, չի բացառվում, որ որոշներին էլ կոմպրոմատը, շանտաժը։ Իսկ մյուս մասը էն գերմիամիտ մարդիկ են, որոնց շահագործում է Նիկոլը։ Նրանց միմտությունը, գրագիտության պակասը, մտահորիզոնի բացակայությունը շահագործում է։ Դեպքեր կան, չէ՞, որ մտավոր ոչ բարվոք ունակություններ ունեցողներին շհագործում են, փող չեն տալիս, հիմա նույնը սա է․ շահագործում է ու փող չի տալիս․ նրանց բարեկեցությունը չի բարձրացել, վիճակը էլ ավելի վատի է գնում, ոչ մի օգուտ չունեն, բայց շարունակում են հավատալ, որ Նիկոլը, ախար, իրենց ծոցից է դուրս եկել։

Նրանց հետ գործ չունենք, կարծում եմ, եթե անգամ չփոխվեն, եղանակ չեն փոխում։

Կարճ ասած՝ չկա մարդ, որին վնաս չի տվել, չկա մարդ, որը չի զգացել Նիոլի իշխանության վտանգավորությունը իր ու մեր երկրի համար։ Երբ հաղորդումը սկսում էինք, բոլոր խնդիրների հետ միասին ահազանգում էինք, որ Արցախ են հանձնում։ Հիմա ահազանգում ենք, որ շարունակությունը ուղղակի ՀՀ պետականության չգոյություն է լինելու։ Ժողովուրդը փոխվել է, այո, բայց ի՞նչ գնով ու արդյո՞ք պետք է այդ փոխված ժողովուրդը հանգիստ հետևի, թե ինչպես է ընդամենը 8 տոկոսանոց վստահություն ունեցող իշխանությունը կործանում մեզ ու մեր երկիրը։

Այսուհետ ևս կշարունակենք էս կործանվող ընթացքի դեմ ահազանգ հնչեցնելը, բայց մեծ հույսով, որ վերջը մոտ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan