Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
![Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան](/timthumb.php?src=/disc/19-04-24/3b6249f1601d0ce4f23a0726d2cd9c9b.jpg&w=450)
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով տարածքներ զիջելու իշխանությունների ցանկությանը:
«Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը, ինքն իր կողմից, ինքն իրեն պետք է գնդակահարի: Այնտեղ, որտեղ կան մեր եկեղեցիները՝ 7-րդ դարից, 10-րդ դարից, այդ տարածքը չի կարող լինել թուրքական: Թուրքն ընդհանրապես այստեղ տարածք չունի, ինքը նստած է հայկական եւ հունական հողերի վրա:
Ես էլ որեւէ նկրտում չունեմ Վրաստանի եւ Իրանի նկատմամբ: Մենք Վրաստանի եւ Իրանի ժողովուրդների հետ պետք է ունենանք զրո պրոբլեմ: Իրանի իսլամ ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է: Մեր խնդիրը մեզ ցեղասպանած թուրքն է, մեր հողերի հաշվին երկիր ձեռք բերած թուրքն է: Թող հաշտվի, որ մեզ իրավազրկել է, հատուցի, հաշտ-համերաշխ ապրենք հազար տարի: Ցանկացած հաշտություն փոխադարձ քայլերի վրա է հիմնված, ոչ միակողմանի; Միակողմանին նվաստացումն ու պարտությունն է»,- հայտարարեց նա: