Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում
Փաշինյանի համար կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիև Իլհամը, իրեն նվիրած հայկական Շուշին, ի տարբերություն Նիկոլի, դժբախտ, դժգույն չի համարում:
Բացի այն, որ Ալիևը, Շուշին զավթելուց գրեթե անմիջապես հետո, հռչակել էր Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, մի հատ էլ նախօրեին հրամանագիր է ստորագրել՝ Շուշին այս անգամ՝ «Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք» հռչակելու մասին:
Հիմա նախ, պատկերացրեք դրանց անմշակույթ վիճակը, որ ՀԱՅԿԱԿԱՆ Շուշին են մշակութային մայրաքաղաք հռչակում, երկրորդ. գուցե թշնամու հայտարարություններից հետո հասկանաք, թե՝ «դժբախտ, դժգույն» ու այլ անհեթեթություններ արտասանելով, հատկապես ինչ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն նվիրել մեր թշնամուն: