Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը
![Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը](/timthumb.php?src=/disc/14-04-24/d8ed64a2a62a7ee6d00145eaae482e07.jpg&w=450)
Շատ շուտով կպարզվի, որ մեզանում մոտ 95 տոկոսն իրանաիսրայելական հակամարտության լուրջ փորձագետներ են։ Աշխարհացունց և դավադրապաշտական վերլուծությունների պակաս չենք ունենա, մեր դարդը թողած այլոց դարդով տապակվողների պակաս՝ նույնպես։ Նախանշաններն արդեն կան։
Իսկ իրականում մեր թիվ մեկ մտահոգության ու վերլուծության առարկան պետք է լինի այն, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Դրանից ավելի մեծ արհավիրք մեզ համար չկա։
Ճիշտ է, մեր հարևան ու բարեկամ Իրանի ճակատագիրը մեզ պետք է հետաքրքրի, բայց նախևառաջ մենք մեր ներքին խնդիրները պետք է լուծենք, որ կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից