Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
30
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Գլխակեր իշխանություն

Չնայած բոլոր ասպարեզներում դրսևորած ձախավերությանը՝ կա մի ուղղություն, եթե կարելի է այդպես ասել, որտեղ փաշինյանական իշխանությունը դրսևորվում է շռնդալից ու հետևողական: Գլխակերությո՛ւնը: Մահերը, կորուստները, զոհերը:

Փաշինյանի իշխանությունը աղետաբեր ու մահաբեր է: Դա հատկապես երևում է զինված ուժերի օրինակով, ցավոք սրտի: Երեկ ապրիլի 12-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով զոհվել են Սլավիկ Վարդանյանը (20 տարեկան, Վանաձոր), Դավիթ Հակոբյանը (20 տարեկան, Մեծամոր), Արեգ Քերոբյանը (19 տարեկան, Ներքին Գետաշեն) և Ժոզեֆ Ազոլյանը (Արտաշատ): Եվս 20 զինծառայող վիրավորվել է, տղաներից մի քանիսն ստացել են ծանր վնասվածքներ:

Հասարակությունը չէր հասցրել դեռ լիարժեք ընկալել կատարված ողբերգությունը (եթե մեր հասարակությունը դեռ ընդունակ է նման բաներ ընկալել), երբ տեղեկություն ստացվեց մեկ այլ զորամասի ԿամԱԶ մեքենայի վթարի վերաբերյալ, այս անգամ՝ երկու զինծառայող վնասվածքներ են ստացել:

Այս կորուստների համար ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարար Պապիկյանն են պատասխանատու: Մեր այս տղաների մահվան մեղքը նույնպես նրանց վրա է, առհասարակ, այս ոչ բարով՝ իշխանության ներկայացուցիչների վրա է: Իսկապես որ՝ գլխակեր իշխանություն: Որ անգամ իշխանություն էլ չէ, այլ՝ օտարի շահերի սպասարկմամբ զբաղվող ինչ-որ անձանց խումբ:
Ի՞նչ է տեղի ունեցել: Դա երևի պետք է պարզի քննությունը, որը նշանակվել է, բայց ո՞վ է չնչին չափով իսկ վստահում սրանց իրականացրած քննություններին: Հիշեցնենք, որ անցյալ հարվա հունվարի 19-ին որպես կացարան հարմարեցված շինության մեջ ողջ-ողջ այրվեցին 15 երիտասարդ զինվորականներ: Ու ի՞նչ պարզվեց ա՛յդ ողբերգության քննությամբ: Թե՛ Սուրեն Պապիկյանն է շարունակում նախարար մնալ, թե՛ նրա առաջնորդ Փաշինյանն է շարունակում վարչապետի աթոռից կառչած մնալ: Ու նոր կյանքեր է խլում նրա իշխանությունը, ավելացնում է որդեկորույս մայրերի թիվը:
Ուղղակիորեն մի երկու օր առաջ Փաշինյանի նվիրյալ զինակիցներից Անդրանիկ Քոչարյանը գլուխ էր գովում, թե իրենց իշխանությունը ֆանտաստիկ ինժեներական աշխատանքներ է արել այս, այն: Պարծենում էր, թե բանակին մի այլ կարգի լավ են նայում… Կպարծենա, ինչո՞ւ չի պարծենա: Հո վտանգն ուղղակիորեն իր հարազատների՞ն չի սպառնում: Նա ներկայացուցիչն է մի իշխանության, որի ղեկավար Փաշինյանը զոհերին «պլյուս, մինուս 50»-ով է հաշվում:

Հարցեր շատ կան: Շատ-շատ՛: Նշենք մի քանիսը.
Ինչո՞ւ է «Ուրալ» մեքնայի մեջ միանգամից 2 դիրքի անձնակազմ եղել: Դա ի՞նչ է. վառելիքի չարդարացված խնայողությո՞ւն: Այսինքն, վառելիքն ու տեխնիկան խնայում են, իսկ կյանքերը կարելի է անխնա կործանե՞լ:  

Ի՞նչ վիճակում է եղել այդ «Ուրալ»  մեքենան, ի՞նչ վիճակում է եղել վթարված ԿամԱզ-ը, առհասարակ, ի՞նչ վիճակում է մեր բանակի ավտոպարկը:
Ի՞նչ ուղիներով, ճանապարհներով են անցնում այդ մեքենաները: Ո՞վ պետք է համապատասխան ճանապարհներ ապահովեր:
Այդ ի՞նչ «ինժեներական աշխատանքներ» են արել Նիկոլ Փաշինյանն ու Անդրանիկ Քոչարյանը, Սուրեն Պապիկյանի հետ, որ զինվորներին տեղափոխող դանդաղընթաց բեռնատարները, մի փոքր աջ կամ ձախ շեղվելիս, վթարվում կամ ձորն են գլորվում:
Ո՞վ է նման վտանգավոր ուղիներով տասնյակ զինվորներ փոխադրող մեքենայի ղեկը վստահում նորելուկ, անփորձ վարորդների: Հիմա կասեն՝ վարորդական վկայական է ունեցել: Հա, բնականաբար, ունեցել է: Բայց մի բան է՝ քաղաքային ասֆալտի վրա մեքենա վարելը, մեկ այլ բան է՝ սարուձորում մեքենա վարելը: Վերջինի համար վկայականը շատ քիչ է, հմտություն ու փորձառություն էլ պիտի ունենալ:
Հանրագումարում, ո՞վ է մեղավոր, ովքե՞ր են այս անդադար ողբերգության գլխավոր պատասխանատուները:

Մեր ընկալմամբ՝ այստեղ հարցականներն ավելորդ են: Այն, ինչ կատարվում է, ամենից առաջ հետևանք է բանակում ու զինված ուժերում այս իշխանությունների ձևավորած վիճակի ու մթնոլորտի:
Այն, ինչ կատարվում է, հետևանք է բանակի ու զինված ուժերի նկատմամբ այս իշխանությունների վարած քաղաքականության:
Ինչո՞ւ բանակը չունի նորմալ փոխադրամիջոցներ, ինչո՞ւ է ստիպված երկու դիրքի հերթափոխը մեկ «Ուրալի» մեջ խցկել (դա էլ երևի այն հաշվարկով, որ եթե թշնամին որոշի հարվածել, կորուստները քիչ չլինեն):

Այսպես կարելի է երկար շարունակել հարցերը: Բայց ում մասին, ո՛ր իշխանության մասին ենք խոսում: Նիկոլ Փաշինյանի այն իշխանության մասին, որ միլիարդներ է ցփնում ոստիկանությանը, որ ահռելի գումարներ է ծախսում տնեցիներով արտերկրյա այցեր անելու վրա, որ միլիոնավոր դոլարներ է ցնծում ինչ-որ ռեպերի… չկայացած համերգի համար: Այն իշխանության, որը գումար չի խնայում իր «պադավատների», իրենց պարգևավճարների և իշխանական այլևայլ «տժժիկների» համար:

Քանի դեռ Հայաստանի վարչապետ է Նիկոլ Փաշինյանը, նման աղետներն ու ողբերգությունները վերջ չեն ունենալու:

 Արմեն Հակոբյան   
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan