Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան
7
Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ զարգացման ծրագիր (տեսանյութ, լուսանկար) Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ #Բոյկոտ․ վաղ առավոտից «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից Գյումրիում սկսվում է ստորագրահավաք․ Կարեն Սիմոնյանը հանդես է եկել Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու նախաձեռնությամբ (տեսանյութ) Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած» Ադրբեջանն առաջ է մղում թուրքական շահերը Կովկասում. Զատուլին «Քո ծաղկավոր տռուսիկն էր պակաս»․ Փաշինյանին ծաղրում են իր ֆեյսբուքյան էջում Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. Երկիր Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը․ «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտի ակցիաները (ուղիղ) «էս իշխանության գերնպատակը Հայաստանը դատարկելն է»,-շիրակցի ֆերմեր Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մասին Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները Սամվել Վարդանյանը սև ժապավեն փակցրեց ՄԻՊ գրությամբ ցուցանակի վրա «Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված». Լուիզա Ներսիսյան Քաղաքական դաշտի պատկերը բացահայտվեց ընդամենը 50 դրամով․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է Կարեն Սիմոնյանը․ ՔՊ-ում անհանգիստ են ու վախեցած Գյումրիի ընտրություններից (տեսանյութ) Պարտություն՝ հանուն իշխանության. Ուկրաինա-Հայաստան կարևոր զուգահեռներ Գոնե այսօր ողջ ընդդիմությունը պետք է համախմբվեր և վռնդեր դավաճաններին. Ավետիք Իշխանյան Ո՞ր «երրորդ կողմին» Բաքուն չի ցանկանում տեսնել Հայաստանի հետ սահմանին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ (տեսանյութ) Բաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկել «Փաշինյանը Տիգրան Ավինյանին պահում է, որ ընտրություններից առաջ փուռը տա՞»․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի Ժողովու՛րդ, ուշքի եկե՛ք, այդ տղան խաբում է. Հրանտ Բագրատյան Իշխանությունը շարունակում է մանիպուլացնել Սա՛ է քաղաքային իշխանության «բարեփոխած» և թանկացրած տրանսպորտը․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Մերձավանի կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ովքեր են կողմ և դեմ տրանսպորտի թանկացմանը, ինչու է Սերժ Սարգսյանը կողմ 150 դրամին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քաղաքապետարանի երեք պաշտոնյա կալանավորվել է Հարկատուներին հերոսացրեցին, որ ավելի խորը մտնեն գրպանները. Գառնիկ Դանիելյան

Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հայաստանը գնում է խաղաղության, Ադրբեջանը գնում է պատերազմի․ սա այն թեզն է, որ մենք լսում ենք իշխանությունից օրը մի քանի անգամ։ Ասում են՝ հանձնենք, որ պատերազմ չլինի, բայց դա չի երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Այսինքն՝ մեկ է՝ պատերազմ կլինի։ Նիկոլն ասում է՝ Ալիևը առիթ է փնտրում լայնամասշտաբ պատերազմի։ Հիմա հարցը հետևյալն է՝ եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ու դրա համար էլ ակտիվ զինվում է, բա դո՞ւ ինչ ես անում։ Ադրբեջանը զենք է գնում որտեղից պատահի։ Միայն այս տարի քանի բեռնատար ինքանթիռ զենք է թռել Ադրբեջան Պակիստանից, Սերբիայից, Թուքրիայից, մեր կողմից այդքան սիրելի, մեր գլխի տակ փափուկ բարձր դնող Եվրոմիությունից՝ Իտալիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։ Ժողովուրդ ջան, զենք ձեռք բերելը էսօր այլևս թաքուն պահել չի լինում։ Առավել ևս Հայաստանի էսօրվա ղեկավարությւոնը ցանկացած զենք առնելիս այդ մասին ասուլիսներ է անում, ճեպազրույցներ, էլ չասեմ, որ պայմանագիրն էլ կնքում է ուղիղ եթերում։

Որքանո՞վ է զինվում Հայաստանը․ սա մեզ ամենամտահոգող հարցերից է, կարծում եմ։ Էսքան ժամանակ հայտարարվել է, որ Հնդկաստանից հսկայական քանակի փանփուշտներ, նռնակներ, հրթիռային կայանքներ և այլ զենքեր է Հայաստանը գնել, բայց ինչպես արտաքին գործերի նախարարն է ասում՝ տեղափոխման խնդիր կա։ Այսինքն՝ հաշվեք՝ չի առել, եթե առել է ու չի կարողանում բերել․ նույն բանն է։ Մեկ էլ գիտենք, որ Ֆրանսիայից են զենքեր բերում՝ ռադարներ և զրահատեխնիկա՝ «Բաստիոն» անունով։ Էդ Բաստիոնները մոտավորապես նման են մեր ժողովրդավարության բաստիոնին՝ սիրուն ելույթներով փուչիկ։ Ֆրանսիան էդ զրահամեքենաներից տվել է նաև Ուկրաինային, և ռուսներն ասում են, որ ամենաարագը դրանք են խոցում։ Փորձագետներն ասում են, որ Ֆրանսիայից բերված համակարգերը պաշտպանական իրադրություն չեն կարող փոխել։

Իսկ Ադրբեջանը զինվում է ամեն տեղից։ Էս տարի Պակիստանի հետ կնքել է 1,6 մլրդ դոլարի ռազմական գործարք, նախորդ տարի միայն մեկ գործարքով Իսրայելից 1,2 մլրդ դոլարի հակաօդային պաշտպանության համակարգեր է գնել։ Հազար տեղից գրեցին, որ Իտալիայից է խոշոր սպառազինություն բերել, Բուլղարիայից 10 ռազմական բեռնատար օդանավ է Ադրբեջան թռել, Քուվեյթից ևս։ Ֆրանսիան, որ մեզ վիլիսատիպ բաներ է տվել, տարբեր հրապարակումների համաձայն, Ադրբեջանին տվել է 160 միլիոն եվրոյի ապրանք՝ ռազմական ուղղաթիռների համար։ ԵՄ անդամ երկրները Ադրբեջանին միլիարդավոր եվրոների զենք են տալիս, իսկ մեզ ասում են՝ մտադիր ենք քննարկել ձեզ ոչ մահաբեր զենք տալու հարցը։ Ձե՞ռք են առնում։

Ադրբեջանն ամեն տեղից զինվում է․ դո՞ւք ինչ եք անում։ Ասեմ։ 2023 թվականի նոյեմբերի 13-15-ին, Դուբայում տեղի էր ունենում ռազմական ավիացիոն ցուցահանդես, Հայաստանն էլ էր մասնակցում, Ադրբեջանն էլ։ Ադրբեջանցիները գրեցին, որ իրենց ՊՆ-ն ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր է ստորագրել արաբների հետ։ Իսկ Պապիկյանենք գրեցին, որ հանդիպել է նրանց պաշտպանության նախարարի հետ և հեռանկարներ քննարկել։ Կարճ ասած՝ 4 օրով գնացել էր Դուբայը տեսնելու։ Նույն միջոցառումից Հասանովը Բաքու վերադարձավ պայմանագրերով, Պապիկյանը Երևան վերադարձավ ֆեյսբուքի լուսանկարներով։

Դրանից մի քանի օր անց՝ նոյեմբերի 27-ին, Վրաստանից ու Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաներ էին գնացել Ադրբեջան, Հայաստանից էլ նույն օրը մի բարձրաստիճան պաշտոնյա Վրաստան գնաց։ Հիմա պատմեմ արդյունքների մասին․ Ադրբեջանում եռակողմ հանդիպման արդյունքում ռազմական համագործակցության փաստաթուղթ ստորագրեց եռակողմ ու զորավարժությունների պլան հաստատվեց, իսկ Փաշինյանյանի Արայիկ Հարությունյանը Վրաստանում հուշատախտակ բացեց։ Էլի Ադրբեջանը վրացիների հետ հանդիպմանը ստացավ ռազմական փաստաթուղթ, Արայիկ Հարությունյանը՝ սելֆի։

Այս տարվա փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել, ասում են՝ մոտ 300 մլն դոլարի։ Սերբիան մեզ հետ շատ մոտ էր ոնցոր։ Էն օրը կարդացի՝ Նիկոլի ամենավատ, անորակ պաշտպանության նախարարներից մեկը՝ Արշակ Կարապետյանը, ասել էր, թե զենքի պայմանագիր էր կնքել, Նիկոլը չեղարկել է։ Հետո կարդացի՝ Սերբիայից է։ Տարվա վերջին Պապիկյանը գնացել էր Հունաստան, իբր ռազմատեխնիկական համագործակցության բան կնքեցին․ իրականում կուրսատներ պատրաստելու մասին է, փորձի փոխանակման, ինչը կատարվում է արդեն 20 տարի։

Ժողովուրդ ջան, ընդհանրապես, սաղ աշխարհը զինվում է։ Հայաստանի կքռավարությունը, ընդհակառակը, զինվելու փոխարեն ասում է՝ այ Ադրբեջան, արի պայմանագիր կնքենք, որ մեկս մյուսի սպառազինությունը հսկի։  Էնքան աբսուրդ առաջարկ, որ Բաքուն ոչ թե մերժել է, այլ անտեսել է։ Հայաստանի ԱԺ փոխնախագահը գնացել էր Թուրքիա՝ Անթալիա ու արդարանում էր Հայաստանի զինվելու կապակցությամբ, չէ, ասում էր, մենք չենք ռազմականացվում, մենք զինվում ենք, որ պաշտպանվենք։ Հայաստանը նախկինում ակտիվ զինվել է, համարվել է աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկը, բայց ոչ մի անգամ որևէ մեկի մոտ չի արդարացել զինվելու համար։

ՔՊ-ական իշխանության՝ բանակ զինելը ես նմանեցնում եմ հայտնի անեկդոտին․ ալկաշին նշանակում են զենքի պահեստապետ, զենքերը ծախում-խմում է․ հարցնում են՝ բա որ թուրքը հարձակվի ի՞նչ կլինենք, ասում է կլինենք խայտառակ։ Հիմա սրանք ասում են հանձնենք հողերը, որ պատերազմ չլինի, թե չէ որ պատերազմ լինի, կլինենք խայտառակ։ Էս գլխից արդեն ասում է՝ ես պարտվելու միտք ունեմ, պարտվելու ենք։ Նիկոլենք ասում են հանձնում ենք տարածքներ, որովհետև պատերազմի պատրաստ չենք։ Իսկ ինչո՞ւ պատրստ չես․ բանակդ վերականգնելու խոստումից անցել է 4 տարի։ Ե՞րբ ես պատրաստ լինելու, վարչապետությանդ 24-րդ տարո՞ւմ։

Էն օրը ՔՊ-ական Քոչարյան Անդրանիկն ասում է՝ դե գնացեք մեր սարքած դիրքերն էլ տեսեք, Սեյրան Օհանյանի վախտվա դիրքերն էլ տեսեք, նանց վախտ բանկա բութուլկա էր, մեր վախտ ինժեներական կառույց։ Մի պարզ տարբերություն կա․ Սեյրան Օհանյանենց վախտ սարքված դիրքերը 25 տարի չեն խախտվել, ձեր սարքած դիրքերը ամեն օր փոխվում են։ Ես չեմ հավատում, թե դուք ինժեներական կառույց եք սարքում, որովհետև անընդհատ տարբեր մարզերից հանձնում եք դիրքեր, դուք ուղղակի չեք հասցնում դիրքեր կահավորեք, որովհետև չգիտեք՝ առավոտ դա մերն է լինելու, թե չէ։ Ձեր օրոք Ադրբեջանը մեզ վրա կրակում է մեր երկրի տարածքի մեջից, ձեր սարքած դիրքերից հետ եք քաշվում, գալիս վերցնում են ու կրակում։

Լավ ժողովուրդ ջան, ասենք թե՝ Նիկոլը զինվում է, թաքուն, ոչ մեկ չգիտի ոնց, բայց կարողանում է զենք բերել Հայաստան․ բայց զենք առնելը մի բան է, կիրառելը լրիվ ուրիշ բան․ բայց ո՞նց է կիրառում։ Նիկոլի օրոք 3 պատերազմ է եղել, որևէ պատերազմի ժամանակ լսել ե՞ք, որ էն 4 հատ սամալյոտը՝ Սու-երը, կրակեն։ Դրանց վրա ծախսել էիք էնքան փող, ինչքան ԵՄ-ն է խոստանում 4 տարում տալ․ էդ սամալյոտները գարաժում ժանգոտեցին։ 4 հատ Սու 30 ես բերել, ամիսներով փիարվել ես, 3 հատ պատերազմ ես բերել ու 3 պատերազմի վախտ դրանք մի ռակետ չեն կրակել։ Ադրբեջանական բանակի, զենքի միկ լուրջ տոկոս կազմում են պատերազմի ժամանակ ձեր հանձնած զենքերը։ Ալիևն ասում է՝ 6 մլրդ դոլարի ռազմական ավար եմ տարել․ զինամթերք, ծանր սպառազինություն և զրահատեխնիկա։ Եվ հարցնում է՝ Հայաստանին ո՞րտեղից էդքան փող։ Իհարկե, ասում է, անվճար են տվել, որ մեր դեմ կռվեն։ Իսկ ո՞վ է տվել․ հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանը։ Նիկոլ, մի հատ ձրի պատրոն բերած կա՞ս էս 6 տարում։ Նիկոլենք ասում են ՌԴ-ի հետ ռшզմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից իջել-հասել է 10 %-ից ավելի քիչ թվի։ Իսկ կասե՞ք էն 90 տոկոսը իրականում որքան է գումարայինով, Ռուսատսնի հեռ առաջվա կնքածի 10 տոկոսի չափ կա՞։  

Ադրբեջանի ռազմական և դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյաները թուրքիայի կաբինետներից դուրս չեն գալիս, երևի շբաթը երկու այց են անում իրենց ծրագրերի, պայմանավորվածությունների, սինքրոն աշխատելու համար, իսկ դուք ձեր ռազմավարական գործընկերոջ երդամնակալությանը գնալն եք կասկածի տակ դնում, չեք կարողանում որոշել՝ գնաք թե չէ,ՀԱՊԿ-ում անդամություն եք սառեցնում․ հույսներդ էլ ինչի՞ վրա է, չենք հասկանում։ Ու էդքանից հետո գալիս-ասում եք՝ մենք հնարավորություն չունենք պատերազմելու կամ հաղթելու, դրա համար էլ հանձնում ենք։ Դուք ո՞ր պետության ներկայացուցիչ եք, ո՞ր պետության համար եք աշխատում։ Մի հատ բացատրեք՝ հասկանանք։ Մի օր երևի կբացահայտվի։

Լավ բա որ չեք զինվում, չեք բաշարում զինվել կամ նպատակ չկա, բա էդ ՊՆ-ին հատկացվող փողը ո՞ւր է գնում, բանակին է գնո՞ւմ, թե՞ ձեզ․ օրինակ՝ ՔՊ դրամահավաքին, Պապիկյանի թազա տան վրա կամ առանց արդյունքի գործուղումների վրա, որոնք վաղուց դարձել են տուրիստական ճամփորդություններ։

Կարճ ասած՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, դուք պատրաստվում եք ոչ թե խաղաղության, այլ հանձնումների։ Ալիևն ասում է՝ առանց պատերազմի տուր, թե չէ պատերազմ եմ սկսելու, Նիկոլն էլ ասում է՝ տալիս եմ, մի սկսի։ Այսինքն՝ երկուսն էլ խոսում են նույն լեզվով ու նույն ասելիքով։ Ցանկացած երկրում, եթե լինի թշնակու կողմից ներդրված իշխանություն, թշնամու պատվեր կատարող իշխանություն, գործակալների խումբ, կանի այն, ինչ անում է այսօր Հայաստանի ղեկավարությունը։

Սրանց տրամաբանությունը, ինչպես հասկանում եմ, հետևյալն է․ Հայաստանում կա 998 գյուղ, ամեն տարի դրանից 4-ը զիջել, հանձնել ու երկրաձգել իշխանությունը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan