Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
![Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ](/timthumb.php?src=/disc/11-04-24/a62edcf0b18330cb5edb201f9cc49441.jpg&w=450)
Դիտել նաև
Անձնական վրեժ է լուծում. վախենում է Արմեն Աշոտյանի ինտելեկտից. Սամվել Նիկոյան
Դատական նիստ՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործով (տեսանյութ)
Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան
Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
Ես ուզում եմ իմանալ՝ իրենք ինչ գիտեն իմ քաղաքական կենսագրության մասին, ինչ ձայնագրություններ կան էս իշխանության ձեռքի տակ. Արմեն Աշոտյան
Պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական սպասարկման «դատարանի» կողմից քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգելու որոշմանը: Տիերան Աբրահամյանը գրել է. «Արմեն Աշոտյանի գործով խայտառակ դատական նիստից հետո դժվար է անհրաժեշտ բառեր գտնել` բնութագրելու բոլոր այն դերակատարներին, ովքեր այսօր որոշեցին կամ նպաստեցին, որպեսզի Արմենի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվի:
Դատավորը երկար «ծամծմեց» կողմերի ներկայացրած դիտարկումները, բայց վերջում իր «սև գործն» արեց:
Քաղաքական հանձնարարություն կատարողները երևի մաքուր սրտով տուն կգնան ու կհպարտանան, որ իրենց պարտքն իշխանության նկատմամբ կատարված է, իսկ պաշտոնական առաջխաղացման դռներն էլ բացված:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: