44-օրյա պատերազմի մասին զեկույցը՝ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին եղած կոմպրոմատների թղթապանակ ԱՄՆ-ում պարտվեցին պոպուլիստներն ու գլոբալիստ բոլշևիկները. Արթուր Խաչիկյան Իշխանությունը գնում է ընտրությունների
9
Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ կլինեն. ժողովրդին կոչ ենք անելու պայքարել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Թանկացող տրանսպորտ, կաթվածահար քաղաք. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն մնացել է միայնակ, գաղափարախոսական առումով վերածվում է մարգինալ միավորի Կոբախիձեն մեղադրում է ԵՄ-ի ղեկավարներին կեղծավորության մեջ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են իրենց գործակալ լինելը Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար Սա կոչվում է «հպարտ» քաղաքացու շահերի տոտալ ոտնահարում. «բարեփոխված» ու թանկացող տրանսպորտի վիճակն օր օրի ավելի անտանելի է դառնում (տեսանյութ) ՀՀ-ն՝ որպես պետություն, շատ ավելի խոշոր հաշվով է պարտվում․ Թևանյան Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասին Փաշինյանը Բուդապեշտում մի շարք հանդիպումներ է ունեցել, հուսանք՝ հրաժեշտի հանդիպումներ Հայաստանը դե ֆակտո ԲՐԻԿՍ-ի անդամ է․ մեզ արգելում են սարքել Հյուսիս-Հարավը և այլ մեգանախագծեր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բուֆեր երկրի ճակատագիրը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ կլինեն. ժողովրդին կոչ ենք անելու պայքարել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) ՔՊ-ն ամբողջ համակարգը լֆիկացրել է, դարձրել է լֆիկանոց (տեսանյութ) Թանկացող տրանսպորտ, կաթվածահար քաղաք. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գնում են հարկերով քերթելու ճանապարհով. Թադևոս Ավետիսյան Բաքուն գաղտնազերծել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը. «Ազատություն» ՔՊ-ն մնացել է միայնակ, գաղափարախոսական առումով վերածվում է մարգինալ միավորի Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար. Ալիև Մենք փրԳված ենք (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասին զեկույցը՝ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին եղած կոմպրոմատների թղթապանակ «Պարոնայք ՔՊ-ականնե՛ր, ձեր ներկայացրած թվերի մեջ էլ եք խճճվել». Արշակ Սարգսյան Կոբախիձեն մեղադրում է ԵՄ-ի ղեկավարներին կեղծավորության մեջ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են իրենց գործակալ լինելը Պոզով-պոչով պադավատապետություն. Գևորգ Ստեփանյան Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին․ Սուրեն Սարգսյան «Հուսով ենք՝ Ադրբեջանը կամրապնդի իր պատմական հաջողությունը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով». Էրդողան Իրանը նախապատրաստվում է «Դեպի Երուսաղեմ» զորավարժությանը, որին կմասնակցի 30,000 զինծառայող ԱՄՆ-ում պարտվեցին պոպուլիստներն ու գլոբալիստ բոլշևիկները. Արթուր Խաչիկյան Իշխանությունը գնում է ընտրությունների ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանը դարձնել հակառուսական հենակետ. Անդրեյ Կլիմով (տեսանյութ) Սա կոչվում է «հպարտ» քաղաքացու շահերի տոտալ ոտնահարում. «բարեփոխված» ու թանկացող տրանսպորտի վիճակն օր օրի ավելի անտանելի է դառնում (տեսանյութ) ՀՀ-ն՝ որպես պետություն, շատ ավելի խոշոր հաշվով է պարտվում․ Թևանյան ՊՆ առանցքային պաշտոնները թափուր են «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը. հայտարարություն ՔՊ-ում կարծում են, որ Քյարամյանը չպետք է անպատիժ մնա ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում 30 օր՝ կաշառքի գործը «մոռացության տալու» համար Գյումրու ավագանիում այսօր թեժ է լինելու Ո՞վ է Գլխավոր դատախազի տեղակալի ենթադրյալ թեկնածուն Պուտինը շնորհավորել է Թրամփին

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը․
Հարգելի՛ ժողովուրդ,

Ցանկացած կառավարության գործունեության հիմքում լեգիտիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ, քանզի խաբեությամբ է քվե կորզել՝ կիրառելով շանտաժի, մանիպուլյացիաների ու կեղծ խոստումների հսկայական զինանոց և հիմա չի վայելում հանրային վստահություն։

Եթե գնահատելու լինենք կառավարության ծրագրի կատարման ընթացքը 2023-ին, ապա այն չի համապատասխանում 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՔՊԿ-ի ներկայացրած ծրագրին ու շեղված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված դրույթներից։

Փաշինյանի գլխավորած կառավարությունը ձախողել է գլխավոր հարցերում՝ մեր երկրի անվտանգության ապահովում, Արցախի իրավունքների պաշտպանություն, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովում, մեր երկրի պաշտպանունակության վերականգնում։

Խոստման ու իրականության այնպիսի կտրուկ շեղում կա, որ գործ ունենք ոչ միայն լեգիտիմության բացակայության, այլ նաև հանցավոր գործունեության կամ անգործության հետ։

Որպես խոսքերիս հիմնավորում հիշեցնեմ մի քանի դրույթ ՔՊԿ-ի նախընտրական ծրագրից և 2021-ին խորհրդարանին ներկայացրած կառավարության ծրագրից, այնուհետև տեսնենք, թե ինչ ունեցանք իրական կյանքում։

ՔՊԿ-ի նախընտրական և կառավարության ծրագրերում կարդում ենք․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա։ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»։

Ի դեպ, ՔՊԿ-ն իր նախընտրական ծրագրում օգտագործում է «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը։ Հիմա իրենք խուսափում են անգամ «Արցախ» բառն օգտագործել։

Ինչպես տեսնում եք, գործնականում Նիկոլ Փաշինյանը վարել է այդ ծրագրից 180 աստիճանով շեղված քաղաքականություն։

2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը ոչ միայն դրժել է իր նախընտրական խոստումը, այլ նաև խախտել Հայաստանի Անկախության հռչակագիրը և օրենսդրությունը, ինչը պետական հանցագործությունների շարքին կարելի է դասել։

Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ նպաստել է Արցախի պաշարմանը, որն ավարտվեց Արցախի կորստով ու հայերի էթնիկ զտմամբ։ 2023-ի սեպտեմբերյան ողբերգական իրադարձությունների ժամանակ Հայաստանը ոչ միայն չդարձավ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, ինչպես որ խոստացվել էր, այլ դեռ մի բան էլ Փաշինյանը ցուցադրաբար ձեռքերը լվաց Արցախից՝ մեր հայրենակիցներին թողնելով կրակի բերանում։

Հիմա Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու որոշ ՔՊԿ-ականներ ադրբեջանամետ քարոզին ու քաղաքականությանը նպաստում են թշնամական էնտուզիազմով։

Հաջորդը՝ հայ-ռուսական հարաբերություններ, ՀԱՊԿ, ԱՊՀ։ Փաշինյանը խոստանում էր քայլեր ձեռնարկել բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Մեջբերում․ «ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին»,-գրված է ՔՊԿ-ի նախընտրական ու կառավարության հնգամյա ծրագրերում։

Ի՞նչ ունենք իրականում։ Հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի ակտիվ ջանքերով ծայրաստիճան սրված են։ Գործ ունենք դիվանագիտական պատերազմի հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք-Ռուսաստան բախման թատերաբեմ։ Նա իր անձնական շահերից ելնելով՝ համաձայնել է Հայաստանը դարձնել երկրորդ Ուկրաինա՝ գլոբալ հակամարտության մեջ մեր երկիրը դնելով զոհասեղանին։

ՀԱՊԿ-ի հետ ակտիվ աշխատել խոստացող Փաշինյանը սառեցրել է Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին՝ զգալիորեն հարված հասցնելով մեր երկրի անվտանգային համակարգին, խաղալով Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին, Արևմուտքի հակառուսական ու հակաիրանական ծրագրերի օգտին։ Նրա առաջ դրսից խնդիր են դրել Ռուսաստանին հեռացնել մեր տարածաշրջանից։ Մեր երկրի համար անվտանգություն չեն խոստացել, բայց անձամբ ի՛ր համար խոստացել են։ Ինքն էլ պարտաճանաչորեն Հայաստանը տանում է դեպի կառափնարան։

ԱՊՀ-ի մասով վերջին թարմ լուրն այն է, որ Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Ահա ձեզ հարաբերությունների «խորացման» ևս մեկ վառ ապացույց։

Փաշինյանն ընտրել է տխրահռչակ Զելենսկու և Սահակաշվիլու ճանապարհը։ Ի դեպ, վերջինս ցուցումներ էր տալիս Փաշինյանին հակառուսական քայլեր անելու թեմայով։ Դատելով ամենից՝ Փաշինյանը ականջալուր է եղել նրան։ Հայաստանի կառավարության ղեկին գտնվողն աճուրդի է հանել մեր երկիրը՝ հանուն արևմտաթուրքական ուժերի հակառուսական քաղաքականության և հանուն սեփական շահերի։

Նիկոլ Փաշինյանը խաբել է գլխավոր հարցում։ Նա խոստացավ խաղաղություն և անվտանգություն, բերեց ու բերում է պատերազմ, կորուստներ, պարտություն։ Նա ահաբեկում է մեր ժողովրդին ու իր քայլերով նախապատրաստում Հայաստանի կործանումը՝ դրա դիմաց Նավալնու կնոջ կամ Տիխանովսկայայի դերին պատրաստվելով։ Իր համար Հայաստանն այլևս մանրադրամ է՝ իր սեփական կաշվի փրկության ու ապաստան ստանալու դիմաց։ ՔՊԿ շարքերի համար ընդունելի՞ է այս ամենը։ Իրենք ուզո՞ւմ են կիսել Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը։ Հարցերս հռետորական չեն, շատ կոնկրետ պատասխան են պահանջում։ Ամեն մեկն իր արածի ու չարածի համար պետք է պատասխան տա։

Եվ վերջում։

Սիրելի՛ ժողովուրդ,

Փաշինյանն ադրբեջանական ցանկությունների իրականացնողն է։ Ինքն արդեն սահմանագծում ու սահմանազատում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում։ Այդ դեպքում ո՞ր հիմքով է նա այս կամ այն տարածքը համարում ադրբեջանական։ Ջերմուկում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանն Ալմա-Աթիի հռչակագրո՞վ է զավթել մեր տարածքները։ Ինչո՞ւ այդ հարցերը բարձրացնելու փոխարեն Փաշինյանը նոր տարածքներ հանձնելուց է խոսում։ Գործարքի բնո՞ւյթն է այդպիսին։

Արարատ Միրզոյանն օրերս հայտարարեց, որ իրենք ընդհանուր լեզու են գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չեն կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում։ Հարց է առաջանում՝ բա եթե այդ հարցերում համաձայնություն չկա, ապա ո՞ր հարցում կա ընդհանուր լեզու։ Հայկական կողմի միակողմանի զիջումների՞։ Այդպես կարող ենք մինչև Երևան հասնել։

Փաշինյանը Հայաստանի մակետն առել է ձեռքն ու այն թափահարում է՝ շուկայի վաճառականի նման «էստի՛ համեցեք» կանչելով։

Այո՛, Հայաստանը սահմանագծման ու սահմանազատման կարիք ունի։ Դրանք կարող են իրականացվել բացառապես սովետական քարտեզներով, ինչը բնականորեն ենթադրում է ռուսական միջնորդություն։ Իրարամերժ հարթակներում և առանց քարտեզի սահմանագծում ու սահմանազատում հնարավոր չէ իրականացնել։ Դա առնվազն արկածախնդրություն և անգրագիտություն է։ Իրականում՝ պետական հանցագործություն։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեզ իրոք անհրաժեշտ է սահմանազատում և սահմանագծում, բայց նախևառաջ ներքին կյանքում։ Սահմանագծում Հայաստանի ու փաշինյանական իշխանության միջև, ինչին կհաջորդի հայ ժողովրդի սահմանազատումն այս հակապետական իշխանությունից։

«Տարածքները հանձնենք, որ պատերազմ չլինի» իշխանական բլեֆ-կարգախոսը պետք է փոխարինել «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» իրական կարգախոսով։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan