Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով
![Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով](/timthumb.php?src=/disc/09-04-24/8019810c408773013d7ab4cd9c0fa870.jpg&w=450)
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով ապրիլի 9-ին հրատապ նիստ անցկացնել։
Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմությունը առաջարկում է հրատապ նիստին մասնակցելու համար ԱԺ հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։