Գոյ թատրոնի դերասաններն անժամկետ նստացույց են սկսել
![Գոյ թատրոնի դերասաններն անժամկետ նստացույց են սկսել](/timthumb.php?src=/disc/03-04-24/7938d30f113c45c6166f0b5e58df1d89.jpg&w=450)
«Գոյ» թատրոնից դիմաց դերասանները սկսել են անժամկետ նստացույցը, որի մասին երեկ էին հայտարարել։ Թատրոնի ֆեսյբուքյան էջում դերասանները լուսանկար են հրապարակել նստացույցից՝ գրելով՝ օր առաջին։
Հիշեցնենք՝ «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը պայքարում է կառավարության որոշման դեմ, որով իրենց թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին են միավորում։