Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան «Նահապետի» վախճանը
18
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց եղավ Քննչական կոմիտեի դիմաց (տեսանյութ) Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն Պատերազմ Արցախում
Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Կոչ ենք անում ընդվզել և դիմակայել. «Հայ Ազգային Կոնգրեսը» հանդես է եկել հայտարարությամբ ու պահանջով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Նահապետի» վախճանը Դուք շոկ եք ապրելու, երբ իմանաք՝ ինչքան փող ունեն նիկոլենք․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ

Բրյուսելում Նիկոլին փող են տալու՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ պոլիգոնի վերածելու համար. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում կհանդիպեն Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ինչպես հայտարարված է՝ քննարկելու Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Այս հանդիպումից օրեր առաջ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն, բացելով հանդիպման օրակարգի մանրամասները, հայտարարել էր.

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին։ Այն, բացի ԵՄ/ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից, այլ հարցեր չի քննարկի։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվի։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի Հայաստանի տնտեսության կայունացման և այդ երկրի հետ երկկողմ հարաբերությունների վրա»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի մատնանշած տնտեսական կայունացումը Հայաստանին մի քիչ փող տալու գործընթացի հետ կապեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով. «Ընդամենը Հայաստանին մի քիչ փող են տալու՝ Հայաստանը հանձնելու, Հայաստանը Իրանի և Ռուսաստանի դեմ պոլիգոն դարձնելու համար։ Նիկոլին փող են տալու Հայաստանը պոլիգոնի վերածելու համար, հետևապես՝ խոսք անգամ լինել չի կարող որևէ անվտանգային երաշխիքի մասին»,- ասաց Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամենևին էլ պատահական չեն Արևմուտքից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք Հայաստանի անվտանգային երաշխավորը չեն դառնալու, իսկ նման պայմաններում գնալ հակառուսական քայլերի, նշանակում է՝ Հայաստանում ունենալ ոչ թե դավաճան, այլ թշնամական իշխանություն։

«Իմանալով, որ Արևմուտքը քեզ, բացի հումանիտար աջակցությունից, որևէ այլ բան չի տալու, տեսնելով Արևմուտքից եկող հայտարարությունները, որ Հայաստանի անվտանգության բարձիկը իրենք չեն դառնալու, ու գնալ նման հակառուսական քայլերի, գնալ և տրաքացնել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգային բարձիկները, դա կարող է անել միայն կոլաբորացիոնիստ՝ թշնամի իշխանությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով փաշինյանական իշխանության որոշ ներկայացուցիչների պնդումներին, թե ռուսական անվտանգային հովանոցը ծակ է, ուստի անհրաժեշտություն է դրա տակից դուրս գալը, Զոհրաբյանը նկատեց՝ իսկ ո՞վ ծակեց այդ հովանոցը։

«Իսկ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ այդ հովանոցը մինչև 2018 թվականը ծակ չէր, Ռուսաստանը հստակ կատարում էր թե՛ ՀԱՊԿ-ով, թե՛ երկկողմ ստանձնած պարտավորությունները, զենքը գալիս էր Հայաստան և՛ փողով, և՛ անվճար։ Հարց չի՞ առաջանում, թե ինչու հենց 2018 թվականի տեռորից հետո այդ անձրևանոցը ծակվեց»,- հարցեր հնչեցրեց Զոհրաբյանը` ընդգծելով, որ Փաշինյանն ընդամենն Արևմուտքի ձեռքում գործիք է, իսկ ցանկացած գործիք ունի օգտագործման ժամկետ, ինչպես որ ուներ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, ուստի չեմ կարծում, որ Փաշինյանը դա հաշվի չի առել ու կգնա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը միտված ռադիկալ քայլերի։

«Խոշոր հաշվով, գնա, թե ոչ, միևնույն է՝ Փաշինյանը պայթեցնելու է Հայաստանը, որ կողմ էլ որ գնա. նա երկիրն ու իրեն դրել է թակարդի մեջ։ Նիկոլով Հայաստանը այլևս որևէ ելք չունի։ Հայաստանը Նիկոլով աջ գնա՝ տրաքում է, ձախ գնա՝ տրաքում է, հետևապես՝ պետք է ազատագրվի Հայաստանը Նիկոլից»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով՝ մեր պետականությանը սպառնացող վտանգն առավել ուժգնանում է, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ գնալ երկկողմ բանակցությունների՝ Ալիևի թելադրանքով չեզոքացնելով հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման համար աշխատած միջնորդներին։

«Հայաստանի փուլային հանձնումը, Հայաստանի ադրբեջանականացումը տեղի է ունենում Ալիև-Նիկոլ երկխոսության ընթացքում՝ առանց միջնորդների»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan