Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

Դիտել նաև
«Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ
Միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան․ Ռոբերտ Քոչարյան
Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը
«Ընդամենը մեկ օրում կասկածները հաստատվեցին»․ Լևոն Քոչարյան
ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս և ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց
«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ ապրիլի 3-ին, գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է։ Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց հետևյալը․
«Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար:
Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է: Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում: Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:
Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։