Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ինչո՞վ են իրարից տարբերվում և միմյանց նման «եվրոբոլշևիկ» Ալեն Սիմոնյանն ու ռուսական բոլշևիկ Աթարբեկովը

Առաջին հայացքից այս երկու գործիչները, ապրել և գործել են, իսկ մեկը դեռևս գործում է, տարբեր  ժամանակներում: Բոլշևիկ Աթարբեկովը 20-րդ դարի, իսկ «եվրոբոլշևիկ» Ալեն Սիմոնյանը՝ 21-րդ դարի սկզբում և մինչ օրս:  Արտաքուստ  տարբեր են և նույնիսկ հակադիր են նրանց քաղաքական նպատակները: Ալենը ուզում է օր առաջ տեսնել Հայաստանը ԵՄ անդամ, իսկ բոլշևիկ Աթարբեկովը  Հայաստանը դիտարկում էր, որպես բոլշևիկյան Ռուսաստանի մաս:

Անշուշտ, ինչքան, որ Ռուսաստանն էր տարբեր Եվրոպայից, այնքան էլ՝ բոլշևիզմն էր տարբերվում Շառլ Միշելի և Մակրոնի քաղաքական ուղիներից:

Բայց, այնուամենայնիվ, այս երկուսի մեջ կա մի ընդհանրություն:

Երկուսի համար էլ Հայաստանը գործիք է ընկալվում իրենց անդրազգային նպատակների իրագործման համար: Ավելին, նրանք երկուսն էլ պատրաստ են զոհաբերել հայ ժողովուրդին և Հայաստանը… հանուն իրենց տերերի նպատակների:

Օրինակ, բոլշևիկ Աթարբեկովը հայ ժողովուրդի և հեղափոխության ապագայի մասին հետևյալ միտքն էր արտահայտել. «...Հայ ժողովուրդը մանրբուրժուական հասկացություն է: «Ազգ» հասկացությունը մեզ համար գոյություն չունի. մեզ համար  կա պրոլետարիատի դասակարգ հասկացություն: Մենք ձգտում ենք պրոլետարիատի հաղթանակին և համաշխարհային հեղափոխությանը: Եթե հայ ժողովուրդը պետք է վերանա  սոցիալական այս մեծ ցնցումների ժամանակ, թո՛ղ վերանա: Ռուսաստանում մենք սպանեցինք 15 միլիոն մարդու. եթե պետք լինի, մի 15 միլիոն էլ կկործանենք, միայն թե համաշխարհային հեղափոխությունը հաղթի...»:

Ի դեպ, նշենք, որ այս նույն սրիկան հայտնի է որպես ռուսական «կարմիր տեռորի» դասական ներկայացուցիչ, ում միջոցով ու մասնակցությամբ գնդակահարվել կամ սպանվել են տասնյակ հազարավոր անմեղ զոհեր:

Ներկայացնենք օրինակներ, թե ինչեր են պատմում նրա ու իր «գործերի» մասին ականատեսները:

«…Դահիճները հրամայեցին իրենց զոհերին ծնկի իջնել և ձգել վիզը: Դրանից հետո սկսեցին հարվածել սրերով, սրատել: Դահիճներն անվարժ էին ու չէին կարողանում սպանել սրի մեկ հարվածով: Պատանդներից յուրաքանչյուրին հինգ կամ նույնիսկ ավելի հարվածներ էին հասցնում...,- պատմել էր  կարմիր բանակի  զինվորներից մեկը:- Սկզբում կտրում էին ձեռքերը, ոտքերը, հետո՝ գլուխը: Եվ նույնիսկ հատումից առաջ վաշտի պետը ռետինե մտրակով անխնա ծեծում էր նրանց»:

Այդ ջարդը տեղի է ունեցել 1918թ. հոկտեմբերին, Պյատիգորսկի գերեզմանատանը, գիշերով: «Գերեզմանների շուրջ արյան լճակներ էին: Այս ու այն կողմ ընկած էին մարդկային ոսկորների բեկորներ: Մահապատժի վայրին ամենամոտ խաչերն ու տապանաքարերը ողողվել էին զոհերի արյունով և ցողվել ցրիվ տված ուղեղներով»,- նշում էր այդ զինվորականը:

Այդ նկարագրությունը բոլշևիկյան վայրագությունների հետաքննության հատուկ քննչական հանձնաժողովի՝ «1918 թվականի հոկտեմբերին Պյատիգորսկում պատանդների ձերբակալման և սպանության հետաքննության»  ակտից է: Ավելի քան ութսուն պատանդների մահապատիժն անձամբ վերահսկել է Հյուսիսային Կովկասի Չեկայի նախագահ Աթարբեկովը:

Առանձնահատուկ դաժանությամբ Աթարբեկովի գլխավորությամբ գնդակահարվեցին Աստրախանի բանվորները, որոնք 1919-ին բողոքում էին կարմիրների դաժանություններից: Եվ այստեղ էլ մահապատիժների իրականացման ղեկավարը այդ նույն սադիստ Աթարբեկովն էր:

Ինչո՞ւ էին բոլշևիկներն այդչափ դաժան: Ժամանակին հայտնի ռուս փիլիսոփա Սերգիյ Բուլգակովն այդ առնչությամբ բառացիորեն նշում էր հետևյալը. «Հեղափոխականի համար գլխավորը ոչ թե ներկայումս ապրող մարդու երջանկությունն է, այլ ապագայում մարդու երջանկությունն է, և հանուն այդ ապագայի գաղափարի, ներկա մարդուն կարելի է զոհաբերել: Հենց այս թեզն է բոլոր հեղափոխականների գլխավոր առանցքը: Ընդ որում, կապ չունի, թե հեղափոխականը ինչ գաղափարի համար է հեղափոխական»,- եզրափակում է Բուլգակովը:

Իսկ հիմա վերադառնանք մեր ժամանակների «եվրոբոլշևիկ»-հեղափոխականներին, որոնց կարկառուն ներկայացուցիչներից է Ալեն Սիմոնյանը:

Վերջերս նա բառացիորեն հետևալ միտքն արտահայտեց. «Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը վերջին ամիսներին, մենք անդրդվելի ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու հասարակություն, որն ամբողջությամբ կարտացոլի այն արժեքները, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ողջունում ենք մեր համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը և անհամբեր սպասում ենք գործընկերության նոր առաջնահերթություններին»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Սիմոնյանի և Աթարբեկովի տեսակետները հայ ժողովուրդի վերաբերյալ իրարից չեն տարբերվում: Մեկը պատրաստ է զոհաբերել հայ ժողովուրդին հանուն համաշխարային հեղափոխության, մյուսը՝ հանուն համաշխարային դեմոկրատիայի:

Տարբերվում են նրանց ձևակերպումները, բայց՝ ո՛չ բովանդակությունը: Պարզապես 20-րդ դարը ավելի կոպիտ բարքերով էր հայտնի և այն ժամանակվա գործիչներն ավելի կոպիտ և անկեղծ էին արտահայտվում իրենց մտադրությունների մասին, քան 21-րդ  դարի գործչները:

Հենց այդ պատճառով էլ այսօրվա եվրոբոլշևիկների համար 5 հազար զոհերը մեծ արժեք չեն, մի քանի օրվա ընթացքում ավելի քան 200 զինվորի մահն արդեն մոռացվել է: Հայ գերիների ճակատագիրն Ալենին ընդանրապես հետաքրքիր չի եղել, որի մասին նա խոստովանեց զրույցներից մեկում: 

Ինչպես որ այն ժամանակ Աթարբեկովի կուռքերը Լենինը, Տրոցկին և «համաշխարային հեղափոխությունն» էին, այնպես էլ Փաշինյանի և Սիմոնյանի համար կուռքերն են Բայդենը (որին չեն կարողացել տեսնել մոտիկից), Մակրոնը և Բլինքենը (որոնց հետ կարողանում են նույնիսկ նկարվել):

Լուրջ քննարկման հարց է, թե ինչպես է հայկական հողն ու ջուրը ծնում նման մարդկանց: Բայց նույն բանը կարող են ասել ռուսները, գերմանացիները և մյուս ժողովուրդները: Ի վերջո, սրիկաներ ծնվում են աշխարի տարբեր վայրերում: Նրանք նույնիսկ կարողանում են ժամանակավորապես գալ իշխանության և դժբախտացնել իրենց ժողովուրդներին:

Բայց բոլոր ազգերը ձեռք են բերում  քաղաքական իմունիտետ և  ազատվում են այդ պատուհասներից:

Ցավոք,մենք չկարողացանք զերծ մնալ այդ վարակից, ինչի համար պատժվեցինք Արցախի կորստով: Բայց եթե արագ չսթափվենք, ապա կկորցնենք նաև Հայաստանը և վերջնականապես կփակենք մեր ժողովրդի պատմությունը, այնպես, ինչպես երազում էին երիտթուրքեր Թալիաթը, Էնվերը, Ջեմալը:

Սա՛ է իրականությունը

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>