Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
24
Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք» Փաշինյանի երկչոտ դիրքորոշումը խրախուսում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ. Տեսանյութ Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ) Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու, բայց ոչ Թրամփի հետ հանդիպման Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած» Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել Փաշինյանի խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումն ու կորուստները․ Արծվիկ Մինասյան Լոռեցիները գիտե՞ն, որ մի գիշերում դառնալու են սահմանամերձ. Գրիգոր Բալասանյան Փաշինյանն ընդունեց, որ ինքն է թալանում մարդկանց. հանրային իրազեկում ավտոբուսում (տեսանյութ) «Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն

Կառավարությունում տեղյակ չեն, թե ում կողմից և ինչ իրավական հիմքի վրա է պատրաստվել այն մակետը, որը ձեռքին Փաշինյանը շրջում է

ՀՀ կառավարությունում դժվարանում են ասել, թե ինչի հիման վրա է կազմվել այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսին ներկայացել էր ինչ-որ թիթեղյա մակետով՝ պնդելով, թե դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որի ամբողջականությունը պատրաստ են պաշտպանել։

Այդ թիթեղը դարձել է Նիկոլը Փաշինյանի գրեթե մշտական ուղեկիցը՝ անգամ քպականների հետ հանդիպումների ժամանակ։

«Փաստինֆո»-ն մարտի 21-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկացնել, թե այն մակետը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ի՞նչ քարտեզների հիման վրա է կազմվել։ Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է։ Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել։ Արդյոք Ադրբեջանը համաձայնե՞լ է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը այն ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում։

Բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ են սահմանագծում սկսել Տավուշից։ Հարցմամբ՝ հիշեցրել էինք, սահմանագծումը, փաստացի, սկսվել է Սյունիքից ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախևառաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները։

Արդյոք հայկական կողմը պատրաստակա՞մ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույնն կերպ կհանձնի նաեւ Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո։

ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսեւորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից։

Սակայն պարզվեց, որ նշված հարցերից ոչ մեկի պատասխանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չունի։ Չգիտեն անգամ Փաշինյանի՝ շրջանառության մեջ դրած մակետի իրավական հիմնավորումները ու մեկ ամիս ժամանակ են խնդրել՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու եւ հարցերին պատասխանելու համար։ Սա եւս մեկ առիթ է ՀՀ դատախազության համար (ընդգծենք՝ ՀՀ եւ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի դատախազության- խմբ) վարույթ նախաձեռնել՝ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով։

Բավական է միայն մեկ մեջբերում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածից՝ Պետական դավաճանություն է համարվում թշնամու կողմն անցնելը, կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ ՀՀ քաղաքացի համարվող Նիկոլ Փաշինյանը որեւէ առիթ բաց չի թողնում թշնամու պահանջները հիմնավորելու համար, ավելին՝ իր հրապարակային խոսույթով հիմքեր է ստեղծում, որ Ադրբեջանը հիմքեր ունենա ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիա նախաձեռնելու համար։ ՀՀ կառավարության աշխատակազմն այսօր եւս մեկ անգամ փաստել է, որ այս պահին չունեն որեւէ իրավական հիմնավորում Փաշինյանի հրապարակային խոսքերի համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan