Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում․ Արեգնազ Մանուկյան
![Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում․ Արեգնազ Մանուկյան](/timthumb.php?src=/disc/02-04-24/efdf3ff5a9f0d954f94e04ae532f6495.jpg&w=450)
ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ հեռանկարում ԵՄ-ում չի տեսնում Հայաստանը, առավել ևս, որ այնտեղ այս երկրին չեն սպասում։
«Միանշանակ ո՛չ, քանի որ անհնար է միաժամանակ լինել երկու իրարամերժ դաշինքներում։ Ավելին, նրանք մեզ այնտեղ չեն սպասում։ Մենք չպետք է դառնանք երկրորդ Ուկրաինա։
Իմ դիրքորոշումն ակտիվ համագործակցությունն է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-ասել է Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ ապագայում Հայաստանը տեսնո՞ւմ է ԵՄ-ում։
Նրա խոսքով՝ Երևանը պետք է զարգացնի իր հարաբերությունները նաև այլ երկրների ու միությունների հետ։
«Բայց մեր հիմնական տեղը վերը նշված կազմակերպություններն են»,-հավելել է նա։