Գյումրիում սպասվող ընտրությունների, ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների, Փաշինյանի սանձարձերծած քստմնելի քաղաքական հետապնդումների մասին Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում Կարեն Սիմոնյանի կյանքն ու գործունեությունը (տեսանյութ)
28
«Մայր Հայաստանի» դեմ իրականացվող նիկոլաբարո քայլերի մասին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են իրենց Սարիգի հանրահավաքին (տեսանյութ) Տեղի է ունեցել իշխանական բռնաճնշում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրեցիներն ի պատասխան «Մայր Հայաստանի» նկատմամբ ճնշումների՝ մեծ բազմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին դաշինքի թիմին (տեսանյութ) Հույս ունեմ ու վստահ եմ՝ այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի. Արթուր Խաչատրյան Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն Գյումրու ընտրությունները համապետական նշանակություն ունեն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրու ավագանու ընտրությունների ընդհանուր բանավեճը՝ Հ1-ի եթերում (տեսանյութ) Ընդդիմության միասնական ջանքերով պետք է հեռացնել ՔՊ-ին Գյումրիից և ամբողջ Հայաստանից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» դեմ իրականացվող նիկոլաբարո քայլերի մասին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են իրենց Սարիգի հանրահավաքին (տեսանյութ) Գյումրիում սպասվող ընտրությունների, ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարների, Փաշինյանի սանձարձերծած քստմնելի քաղաքական հետապնդումների մասին Որ ընդդիմադիր թեկնածուն ավելի շատ ձայներ ստանա ավագանու նիստում, մենք պատրաստ ենք աջակցել. Կարեն Սիմոնյան Մարտուն Գրիգորյանի որդին ու հայրը ազատ արձակվեցին Ահազանգ․ իշխանությունները Շիրակի համայնքների աշխատակիցներին հորդորում են գալ Սարիկի հանրահավաքին Տեղի է ունեցել իշխանական բռնաճնշում. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրեցիներն ի պատասխան «Մայր Հայաստանի» նկատմամբ ճնշումների՝ մեծ բազմությամբ ու ոգևորությամբ դիմավորեցին դաշինքի թիմին (տեսանյութ) Անբարո և անարժանապատիվ մանիպուլյացիա. Հակոբ Բադալյան Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Սարիկ Մինասյանը հնչեցրել է հայտարարություն Արցախի մասին, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև. հայտարարություն «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների ճեպազրույցը Հույս ունեմ ու վստահ եմ՝ այն մղձավանջը, որ 7 տարի առաջ սկսվեց Գյումրիից, Գյումրիում էլ իր մահկանացուն կկնքի. Արթուր Խաչատրյան Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան Ո՞վ, ո՞ւմ և ո՞ւր ուղարկեց Իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել, միակ տարբերակը խոցելի թեկնածուով իշխանությունը նորից վերցնելն է. Մարտուն Գրիգորյան ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն Կրակոցներ՝ Լոռու մարզում․ 18-20 դիմակավորված անձ մտել է փիրուզի հանք՝ փորձելով հանքաքար գողանալ Արսեն Բաբայան. Վարչական վերահսկողությամբ փորձում են սահմանափակել անձանց քաղաքական իրավունքը ԱՄՆ վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում Ինչո՞ւ և ինչպե՞ս է հարկային բազան հայտնվել Փաշինյանի նախկին օգնականի մոտ Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ «Սարիկ Մինասյանը շեֆի նման վախենում է Արցախ եզրույթն օգտագործել». Ոսկան Սարգսյան Սա այն Ալիևն է, ում սրբագործման ու մաքրազերծման աշխատանքների համար Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում. ադրբեջանագետ Փաշինյանը Աղազարյանի հրապարակային ելույթներից հիստերիայի մեջ ընկած ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան

Արևմուտքը Ռուսաստանի դեմ ռևանշի է ուզում հասնել Հայաստանի հաշվին

Ուկրաինական ճակատում Արևմուտքի գործերը լավ չեն։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «սպառնում» է զորք մտցնել Ուկրաինա, բայց դե դա հին ֆրանսիական հումոր է։ Ֆրանսիական զորքերը կփրկեն Ուկրաինան ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Կիլիկիան փրկեցին։

Ինչպես անգլիական նավերը չեն բարձրանում մեր լեռները, այնպես էլ ֆրանսիական բանակը չի մտնի կռվի մեջ։ Դա ընդամենը քարոզչական հուժկու արշավ է։ Հայերիս էլ են այդպես հուժկու աջակցելու՝ զոհասեղանին դնելուց առաջ։

Նիկոլը Հայաստանը դարձնում է մանրադրամ

Ուկրաինայում Արևմուտքի գործերը վատ են։ Փոխարենը լավանում են Հարավային Կովկասում։ Վրաստանի միջոցով Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել չհաջողվեց, փոխարենը հաջողվում է Հայաստանով։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հակառուսական ճակատ բացել Մոսկվայի դեմ։ Արցախն արդեն հանձնված է։ Հերթը Հայաստանինն է։ Եթե Արցախն ու Հայաստանը չլինեն, ապա ռուսական զորքն այստեղ անելիք չի ունենա։ Արևմուտքի հաշվարկը հենց սա է։

Արևմուտքը մեզ ոչ մի երաշխիք չի տալիս ադրբեջանական ագրեսիայի հարցում, բայց փոխարենը տալիս է գեղեցիկ խոստումներ ու անում հուժկու հայտարարություններ։

Արևմուտքը չի թաքցնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան իր համար կարևոր երկրներ են։ Հայաստանին Արևմուտքը դիտում է որպես գործիք՝ ՌԴ–ի ու Իրանի դեմ պայքարում։ Նիկոլն իր անձնական շահերից ելնելով՝ համաձայնել է «փուռը» տալ Հայաստանը։

ԱՄՆ–ը և ԵՄ–ը որոշել են հայ ժողովրդին մորթվելուց առաջ գեղեցիկ կենացներ նվիրել։ Ասում են՝ մենք ձեզ անվտանգություն չենք ապահովի, բայց եթե որոշեք մորթվել հանուն Ռուսաստանի դեմ պայքարի, ապա մենք ձեզ կարող ենք ․․․ փող խոստանալ։

Ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն այդ մասին է։ Հանդիպելու են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Նիկոլ Փաշինյանը։

Ալիևը հմտորեն դիստանցավորվում է այդ հանդիպումից ու Կրեմլի մոտ սրտնեղում դրանից։ Արևմուտքը շտապում է հայտարարել, որ բացառապես տնտեսական հարցեր են քննարկվելու։ Մինչդեռ Հայաստանի համար հրատապն ու սուրն անվտանգության հարցն է, քանզի Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման։ Արևմուտքի խնդիրը, սակայն, ադրբեջանական հարձակումը չէ։ Իր խնդիրը ՌԴ–ին այս տարածաշրջանում Թուրքիայով փոխարինելն է։

Մոսկվան ամեն կերպ ցույց է տալիս, որ դժգոհ է ապրիլի 5–ի թեմայով ու դա կարող է անդառնալիության կետ դառնալ ՀՀ–ՌԴ հարաբերություններում։ Նիկոլն ամեն ինչ հասկանալով՝ սրում է ՌԴ–ի հետ հարաբերությունները, քանզի պատվերն է այդպիսին։

Ադրբեջանը սպասում է ՀՀ–ՌԴ հարաբերությունների անդառնալիության կետին։ Բրյուսելյան եռյակին, սակայն, Հայաստանը չի հետաքրքրում։ Արևմուտքը ՌԴ–ի դեմ Ուկրաինայի համար ռևանշի հասնելու հնարավորություն է տեսել Հայաստանի միջոցով ու Հայաստանի հաշվին։

Նիկոլը ծախում է Հայաստանը։ Դրա պաշտոնական մասը տեղի կունենա Բրյուսելում։ Անունը դրել են «Արևմուտքի տնտեսական աջակցություն Հայաստանին», բայց ընդամենն արևելյան ձևով բազառ են անում՝ հայ ժողովրդի արյան գնով։

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan