Թեհրանը վճռական պատասխան կտա Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածին. դեսպան
Իսրայելը խախտում է միջազգային օրենքները, Իրանը վճռական պատասխան կտա նրա գործողություններին։ Այսօր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածից հետո լրագրողներին ասել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։
«Իսրայելի ռեժիմը գործում է՝ խախտելով միջազգային օրենքները, և նա կստանա մեր վճռական պատասխանը»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Իսկ ըստ Ըստ Mehr գործակալության՝ Իսրայելի հրթիռային հարձակման հարձակման ժամանակ սպանվել է Սիրիայում և Լիբանանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին։