Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)
9
Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Պատերազմ Արցախում
Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին

Վարչապետ, որը խաբեց իր գործատուին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Պատկերացնենք մի էսպիսի վիճակ․ 2021 թվականին՝ պատերազմից կես տարի անց, մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որին մասնակցում էր 25 ուժ, նրանցից մեկը, մասնավորապես՝ ՔՊ-ն իր ղեկավարով, խոստանա՝ հենց ընտրվեմ, Ադրբեջանը մտնելու է Ջերմուկ, մենք էլ բան չենք անելու։ Քա՞նի ձայն կտաներ․ քա՞նի թեկուզ ՔՊ-ական համակիր կընտրեր նրան։ Պատկերացրեք ասեր՝ վարչապետի պաշտոնում իմ առաջին քայլերից մեկը լինելու է Արցախից հայկական ողջ զորքի ու զինտեխնիկայի դուրսբերումը․ հենց վերընտրվեմ, Աղավնոյի հանձնելը օրերի հարց է լինելու։ Սիրելի ժողովուրդ ասեր, ընտրեք ինձ, որ Ոսկեպարը հանձնեմ, որ Վրաստանի հետ մայրուղին հանձնեմ, ընտրեք ինձ, որ Հայաստանը սնուցող գազամուղը մտցնեմ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ի՞նչ եք կարծում, գնար գյուղեր սենց ելույթներ ունենար, ի՞նչ կասեին։ Մարտի 1-ին էն որ ասում էր՝ զինվեք քարերով, երկաթե ձողերով, ու ինչով կարող եք, այ տենց կլարեին գյուղերից։ Պատկերացրեք, քարոզարշավի ժամանակ ասեր՝ Արցախը միակողմանիորեն ճանաչելու եմ Ադրբեջանի մաս, որ Ադրբեջանին շախի գցենք, որ Արցախը վերցնի բլոկադայի մեջ ու էդպես պահի մեկ տարի, հետո՝ բռնագաղթեցնի արցախցիներին, գան Հայաստան անտուն, անհաց, անջուր մնան։ Պատկերացրեք՝ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ ասեր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները միակողմանիորեն կսրեմ, հետո կխզեմ, որ արագի մեջ ՀԱՊԿ-ից դուրս գանք, ռուս սահմանապահներին վտարենք մեր երկրից, ռազմաբազան հանենք, տենանք ինչա լինում։ Ի՞նչ կկատարվեր իր հետ, քա՞նի հոգի կընտրեր իր Ապագա կան։ Երևի մի տոկոս ձայն էլ չէր հավաքի, անգամ եթե ընտրության վերահսկողությունն իր ձեռքում էր՝ որպես վարչապետ։ Մարզերից շատ են մեկնում սեզոնային աշխատանքի․ մարզերում քարոզարշավի ժամանակ ոչ թե ասեր՝ Ռուսաստանի հետ կապերը ավելի կամրացնենք, այլ ասեր իրականում ոնց կա, ասեր՝ կթարսվենք ռուսների հետ, ձեր տղերքին դեպորտ կանեն։ Այս ամենը մենք արդեն տեսել ենք, ընտրվելուց 3 տարվա ընթացքում։ Բայց ի՞նչ է ասել Նիկոլը․ էս ինչ ասացի, սրա հակառակը չէ՞ր իր ելույթներում ասում ու իրականում արել է սրանք։ Մի մասը արել է, մի մասը անում է, մեր աչքի առաջ։

Այ դրա համար եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պարագայում լեգիտիմ իշխանություն չէ, նա վերջացած է որպես վարչապետ ու առհասարակ որպես քաղաքական գործիչ, որովհետև երբ համոզում էր, որ իրեն ընտրեն ու ինչի համար ընտրեն, էդ սաղ ձախողել է։ Ոչ թե ձախողել է մի կետ, մի պարբերություն, մի երկու էջ, այլ ձախողել է ծրագիրն ամբողջությամբ։ Ասում էր ժողովուրդ ջան, ես դիվանագիտական ճանապարհով, առանց պատերազմի, խաղաղության մեջ կպահեմ ինչ մնացել է, հլը մի բան էլ՝ հետ կբերեմ, առանց պատերազմի։ Այնինչ 2021 թվականի ընտրություններից հետո ունեցել ենք 2 պատերազմ՝ 2022 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի սեպտեմբերին ու մեզ ասում է որ ամենայն հավանականությամբ նոր պատերազմ է մոտենում, Հայաստանի վրա։ Դե Արցախը հանձնելով, պարզվեց խաղաղություն չի լինում։
Այսօր ի՞նչ տրամադրություններ են․ հենց ընդդիմությունն ասում էր սպասվում է պատերազմ, իշխանութան դարբեր մարդիկ՝ ճ կլասի դեպուտատներից մինչև վարչապետ, ասում էին ընդդիմությունը բայղուշություն է անում։ Փոխանակ պատրաստվեին, ժողովրդին պատրաստեին, բերել-հասցրել են այսօրվան որ ամբողջ իշխանական մասը պատերազմի վտանգի մասին ա ահազանգում, եթե Ադրբեջանի հերթական կապրիզները չկատարեն։ Երեկ՝ մարտի 31-ին, Նիկոլ Փաշինյանը Արտաշատում հանդիպում է «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության հետ ու ասում՝ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինձ ընտրեք, որ բացեմ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան, հերիք է, վերջ պատերազմներին։ Հիմա ասում է՝ ժողովուրդ, լայնամասշտաբ պատերազմ է լինելու, առիթ են ման գալիս։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպում է զինված ուժերի հրամանատարության հետ և ասում՝ բերվեք մարտական պատրաստության բարձր վիճակի։ Հաջորդ օրը Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմից «կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում, և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ» է Տավուշում։ Այսինքն՝ պատրաստվում են հարձակման։ Սա նիկոլական խաղաղության կատարյալ ձախողում է նշանակում, 3 տարին չանցած։

Ես ասում եմ ձախողում, բայց ավելի շուտ Փաշինյանը խաբել է, խաբել է կոպիտ ձևով։ Շատ փայլուն կարողանում է պատճառներ հորինել՝ չկատարեցի խոստումս, որովհետև աշխարհը էլ նույնը չէ, որովհետև Թուրքիան օգնում է Ադրբեջանին, Պակիստանն էլ, ռուսները խառն են, չեն կատարում իրենց պարտավորությունը և այլն։ Ես հենց հիմա կարող եմ օգնել Նիկոլ Փաշինյանին և ևս 96 պատճառ բերի։ Բայց իրեն վարչապետ են ընտրել, որ պատճառներ բերի, թե ինչու չեղա՞վ, թե՞ հպարտ ասի, որ չնայած էդ սաղ պատճառներին, իր մոտ ստացվեց խոստումը պահել, հիմա էլ Սաղմո՞ս կարդա, թե ինչ դժվարին ճանապարհով են անցնում ինքն ու իր ՔՊ-ն։

2021 թվականին ընտրվել է վարչապետ՝ խոստանալով, որ Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման կհասնի, բանակցություններով կորցրածը հետ կբերի, իսկ էսօր մտել է Տիկտոկ ասում է՝ չկա տարածք, չկա քաղաքացիություն։ Ու անմիջապես փակում են մեկնաբանությունների հատվածը, որովհետև գիտեն՝ հայհոյանք է հավաքվում։ Սա էլ է ուշագրավ, ժողովուրդ ջան, նա հո գիտի, որ վատ բան է ասում, որ իր ասածները երբեք ժողովուրդը չի ընդունի, չի համակերպվի, գիտի, որ խաբել է, բայց պնդաճակատորեն շարունակում է ասել նույն բաները՝ թեկուզ հայհոյանք ու անեծք վաստակելով։

Հայաստանի ղեկավարը թասիբ ու ինքնասիրություն չունի, ինչպես ապացուցվում է, բայց իրեն ընտրած ու ինքնասիրություն ունեցող քաղաքացիները, որքան էլ որ մոլորված են, երբ ձայն են տվել ուրիշ բանի ու ստացվում է ուրիշ բան, պատասխան են պահանջում։ Այ դրա արդյունքն է այդ հայհոյանքը։ Հարգելի ժողովուրդ․ Հայաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղքացիների վարձու աշխատողն է․ դուք նրան վարձել եք ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով իր համար նախատեսված աշխատանք կատարելու համար և դրա դիմաց ամեն ամիս գումար եք տալիս․ որևէ տարբերություն չկա նրա ու վարձու մյուս աշխատողների միջև՝ վարձու աշխատանքի տրամաբանության տեսանկյունից։ Հա, ավելի պատասխանատու է աշխատանքը․ բայց մեկ է՝ վարձու աշխատող է։ Ոնց որ քաղաքացուն ընդունում են աշխատանքի ու վճարում ասենք 250 հազար դրամ, որ ամեն գիշեր մայրաքաղաղաքի ու երկրի փողոցներից, օրինակի համար, հավաքի աղբը, հիմնարկում մաքրություն անի, նույն կերպ էլ վճարում ենք երկրի վարչապետին, որ անի այն, ինչի համար վարձել ենք․ նա էլ խոստացել է որ բարձր մակարդակով կանի։ Մենք նրան չենք վարձել ու վճարում նրա համար, ինչ հիմա անում է, փաստ է։ Եթե դու քո հիմնարկում կազմակերպիչ ես ընդունել մեկին, որը ներկայացել է շատ կազմակերպված, հետևողական, տաղանդավոր, հատկապես այդ գործում, բայց հերիք չէ ոչինչ էլ չի կազմակերպում, բոլորի հետ կռվում է, հիմնարկն էլ քանդվում է ու խաթարվում է ամբողջ աշխատանքային պրոցեսը, նրան քա՞նի օր կպահեք։ Բայց սա անվտանգ, կազմակերպված, կոկիկ երկիրը խառնել է իրար, օֆիսի կեսն էլ ծախել է, բայց մնում է, ասում է՝ դուք ինձ եք ընդունել գործի, վախտին, դե դիմացեք ու լսեք իմ պատճառաբանությունները։

Փոխանակ ներողություն խնդրի, դուրս գա, «անմեղ մարդու սաղմոսն» է կարդում։ Հողերը հանձնել է, տղերքին տարել է Եռաբլուր, պատերազմը հիմա էլ բերել է Հայաստանի մյուս սահմանային հատված, սաղ երկիրը, միջազգային կապերը խառնել, սաղի հետ կռվել է ու կարդում է անմեղ մարդու աղոթքը։ Բա ինչո՞ւ է ասում, որ Հիսուսից ավելի շատ են հարություն առել․ թե Հիսուսը մի անգամ է հարություն առել, իրենք մի քանի․ որովհետև ամեն անգամ, երբ մեր երկրում իրավիճակը լարվել է, վազել են բունկեր՝ մտածելով, թե սա իրենց վերջն է, բայց էլի ջրերը խաղաղվել են, դուրս է եկել։

Կարճ ասած՝ անգամ եթե Նիկոլ Փաշինյանը դեռ մնում է վարչապետ, միևնույն է՝ նա վերջացած է։ Եվ շատ-շատ օրինաչափ է, որ իր արդարացումները չի ընդունում ժողովուրդը, իրեն ընտրողները։ Եվ սա նշանակում է, որ բոլոր նրանք՝ իր թիմակիցները, իրեն պահող իրավապահները, եթե չընդունելով անգամ մնում են նրա կողքին՝ պաշտոնի համար, փողի համար, վախի պատճառով, կոմպրոմատների պատճառով, «տուն ենք պահում» և այլ պատճառներով ու արդարացումներով, պետք է իրենք իրենց հարց տան ու պատասխանեն՝ արդյո՞ք վաղը, երբ ՆՓ այլևս չի լինի, պատրաստ են կրել այս ամենի պատասխանատվությունը, իր բոլոր հետևանքերով։ Նա դժվար թե ձգի մինչ մյուս ընտրություններ, եթե անգամ ինչ-որ հրաշքով ձգի, գեթ 1 շանս չունի իշխելու, այլևս ինչ էլ ասի, նրան ձայն տվող չի լինի, իշխանություն պահելու համար։ Ես ավելի շատ զարմանում եմ այ էդ իր իշխանությունը պահողների մտածելակերպի վրա, Նիկոլի վրա էլ չեմ զարմանում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan