Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից
14
Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Ռուսաստանի դեսպանն այցելել է 102-րդ ռազմաբազա Խելքի աշեցեք. «Մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի, որ ուրիշներին թույլ չտանք թիրախավորել»,- Արմեն Գրիգորյան Թուրք «պրոֆեսորը» Երևանում, Փաշինյանի թևի տակ, հակահայկական հայտարարություններ է արել, ՔՊ-ականները երևի ցնծում են Փաշինյանը հերթական անգամ Ալիևին «էստի համեցեք» է արել, հերթական պրոադրբեջանական ելույթը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հերթական սուտը Պատերազմ Արցախում
Փորձում են դպրոցում անկառավարելի վիճակ ստեղծել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է խորքային հետազոտություններ կատարել Չ՛ի կարող պետության այսպիսի կառավարման պարագայում ֆուտբոլը գրանցի շահեկանորեն տարբերվող արդյունքներ Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ) Ի՞նչ քարտեզ էր ներկայացվել օրեր առաջ Անկարայում, որը մեծ աղմուկ էր առաջացրել Մոսկվայում Ոստիկաններն իրենց անպարկեշտ են պահում ոչ միայն փողոցում Մեդվեդևը խորհուրդ է տվել Արևմուտքին «չարթնացնել ռուսական արջին» Պետրակովը հեռացվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Երևանում 48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատին․ կան վիրավորներ Իրավիճակը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Մեծարգոների ենթամշակույթի» մոտ սահմանվում է խաղի հստակ կանոն՝ «Հաց և անմռունչ կաց իշխանության մոտ» Այսօրվանից հաստատուն քայլերով գնում ենք դեպի խոր աշուն. Սուրենյան Զինվորի մահվան լուրը ու Երևանի կենտրոնի տոնակատարությունը․ Էդիկ Բաղդասարյան Հենրիխի ստվերը խանգարում է մեր հավաքականին․ խմբագիրը հեգնում է 26-ամյա աղջիկը մտել է Երևանի սուպերմարկետներից մեկն ու սպառնացել այրել նախկին ընկերոջն ու խանութը Փաշինյանի ֆուտբոլի ֆեդերացիան երևի ցնծում է. Հայաստանի հավաքականը պարտվեց Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել, եթե մեզ ուզում են դարձնել խաչմերուկ, ապա ո՞վ է տեղադրելու իր «սվետոֆորը»․ Աշոտյան Իրանը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով Դու չե՛ս դառնալու դժգույն ու դժբախտ, Երևա՛ն Օր առաջ ազատվես քեզ «սիրող» ու քեզ որպես սեփական գրպանները լցնելու միջոց դիտարկող խմբակից «Ուղեղլվա»․ Ցույց տվեց անկողինը, կիսադատարկ սառնարանը, զուգարանը ու ասաց, թե երբ կգնա (տեսանյութ) Արմեն Գրիգորյանը տեղյա՞կ չէ, որ ՀՀ-ն բրինձը ևս ներկրում է Քաղաքապետարանը խրախուսում է թղթի անիմաստ սպառումը Երևանի տոնին ընդառաջ՝ այս փոսերը պետք է վերացրած լինեիք, նոր շնորհավորեիք Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «ՌԴ-ն поддавки է խաղում ՀՀ-ի հետ. Փաշինյանի մոտ պատրանք է, թե քաղաքական հայր է գտել». Վիգեն Հակոբյան

ՏԵՂԵԿԱՆՔ № 43՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում  է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

21122015թ, հատված ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից

Խոստում - Մենք վերջերս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկել ենք էս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության՝ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։

Իրական պատկեր –  Արագաչափերի վերաբերյալ խոստումը չկատարելու հարցը քննարկվել է բազմիցս։ Այդ թեմային անդրադարձել ենք ՏԵՂԵԿԱՆՔ № 20-ում։ Արագաչափերը ոչ միայն չհանվեցին, այլ բազմացան։ Ուղղակի ծառայությունը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունից անցել է ոստիկանությանը։

Արագաչափերի վերացման խոստում տված կառավարությունը 25․03․2024թ․ հայտարարեց այլ նորամուծության մասին։ «Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ»,– խորհրդարանում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նախարարն ասաց, որ նախատեսում են թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

Բացի այն, որ կառավարությունը մտադրությւոն չունի արագաչափերը վերացնելու խոստումը կատարել, այլև պատժում է նրանց, ովքեր վնասում են արագաչափ սարքերը։

Մասնավորապես, 20․03․2024թ․ ոստիկանությունը հայտնեց,  որ ոմն տղամարդ հերթով վնասել է ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը։ Ըստ ոստիկանության, Արարատի մարզի 36-ամյա բնակիչը 2024թ. մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հերթով կանգնել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք, Վայոց Ձորի մարզի Մալիշկա, Արփի, Վայք, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն, Երասխ, Արմաշ, Սուրենավան բնակավայրերի վարչական տարածքներում տեղադրված արագաչափ սարքերի տուփերի մոտ և ավտոմեքենայից վերցնելով՝ անվադող քանդելու համար նախատեսված գործիքով վնասել 6 արագաչափ։ Վնասը գնահատվում է 48 մլն դրամ։ Նրան տնային կալանք է տրվել։

Հիշեցնենք. 2018 թվականի ապրիլի 15-ին՝ հեղափոխության օրերին, Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում գալ Երևան՝ հեղափոխություն անելու՝ ճանապարհին փակելով բոլոր արագաչափերը։ 

 

15․04․2018թ․, ելույթ Ֆրանսիայի հրապարակում

Խոստում - Պետությունը պետք է լրջագույն մասնակցություն ունենա գյուղատնտեսության ոլորտում հատկապե, ներքին արտադրողի պաշտպանությանը։ Ֆրանսիայի նման պետութունը, ամբողջ Եվրամիությոնում գյուղատնտեսությունը գտնվում է պետությունների պաշտպանության ներքո։ Ոչ միայն սոցիալական պատճառով, այլև՝ որ դա երկրի պարենային անվտանգության խնդնիր է։ Եվ ինչպես պետությունը լրջագույն գումարներ է ծախսում բնակի և անվտանգության վրա, պետք է ի վիճակի լինի նույնքան գումարներ ծախսել պարենային անվտանգության վրա։

Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում գյուղատնտեսության վերաբերյալ առաջին քայլերից մեկը գյուղատնտեսության նախարարության փակումն էր և փոքր կառուցվածքով միավորումը էկոնոմիկայի նախարարությանը։

Գյուղատնտեսության բյուջեն ՊՆ բյուջեին հավասարեցնելու խոստումը հեռու է իրականությունից մի քանի հարյուր միլիարդ դրամով։ Մասնավորապես, 2024 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտի հատկացվել է 38 մլրդ 509 մլն 148 հազար դրամ, իսկ պաշտպանական բյուջեն 520 մլրդ 520 մլն 905 հազար դրամ է։ 

20․07․2018թ․, մամուլի ասուլիս

Խոստում -  Մեզ համար կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և ընդանհանրապես, պետական պարտքն ավելացնել։

2018թ․ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում պետական պարտքի մասով գրված էր․ «Առաջարկվող տնտեսական մոդելով շարունակաբար պարտքեր կուտակելու փոխարեն այսուհետ միջոցները խնայելու ենք` մարդկային ներուժի եւ ավելացված արժեք ապահովող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղելու, հետագայում արտահանման ծավալները մեծացնելու նպատակով»։

Իրական պատկեր - Կառավարությունը 28․03․2024թ․ նիստում միանգամից 92 մլն 300 հազար եվրո վարկի համաձայնություն կայացրեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։ Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը։ Այսինքն, թեև կառավարությունը հայտարարում է պետական բյուջեի աննախադեպ աճի մասին, յդուհանդերձ վարկեր է վերցնում պակասուրդը փակելու համար։ Ընդ որում, վարկի համաձայնությունը կայացվեց չզեկուցվող հարցով, այնինչ երբ կառավարության նիստում մարզերին 1 մլն դոլար կազմող հատկացումներ են լինում, մանրակրկիտ զեկուցվում է։

Համաձայն ֆինանսների նախարարության, 2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Այս նոր վարկով անցնում է 12 մլրդ դոլարը։

Արտաքին պարտքի մասին խոստումները, ելույթները մի քանի տասնյակի են հասնում, ուստի Yerevan.Today-ը բազմիցս անդրադարձել է թեմային, այդ թվում՝ ՏԵՂԵԿԱՆՔ 36-ումՏԵՂԵԿԱՆՔ № 16-ում և ՏԵՂԵԿԱՆՔ № 4-ում։

Արտաքին պարտքի մասին Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիներին ունեցած ելույթներից որոշ հատվածներ կարող եք դիտել այստեղ։ 

 

2018թ․ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը մասնակցում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով նախընտրական ծրագրով, որի գյուղատնտեսություն բաժնում գրված էր․ «Մեր նպատակն է ստեղծել նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն: Մշակելու ենք ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն և իրականացնելու ենք ոռոգման համակարգերի արդիականացման պետական աջակցության ծրագրեր»:

Իրական պատկեր - Հայաստանում գյուղատնտեսության վերաբերյալ դժվար է մատնանշել կատարված խոստումները։ Ամեն տարի գյուղաշխատանքների սեզոնին գյուղացիները բողոքի ակցիաներ են անում ճանապարհ փակում ոռոգման ջրի պակասի պատճառով, իսկ բերքը ստանալուց հետո բողոքի ցույցեր են իրացման վերաբերյալ։ Արդեն քանիցս բողոքի ակցիա են արել Գեղարքունիքի մարզի բնակիչները՝ նշելով, որ կարտոֆիլի բերքը չի իրացվում, չնայած արդեն եկել է նորը ցանելու ժամանակը: Այդ մասին փաստարկված ներկայացրել ենք ՏԵՂԵԿԱՆՔ № 40-ում։  

Նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ և արդյունավետ գյուղատնտեսություն խոստացած Նիկոլ Փաշինյանը կառավարության 02․07․2020թ․ նիստում հայտարարեց․ «Գյուղատնտեսությունում թեև ունենք ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միևնույնն է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու մասին մեր պատկերացումները, տնտեսության մասին մեր պատկերացումները, քանի դեռ գյուղատնտեսության աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով, և ավելի լավ է՝ համակարգչով»:

Փաստացի՝ ոչ միայն սերմացուի, պարարտանյութի, ոռոգման, մթերքի իրացման խնդիրը լուծված չէ, այլև՝ որևէ տեսանելի քայլ չի արվել Նիկոլ Փաշինյանի մատնանշած բովանդակային փոփոխության, թուղթ ու գրիչի անցնելու առումով։

 

27․11․2018թ․, ելույթ Ալավերդի քաղաքում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ

Խոստում - Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու:

Իրական պատկեր – Խմելու ջուրը Փաշինյանի այս ելույթից հետո թանկացել է երկու անգամ։ Կառավարությունը 28․03․2024թ․ նիստում որոշում կայացրեց  պետական բյուջեից գումար տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ վճարվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելու համար։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 29.11.2023թ. կայացած նիստում որոշում էր կայացրել խմելու ջուրը թանկացնելու վերաբերյալ․ սակայն հայտարարվեց, որ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ, ավելացված մասը կվճարի կառավարությունը՝ պետական բյուջեից։ Եվ ահա կառավարությունը 28․03․2024թ․ որոշմամբ սուբսիդավորմամբ չեզոքացնում է սակագնի ավելացումը։ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205.992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով)  չափով:

Նշենք, որ 2024 թվականի պետական բյուջեով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա։

Ստացվում է՝ կառավարությունը հարկատուների գումարը վճարում է, որ ջուրը չթանկանա։

Խմելու ջրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոստումներին մանրամասն անդրադարձել ենք ՏԵՂԵԿԱՆՔ № 4-ում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan