Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին
![Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին](/timthumb.php?src=/disc/29-03-24/5790e95726da6108c0e24b8dd657dc8a.jpg&w=450)
Դիտել նաև
Ադրբեջանը և Չինաստանը համատեղ հռչակագիր են ընդունել ռազմավարական գործընկերության մասին. ի՞նչ է դա նշանակում, և որը պիտի լինի Հայաստանի քայլը
Հայաստանը՝ «փաշինյանական ինքնիշխանության» և «Օվերչուկի ակնարկների» արանքում (տեսանյութ)
Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի ամերիկացիները միջանցք ունենան Սյունիքով
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։ «102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։
Նրանց դուրս բերման փաստարկները վտանգավոր դեմագոգիա է։ Այսօր մեզ ստիպում են վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը։ Դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ՌԴ դիվանագիտական ծառայությունից։