Էրդողանն այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև միջնորդ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը և հին/նոր թուրքամետ հաճախորդների դերը ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան․ Sputnik
21
ՈւՂԻՂ. Հատուկջոկատայինները ներխուժել են Արցախի ներկայացուցչություն Մարդկանց իրավունքներն են խլել իրենց ձեռքից. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցեցի Լենա տատիկ. Դժոխքի դռանն ենք ապրում. Panorama.am ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն կանխատեսում նոր պատերազմ. Որո՞նք են Փաշինյանի իրական նպատակները Բագրատ Սրբազանը Կիրանցում է․ Ուղիղ Վրաստանի իշխանությունները պատրաստվում են սենսացիայի՞. արմատապես փոխե՞լ իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ Բարգրատ արքեպիսկպոս Գալստանյանը, կողմնակիցների հետ, գնում է Կիրանց Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից» Պատերազմ Արցախում
Տեսանյութ, թե ինչպես են քարշակով առգրավում Արցախի նախագահի մեքենան ՈւՂԻՂ. Հատուկջոկատայինները ներխուժել են Արցախի ներկայացուցչություն Մարդկանց իրավունքներն են խլել իրենց ձեռքից. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցեցի Լենա տատիկ. Դժոխքի դռանն ենք ապրում. Panorama.am ԵՄ դրոշ և կալոշ ԱԺ ամբիոնի վրա Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ Մոսկվայում հզոր փոթորիկը պոկել է տանիքներ, տապալել ծառեր. 2 զոհ կա (տեսանյութ) Էրդողանն այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև միջնորդ է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ Մերկապար խորհրդարանում․ Հայաստանի ուկրաինացումը և հին/նոր թուրքամետ հաճախորդների դերը Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն կանխատեսում նոր պատերազմ. Որո՞նք են Փաշինյանի իրական նպատակները Բագրատ Սրբազանը Կիրանցում է․ Ուղիղ Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը. ԱԳՆ Ադրբեջանը շուրջ 2 տարի անց հանձնեց սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհվածներից երկուսի մասունքները Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել Վրաստանի իշխանությունները պատրաստվում են սենսացիայի՞. արմատապես փոխե՞լ իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ Խուզարկությունից ու քրեական գործից հետո GG-ի պատվերներն ավելացել են (տեսանյութ) ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան․ Sputnik ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել․ «Ժողովուրդ» Բարգրատ արքեպիսկպոս Գալստանյանը, կողմնակիցների հետ, գնում է Կիրանց Պետական ապարատը ձեր սեփականությունը չէ Նիկոլն այլեւս չի կարողանում թաքցնել վախերը ՔՊ-ում երկու թևի են բաժանվել Կարևորը՝ կերը կա. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս օրենքով գրեթե ամբողջ Երևանն ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից» 75 մլն եվրո․ Փաշինյանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Գառնիկ Դանիելյանը փակագծեր է բացում (տեսանյութ) Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել

Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության երեկվա նիստն առանձնացավ հակաարցախյան հերթական արարով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ՀՀ-ում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում», առանց անուն տալու՝ պատասխանելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ, կամա թե ակամա, անում են գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին»,- ասաց նա։ Ակնհայտ է, որ նրան հունից հանել է Արցախի նախագահի՝ Le Figaro-ին տված հարցազրույցը, որում խոսվում էր Արցախի վտարանդի կառավարության մասին։ Շահրամանյանն ընդամենը ասել էր, որ այդ շենքում «գտնվում են Արցախի նախագահի եւ դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները», որ «կառավարության բոլոր նախարարները պահպանում են իրենց պաշտոնները՝ կամավոր հիմունքներով»։ 

Փաշինյանն ուղիղ հայտարարեց. «Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»: Անուն չէր տալիս, բայց պարզ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Շահրամանյանին իշխանությունն ընկալում է որպես Ռուսաստանի մարդ։ Հակաարցախյան այս հայտարարության ինֆորմացիոն առիթը գուցե օրերս ՌԴ դեսպանատան մի միջոցառումն էր, որին մասնակցում էր նաեւ Արցախի նախագահը․ խոսքը մարտի 19-ին Մոսկվայի տանը ռուս-ուկրաինական հակամարտության մասին պատմող «Վկան» ֆիլմի ցուցադրության մասին է։ Նույն օրերին նույն վայրում ընթացել է «Եվրամայդան. Ուկրաինայում 2013-2014 թվականների հակասահմանադրական հեղաշրջման էությունն ու հետեւանքները» խորագրով ցուցահանդեսը։ Սա կարող էր աշխարհաքաղաքական դեգերումներում գտնվող Փաշինյանի իշխանության համար «արտաքին ուժերի» թեման օրակարգ բերելու առիթ հանդիսանալ։ Ինչպես սովորաբար լինում է նմանատիպ իրավիճակներում, Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց ՔՊ-ականների ֆեյսբուքյան գրոհը։ Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն արդեն «գործակալական պահվածք» անվանեց Շահրամանյանի վարքը։

«Մեր հայրենիքն օկուպացված է, մեզ բռնի ուժով տեղահանել են, բայց մենք կանք»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նա ՀՀ վարչապետի հայտարարությունն ուղիղ հրահանգ է համարում եւ հիշում է՝ Երեւանից Արցախի իշխանություններին ուղղված սպառնալիքներ հնչել են անգամ այն ժամանակ, երբ Արցախը շրջափակման մեջ էր։ «Այդ սպառնալիքներն իշխանությունը զավթած այս անձանց կողմից հնչել են իրենց իշխանավարման առաջին իսկ օրվանից, ինչ է, կարծում եք, երբ Փաշինյանը Վերածննդի հրապարակում կոկորդը պատռելով բղավում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», դա սպառնալիք չէ՞ր։ Այն ժամանակ շատերս բարձրաձայնեցինք, որ սա ամենամեծ սպառնալիքն էր, որը կարող էր անել ՀՀ ղեկավարը։ Նրա գործելակերպում ոչինչ չի փոխվել։ Սա, այո, կոնկրետ հրահանգ ու սպառնալիք կարող ենք դիտարկել»,- նշում է Հակոբյանն ու հավելում․ «Արտաքին ուժերի կողմից օգտագործվելու մասին հայտարարում է մի մարդ, որն օգտագործվել է եւ շարունակում է օգտագործվել արտաքին ուժերի կողմից, ինքը լավ տիրապետում է այդ մեխանիզմներին։ Մինչդեռ մեր որեւէ քայլ, որեւէ գործառույթ չի կարող վնասել ՀՀ-ին, մենք ունենք երկու հայրենիք, որը դիտարկում ենք որպես մեկ ամբողջականություն»։ 

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանը չի հասկանում, թե ինչպես ու ինչով կարող են Արցախի իշխանությունները սպառնալ Հայաստանի անվտանգությանը, եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են իրենց առջեւ դրված ծրագրերը՝ ոչ միայն Արցախի, այլեւ հենց Հայաստանի հետ կապված։ «Ադրբեջանի հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ հենց այդ մասին են խոսում։ Արցախի գործող կառավարությունը, որը սեպտեմբերի 16-ից Երեւանում է, որեւէ քայլ չի կատարել, որը վնաս կբերեր ՀՀ-ին, համենայնդեպս, այդ կառավարության մեջ ընդգրկված մարդիկ հասկանում են, որ իրենց գործողություններն այնպես պետք է իրականացնեն, որ ՀՀ-ին չվնասի։ Այս պահին հասարակական հիմունքներով գործող կառույցն ունի մեկ նպատակ՝ պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքներն ու շահերը եւ կազմակերպել ամբողջական վերադարձ։ Դա որեւէ ձեւով չի կարող վնասել Հայաստանին»,- ասում է Վահրամ Բալայանը։ 

Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե Արցախի մասին խոսելը կամ արցախահայության իրավունքների պաշտպանությունը, ըստ ՀՀ իշխանությունների, շոշափում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որեւէ առնչություն չունի՝ արցախահայությունը պետականություն է ձեւավորել իր բնօրրանում, ԽՍՀՄ օրենքներով։ Բալայանը հիշեցնում է՝ արցախահայերի վերադարձի ու իրավունքների պաշտպանության հարցերով հատուկ հանձնախումբ է գործում, որի նպատակների իրականացմանը Փաշինյանի նման հայտարարությունները կարող են խոչընդոտել ու պատրվակ դառնալ, որ միջազգային կառույցներն ու երկրները չօժանդակեն։ «Հիշենք Ռուսաստանի դիրքորոշումը, որը շարունակ հայտարարում է, որ Արցախից Հայաստանի իշխանությունն է հրաժարվել»,-նկատում է Բալայանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan