Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ այս, մինչ այն՝ ընդամենը 2 ամսից կլրանա 6 տարին, ինչ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Դրանից առնվազն վերջին երեքուկես տարին, կարելի է ասել, արնածոր մղձավանջ է: Վատն այն է, որ այդ մղձավանջի վերջը չի էլ երևում: 6 տարին արդի աշխարհում ու պայմաններում ահռելի ժամանակահատված է:

Նույն Փաշինյանի և նրա նվազած երկրպագուների կողմից այդքան չսիրված «նախկինները», մարդավարի ասած՝ ՀՀ բոլոր նախորդ իշխանությունները, իրենց ոչ փոքր բոլոր թերություններով հանդերձ, ոչ թե 6, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում, ասենք՝ 3-4 տարվա մեջ, շատ ավելի շատ բաներ են հասցրել անել: Կարելի է պարզապես թվարկել. անկախ պետականության մեկնարկ, բանակի ձևավորում, հաղթանակ պատերազմում, վառելիքաէներգետիկ ճգնաժամի (թեկուզ՝ նաև սեփական անհեռատեսությամբ պայմանավորված) հաղթահարում, տնտեսության կայունացում, տնտեսական կտրուկ վերելք, բանակի և պաշտպանունակության բարձրացում, ՀՆԱ-ի ու կենսամակարդակի, ներդրումների շեշտակի աճ, հավասարակշռված արտաքին հարաբերությունների ձևավորում ու խորացում, երկրի անվտանգության ապահովման հավել յալ երաշխիքների ապահովում:

Հատուկ չենք առանձնացնում, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, որը՝ Ռոբերտ Քոչարյանի, որն էլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Ինչ խոսք, կրկնենք, եղել են նաև բացթողումներ, թերացումներ, ինչո՞ւ ոչ՝ սխալներ: Բայց ամենից կարևո՛րը. բոլոր նախորդ իշխանությունները, այդ ամենով հանդերձ, ըստ կարելվույն ուժեղացրել են բանակը, բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը, ապահովել են պետության ու ժողովրդի անվտանգությունը, արտաքին թշնամիներից պաշտպանվածությունը: Բո-լո-րը: Ավելին, Հայաստանի նախորդ իշխանությունները թշնամուն տարածք չեն հանձնել, կատարել են Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, մեկը մյուսին իշխանությունը (եթե նույնիսկ հրաժարականով) փոխանցել են՝ ունենալով անվտանգ, պաշտպանված ու պաշտպանունակ Արցախ և Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ի եղելությունների հետևանքով գրավելով իշխանությունը, նախորդից «ժառանգություն» է ստացել ազատագրված ու կայացած, թեպետ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախ, ինչպեսև՝ հստակ անվտանգային ունակություններ, դաշնակցային կապեր ու հարաբերություններ, ապահովված անվտանգային համակարգ ու պաշտպանունակության բարձր աստիճան ունեցող, տարածաշրջանային առումով լուրջ դերակատարություն ունեցող Հայաստան: Անցել է 6 տարի: Ի՞նչ է հասցրել անել այդ 6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է նրանից հետո «ժառանգելու» ՀՀ հաջորդ իշխանությունը: Եթե հակիրճ՝ հաջորդը ժառանգելու է երկրի, պետական կառավարման համակարգի, բանակի ու հասարակության ավերակներ:

Այ թե ինչ է 6 տարվա մեջ արել Նիկոլ Փաշինյանը: Նա, իհարկե, իրեն բնորոշ ոճով կարող է շրջվել ու ասել, թե՝ դեռ մի բան էլ պիտի իրեն շնորհակալ ու երախտապարտ լինենք, որ գոնե այդ ավերակներն է թողել, բայց դա հետո կլինի, թերևս: Կենտրոնանանք ռեալության վրա: Անցնող 6 տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, նրա ու իր գլխավորած իշխանության ջանքերով.

1. փակուղի է մղվել և վերջնահաշվում տապալվել է Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը, զրոյացվել է տասնամյակների ընթացքում ձևավորված կարգավորումային, բանակցային հենքը,

2. կազմաքանդվել և անընկալելի շփոթի է վերածվել Հայաստանի պետական կառավարման համակարգը, գրեթե զրոյացվել են գերատեսչություններ, որոնց անհրաժեշտությունն անհնար է վիճարկել (օրինակ՝ գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը),

3. գործնականում կազմաքանդվել են երկրի զինված ուժերը, առհասարակ՝ պետության «ուժային բլոկը», էլ չենք խոսում՝ «իրավապահ համակարգի» մասին, որը դրվել է գերազանցապես առանձին վերցրած 1 անձի և նրա քաղաքական խմբակի շահերի սպասարկման, նրանց իշխանությունը պահելու խնդրի տակ,

4. գործնականում կազմաքանդվել է երկրի անվտանգության ապահովման ձևավորված համակարգը,

5. կազմաքանդել է նաև դատական իշխանությունը, վերացվել և շարունակում են վերացվել անկախ դատական համակարգ ունենալու սաղմերն անգամ,

6. քաղաքական հետապնդումները, հալածանքները, կամայական ձերբակալությունները դարձել են առօրեական երևույթ,

7. փչացրել են հարաբերությունները Հայաստանի հնարավոր ու իրական դաշնակից, բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, Հայաստանը արտաքին-քաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի, «ձեռք բերել» անհուսալի գործընկերոջ համբավ:

7. երկրի տնտեսությունը ամուր նստել է «խաղամոլական» և «ռե-էքսպորտային» ասեղների վրա...

Ամենից ու ամենից կարևորը. Փաշինյանի իշխանությունը պատերազմ է բերել Արցախի ու Հայաստանի վրա, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրել է ռազմական ագրեսիայի դիմելու թշնամական նկրտումները: Պատերազմով «բերել» են տարածքային ահռելի կորուստներ, ավելի քան 5-6 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն թողել են թշնամուն: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը հրապարակայնորեն ուրացել են Արցախը, այն ճանաչել են թշնամապատկան տարածք, գործնականում հանդես են եկել որպես Արցախի հայաթափման համահեղինակ:

Այժմ նույն իշխանությունն արդեն Հայաստանի մի շարք տարածքների ուրացման գործընթացի մեջ է ու վարում է նման բովանդակությամբ ագրեսիվ քարոզչություն, Հայաստանի հանրությանը ահաբեկում է պատերազմով: Ամեն պարագայում, որքան էլ որ դա անհարկի լավատեսական չթվա, վերը նշվածները վերականգնելի կորուստներ են: Դժվարին, տքնանք ու անասելի ջանքեր պահանջող, բայց՝ վերականգնելի: Անդառնալի է հազարավոր ու հազարավոր երիտասարդների՝ մեր զինվորների ու սպաների կորուստը, որ ոչ մի գնով ոչ մի իշխանություն ոչ մի կերպ չի կարող վերականգնել: Տեսնո՞ւմ եք, թե ընդամենը 6 տարվա մեջ որքան շա՜տ բան է հասցրել անել Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է՝ իր գլխավորած իշխանությամբ: Այո, շուտով կլրանա Փաշինյանի վարչապետության 6 տարին: Օրացույցային առումով՝ մայիսի 8-ին:
Բայց կտրուկ մոտենում է ոչ միայն այդ ամսաթիվը. դատելով առկա տրամադրություններից ու իրավիճակից, Փաշինյանի իշխանության համար մոտենում է նաև «կկվի կանչելու» պահը: Հիմա Փաշինյանի իշխանությունը Հայաստանին ու մեր հանրությանը դրել է Թումանյանի նկարագրած «հիմար կկվի» դերում: Եթե չեք հիշում, տան փոքրին հարցրեք, կասի. այն, որ աղվեսը սպառնալով սրած կացնով ծառը կտրելով՝ հերթով կկվի ձագերին տանում-ուտում է: Բայց հեգնանքասեր ճակատագիրը նույն հեղինակի նկարագրած մեկ այլ իրավիճակ է նախանշում կարծես՝ «կկվի կանչելը»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan