Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը
20
Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (տեսանյութ) Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի, միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» խմբակցության 6 պատգամավոր դիմել է գլխավոր դատախազին՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ երաշխավորություն ընտրելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարևոր մեսիջները․ «Կարճ ասած» Պոզով-պոչով անտերություն․ Մայակովսկու անվան դպրոցի շրջանավարտները Վերջին զանգը դիմավորելու են փոսն ընկնելու վտանգի ներքո (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) «Տիգրան ջան, սիրուն չի»․ Ավինյանը ճղճղում էր, Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյանի Տեսանյութ Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան Դուք դիրեկտոր չեք, դուք խորհրդարանի խոսնակ եք. Տեսանյութ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժնապատիվ խաղաղություն բերել, էդպես չի լինում․ Ռոբերտ Քոչարյան Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է․ Աբրահամյան Արցախում Ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում՝ միջազգային իրավական գործընթացների համար

Բերման են ենթարկվել ավելի քան 40 հոգի, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ոսկեպարում. Արման Թաթոյան

ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանության կողմից այսօր իրականացված զանգվածային ձերբակալություններին. «Այսօր մեզ հասցեագրվել են ահազանգեր, որոնց համաձայն` Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին՝ «ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելու» հանցանք կատարելու կասկածանքով:

Ըստ ահազանգերի` Ոստիկանության այսօրվա գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ խումբը ծանուցում էր ուղարկել  իրավասու մարմիններին՝ Ոսկեպար իրենց այցի վերաբերյալ: Մարտի 22-ից, այսինքն` ուրբաթ օրվանից խմբի անդամներին զանգել են Ոստիկանությունից և «հրավիրել զրույցի»: Մեծ մասը չի գնացել` նշելով, որ հրավերներն անօրինական են:

Ըստ մեզ հասցեագրած ահազանգերի` երեկ խմբի անդամները Ոստիկանությունից ստացել են զգուշացումներ այն մասին, որ խմբի անդամներից որևէ մեկը չի հասնելու Ոսկեպար, եթե որոշեն իրականացնել այցը:

Ոստիկանությունից իրենց սպառնալիքով տեղեկացրել են` քանի որ «Մարտական եղբայրությունը» մարտական պարապմունքներ է վարում, այդ փաստը կասկածի տակ չի դնի ձևավորելու հանրային ընկալում այն մասին, որ խումբն իրականուծ ապօրինի զենք-զինամթերք է կրում: Այդ առումով չեն ունենա նաև հանրային աջակցություն:

Համաձայն ահազանգերի` հաշվի առնելով ձերբակալվելու Ոստիկանության նախազգուշացումը և մտացածին հանրային կարծիք ձևավորելու սպառնալիքը՝ իրենց որևէ անդամ Ոսկեպար գնալիս որևէ տեսակի օրինական զենք կամ զենքի կաղապարվածք իրենց հետ չեն ունեցել:

Ահազանգի պնդմամբ` «Մարտական եղբայրությունը» (Մարտական Եղբայրություն) արդեն մեկ տարի է, ինչ ունի համապատասախան թույլտվություն և կնքված հուշագիր Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ՝ պարապմունքներ իրականացնելու վերաբերյալ ու իրենց կողմից օգտագործվող բոլոր զենքերի համար առկա են համապատասխան թույլտվություններ:

Այսօր առավոտյան խմբի անդամների մեկնելու պայմանավորված վայրում՝ Երևանի Աբովյան 60 հասցեում, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության ներկայացուցիչները, որտեղ գտնվող բոլոր անդամներին բերման են ենթարկել:

Խմբի այն անդամները, ովքեր պատերազմի  և/կամ նախկինում ռազմական գործողությունների են մասնակցել և ունեն որոշակի հանրային ճանաչում՝ բերման են ենթարկվել հենց իրենց տներից կամ տանից դուրս գալիս:

Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ թե´Երևանում, թե´ Ոսկեպարում:

Վերջիններիս մի մասին Ոստիկանության ներկայացուցիչները Ոսկեպարում են հայտնել, որ նպատակահարմար չէ նրանց այդտեղ գտնվելը:

Ահազանգերը հայտնել են, որ Ոստիկանությունն անձանց բերման ենթարկելիս կիրառել է օրենքը խախտող անհամաչափ ուժ:

Բացի խմբի անդամներին բերման ենթարկելուց, խմբի անդամների ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ Ոտիկանությունը սկսել է խուզարկություններ: Ըստ ահազանգի՝ դրանք առանց դատարանի համապատասխան որոշման են:

Բերման ենթարկվածներին չի տրվել զանգի կամ տեղեկացնելու հնարավորություն:

Նշված բոլոր իրավունքների ապահովումը միջազգային կարևոր պահանջ է: Դրանց խախտումն անթույլատրելի է, և դրանք ուղղված են անօրինական ազատազրկումից կամ անօրինական քրեական հետապնդումից նրանց պաշտպանելուն: Այս հաղորդումը հիմնված է մի քանի աղբյուրից ստուգված տեղեկությունների վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan