ՀՀԿ Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին
![ՀՀԿ Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին](/timthumb.php?src=/disc/23-03-24/6f8a8b48fe93f6981429f217879aca88.jpg&w=450)
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում սույն թվականի մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Քաղաքացիական անձանց դեմ իրականացվող նման վայրագ հանցագործությունները չունեն և չեն կարող ունենալ արդարացումներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում:
Աղբյուր՝ 168.am