ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ
![ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ](/timthumb.php?src=/disc/19-03-24/660593b779768a183613acc0834645db.jpg&w=450)
Դիտել նաև
Հարավային Կովկասի կայունությունը շատ կարեւոր է Եվրատլանտյան տարածաշրջանի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երեւանում մարտի 19-ին ունեցած համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայում հնարավորություն ունեն հասնելու խաղաղության։ Այս առնչությամբ Սթոլտենբերգը կոչ է արել հասնել համաձայնության, որը կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման ճանապարհ կբացի ժողովուրդների համար։
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նրա խաղաղ ձգտումներին»,- ընդգծել է Սթոլտենբերգը։
Հիշեցնենք, որ Սթոլտենբերգը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակում։
Աղբյուր՝ News.am