«Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ
«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է էներգետիկ անվտանգության տեսանկյունից, մանավանդ որ Ռուսաստանը սկսեց արդյունավետորեն օգտագործել գազը որպես գործիք՝ փորձելով շեղել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինա իր լայնամասշտաբ ներխուժումից»: Այս մասին Բաքվում տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոթենբերգը։ Նրա խոսքով, «Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար չափազանց կարևոր էր ռուսական գազից հրաժարվելը։ Այս առումով, Ադրբեջանից մատակարարումների ավելացումը թույլ է տվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վերացնել իրենց կախվածությունը Ռուսաստանից՝ որպես գազ մատակարարողից։ Այս ամենն արվել է շատ արագ, արդյունավետ և բավականին հաջող՝ հաշվի առնելով շատ ծանր հանգամանքները։ Այժմ անհրաժեշտություն կա ավելի մեծացնել ադրբեջանական գազի արտահանումը մոտավորապես 12 միլիարդից մինչև 20 միլիարդ խորանարդ մետր, ինչը կազմում է Եվրոպայում գազի սպառման զգալի մասը, և որոշ դաշնակիցների համար Ադրբեջանից գազը շատ կարևոր է»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև էլեկտրահաղորդման գծերի միջոցով էլեկտրաէներգիայի արտահանման աշխատանքների մեկնարկը: