Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
Դիտել նաև
Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից
Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև
Հայաստանը պետք է հետաքննի ռազմական հանցագործությունները և պատժի մեղավորներին. Ալիևի օգնական
Իլհամ Ալիևը հերթական պահանջն է առաջ քաշում
Այսօր մենք գտնվում ենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում։
Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ խաղաղության բանակցություններ սկսելը մեր նախաձեռնությունն էր։ Մինչ օրս մենք մեր հայ գործընկերների հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ ենք անցկացրել»,- ընդգծել է Ալիևը։ Ալիևն ասել է, որ լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։
«Կարծում եմ, որ սա շատ լուրջ փոփոխություն կլինի Հարավային Կովկասում։ Սա նշանակում է, որ այստեղ կհաստատվի երկար սպասված խաղաղություն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։