Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars
14
«Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իսրայելի սկսած պատերազմը առաջիկա օրերին կտարածվի տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա. Fars Իրանի դեմ Իսրայելի գործողությունները հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը․ ՀՅԴ Բյուրո Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթներ կրկին չեղարկվել են Իրանը մոտ 150 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ (տեսանյութ) Իրանը հրապարակել է Իսրայելի հարվածների հետևանքով սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՀՀ-ի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել Իրանը հայտարարել է, որ կշարունակի հարվածել Իսրայելին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Թել Ավիվը՝ կրակների մեջ (տեսանյութ) ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» Բաքվի ժամացույցը բերեց, հերթը հոգևոր հաղորդումները եթերից հանելունն է Նաիրա Հովսեփյանը պատժից կրկին «պլստացել է» Կարծում եմ՝ կռահում եք, թե սա որքան վատ է․ Վարուժան Գեղամյան Ոչ մի աղոթք՝ բանակում Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել Իսրայելին պաշտպանող ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին ՔՊ-ականներն իրար են ուտում Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում

«Փաշինյանի օրերը հաշված են. նա հեռանալու է և անպայման պատասխան է տալու». «Փաստ»

Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանին՝ ի մասնավորի նշելով, թե վերջինս լինելով պաշտպանության նախարար, նոյեմբերի 14-ին չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։
«Փաստ» օրեթերթը դիմել է Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախկին նախարարը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար սուտ ասելը դարձել է պարզապես ավանդույթ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում է եղել, ինչպես նաև զբաղված է եղել զենքի գնման ու ներկրման հարցերով: «Այսինքն, ֆիզիկապես ես չէի կարող որևէ բան զեկուցել նրան: Դա պետք է աներ անձը, որն այդ ժամանակ կատարում էր պաշտպանության նախարարի պարտականությունները»:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թ. հոկտեմբերի վերջին ինքը, որպես պաշտպանության նախարար, եղել է Մոսկվայում, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, որոնց անունը չցանկացավ նշել, հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից, ավելին՝ երկու շաբաթ անց պետք է նոր հանդիպում լիներ՝ այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Սակայն երկրի ղեկավարը նոյեմբերի 15-ին ինձ առաջարկեց ազատման դիմում գրել, ես հրաժարվեցի, որից հետո ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անել»:

Քանի որ խոսվեց Ռուսաստանի մասին, հարցնում ենք՝ նույն ասուլիսում խոսվել է այն մասին, որ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել ՌԴ «ցուցումով»: «Դա բացարձակ սուտ է: Գուցե թե իրականություն լինի միայն այն, ինչի մասին նշեց Նիկոլ Փաշինյանը, թե իմ՝ նախարար նշանակվելու հարցում հնարավոր է՝ անտեսված չի եղել իմ մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ: Սա նույնիսկ տրամաբանական կարող է լինել»։ Ի դեպ, Կարապետյանը հավելեց, որ իր պաշտոնավարման շրջանում Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանքներ են տարվել, և երեք տարում Հայաստանի բանակը այնպիսի վիճակում պետք է լիներ, որի պարագայում ոչ միայն ադրբեջանցիները չէին կարող ներխուժել ՀՀ տարածք, այլև չէինք կորցնի Արցախը:

Մեր հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց անվանապես անդրադառնալ իրեն, արդյո՞ք դա կապ ունի իր քաղաքական ակտիվության հետ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ասաց. «Որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր օրերը հաշված են: Ինքը հեռանալու է և անպայման պատասխան է տալու՝ թե՛ Արցախի համար, թե՛ մեր գերիների համար, որոնց հարցերով բացարձակ չի զբաղվում, հայ պատմության ընթացքն այսպես աղճատելու համար: Ընդ որում, միայն ինքը չէ, իր կողքին գտնվողներն էլ են պատասխան տալու: Մեր պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ, ամենավախկոտ ու ամենադավաճան ղեկավարն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan