Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում
![Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում](/timthumb.php?src=/disc/01-03-24/a669859c27f26b6534475bde760c11cb.jpg&w=450)
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը։
Նա ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։
Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել ավելի ուշ։
Աղբյուրը՝ aysor.am