Երևանի քաղաքապետարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքի կաթվածահար տրանսպորտի համար․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Էրդողանը գոհ է «սահմանազատումից» (տեսանյութ) Բարոյականություն vs այլասերում
23
Բագրատ սրբազանն ամփոփում է այսօրվա իրադարձությունները «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի բարեկամ ժողովրդին Բագրատ սրբազանի հանդիպումը կրթության, գիտության ոլորտի մասնագետների հետ Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան Ինչո՞ւ է Փաշինյանը Երևանում ընդունում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին՝ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց Բագրատ սրբազանը հանդիպում է տնտեսագետների հետ (տեսանյութ, ուղիղ) ԱԺ քառօրյա․ տեղի կունենա հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Եկեղեցին հարկերը վճարում է, որ դուք պարգևավճար ստանաք, Միլան գնաք, մեծ-մեծ տներ գնեք, Արցախ հանձնեք. Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը. Sputnik Արմենիա ԱԺ-ի անվտանգության աշխատողները թող դուրս գան, ծառեր տնկենք․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշում ռեպրեսիաներ են սկսվել․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է այսօրվա իրադարձությունները Երևանի քաղաքապետարանի ադմինիստրացիան պատասխանատվություն է կրում քաղաքի կաթվածահար տրանսպորտի համար․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է․ Իշխան Սաղաթելյանը՝ Խաչատուր Սուքիասյանին «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի բարեկամ ժողովրդին Բագրատ սրբազանի հանդիպումը կրթության, գիտության ոլորտի մասնագետների հետ Էրդողանը գոհ է «սահմանազատումից» (տեսանյութ) Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան ՀՀ տարածքի ամենակարևոր կետերում ռումբեր են տեղադրվում. Վարուժան Գեղամյան (տեսանյութ) Ես պատաստ եմ իմ մանդատը վայր դնել, իսկ դուք պատրա՞ստ եք. Մինասյանը՝ 4 ՔՊ-ականներին Երևանում ավտոբուսների վարորդները գործադուլ են անում․ ուղիղ Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչյա Ղևոնդյանինը չէ․ Կոչուբաև «Մեր հանգուցյալ նախագահի համար կարևոր էին ՀՀ սահմանային խնդիրները»․ Խամենեին՝ Փաշինյանին Հերթական քաղաքական գործը․ ձերբակալվել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին Բարոյականություն vs այլասերում Ինչո՞ւ է Փաշինյանը Երևանում ընդունում ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին՝ Իրանի նախագահի զոհվելուց երկու օր անց «Ինչո՞ւ են նրանք, ում կերակրում են արևմտամետները, բառի բուն իմաստով սատանայանում»․ Զախարովա Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան Ում հետ է առևտուր անում Ալեն Սիմոնյանը Բագրատ սրբազանը հանդիպում է տնտեսագետների հետ (տեսանյութ, ուղիղ) Օրենքի փոփոխությամբ՝ փաստաբանները կգործեն հարկման ընդհանուր համակարգում Փաշինյանը ժամանել է Իրան Նույնիսկ Իրանի նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այդ երկրի դիրքերը․ Ոսկանյան Թեհրանում սկսվել է Իրանի նախագահի և ավիաաղետի մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը Հունիսի վերջին արդեն ադրբեջանցիները կհայտնվեն Կիրանցի մատույցներում Փարաքար համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել ԱԺ քառօրյա․ տեղի կունենա հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Ո՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը Սրբազանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը Վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին

Փաշինյանի զրո լեգիտիմությունն ու ՀԱՊԿ-ը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ՝ փետրվարի 28-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխան էր․ 3 ժամ մեղադրանքներ, քննադատություն, բառակույտ, չէ՛, Ալիևին չէ, Ադրբեջանին չէ, չնայած որ նախօրեյին Սումգայիթի տարելիցն էր, դրանից ոչ մի բառ, հիմնականում՝ ՀԱՊԿ-ի մասին էր։ Ամեն անգամ երբ իշխանութան ներկայացուցիչները խոսում են անվտանգությունից ու հաթաթաներ անում, մենք էլ լուսաբանում ենք ու անցնում առաջ, հանրությունը լսում է, եզրակացություններ անում ինքն իր համար, բայց այդ ընթացքի մեջ մեկ գլխավոր թեմաի պատասխանը երբեք չի լինում՝ բա ինչպե՞ս հասանք էս իրավիճակին։

Քանի որ ինձ մոտ մի քիչ այլ տեսանկյունից, բայց այդ հարցը մշտապես է առաջ գալիս․ չեմ ալարել, դրել նայել եմ մեր ոչ վաղ անցյալի իրադարձությունները, որոնք նաև ձեզ ներկայացնեմ, միասին մտածենք։

2020 թվական, սեպտեմբերի 27. պատերազմի մեկնարկ, մինչև նոյեմբերի 9-ը ամեն օր հաղթում ենք, ջարդում ենք, ազատագրում ենք, գրավում ենք, գյոռբագյոռ, Իլյուշ ենք ձեռ առնում, նոյեմբերի 6-ն է՝ դարձյալ հաղթում ենք, նոյեմբերի 7-8 անշուշտ հաղթելու ենք, նոյեմբերի 9-ի մինչև կեսօրը քիչ է մնում մտնենք Բաքու, կեսօրից հետո պարզվում է՝ արդեն 3 օր է՝ Շուշին կորցրել ենք, մինչ փորձում ենք հասկանանք ով է ճիշտ, ով ստում, մի քանի ժամ անց գաղտնի ստորագրվում է փաստաթուղթը։ Պարզվում է, որ հեչ էլ չենք հաղթել, ավելին, այդ չարաբաստիկ փաստաթղթով որը բաղկացած է 9 կետերից, դրանց կեսն էլ է հանձնումների մասին՝  որով մեր երկրի ղեկավարը համաձայնվում է, մինչև նոյեմբերի 15-ը հանձնել Արցախի անկախ Հանրապետության Քարվաճառի շրջանը, մինչև նոյեմբերի 20-ը հանձնելԱկնան՝ Աղդամը, մինչև դեկտեմբերի 1-ը Բերձորի ամբողջ շրջանը, ավելի հայտնի՝ Լաչինը։ Այսինքն՝ բացի պատերազմով գրավածներից, մեր դուխով վարչապետը, իր ստորագրությամբ, մյուս մասն էլ տալիս էր անկրակոց։ Էիլ նշեմ, այն ինչ տալիս էր, դրանք Արցախի անկախ հանրապետության շրջաններն էին ու հանձնվում էին Հայաստանի վարչապետի կողմից, որը ընդամենը մեկ տարի առաջ, այդ նույն անկախ պետության մայրաքաղաքում հայտարարում էր, որ այդ երկիրը Հայաստան է և վերջ։

Էտ հետո էր, որ պետք է իմանայինք, որ ինչ ուզել է Ալիևը, Նիկոլը համաձայնել է։ Օրինակ, կարդում եմ 9-րդ կետը, որտեղ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին է։ Էս որ ՔՊ-ականներն ու իրենց ղեկավարը իրենց ճղում են, ասում են՝ ո՞ւր ա, ցույց տվեք մի կետ, որտեղ գրված է, որ ռուս սահմանապահները պետք է հսկեն բեռների տեղաշարժը, նրանց համար կարդում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջին կետը․ «ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Սա, հիշեցնեմ, Նիկոլն է ստորագրել, ու հիմա որ կանգնում ասում են՝ ցույց տվեք, մի տեսակ, ամեն անգամ մի հատ էլ եմ մտնում նայում, ցավոք սրտի այո, ոչ միայն կետը կա, մի բան էլ տակը քո ստորագրությունն ա դրված։ Դա մեկ։

Անցնենք առաջ, այս փաստաթղթից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն գցեց բունկերներ, իսկ երկրում մեկնարկեցին բողոքի ակցիաներ։ Հետո դուրս եկավ և նոյեմբերի 18-ին իրավիճակը լիցքաթափելու, կայունացնելու նպատակով իր ամենակարևոր, ամենաառաջնային անելիքների ճանապարհային քարտեղ հրապարակեց։ Ասաց՝ մի րոպե ժողովուրդ, ես թիվ մեկ պատասխանատուն եմ, ես էլ կկարգավորեմ։ Ու խոստացավ՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության ձևաչափով, անպայման նշեց Արցախի ինքնորոշման հարցի բարձրացումը իր կողմից, գերիների վերադարձով պետք ա զբաղվեր և այլն՝ 15 կետ։ Էս ծրագիրը, ինչպես տեսնում ենք տապալվեց, ու նենց, որ անգամ բոլորս էինք մոռացել, որ սենց բանել ա եղել։ Անցավ մի 20 օր։

11 հունվարի, 2021 թվական․ Մոսկվայում հանդիպեցին Պուտինը, Փաշինյանը, Ալիևը ու վերջում հայտարարություն տարածեցին, սա էլ 4 կետանոց՝ Էն նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի՝ կոմունիկացիաների վերաբացման համար էդ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ պիտի ստեղծեին, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները բացելու ուղղությամբ քարտեզ մշակեն ու ներկայացնեն մինչև 2021թ․ մարտի 1-ը Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հաստատմանը։ Դեռ այն ժամանակ էին ասում, որ քանի ինքն ա, էդ սաղ փաստաթղթերը անիմաստ են, որովհետև ոչ ժողովուրդն է իրեն հավատալու, ոչ էլ Պուտինն ու Ալիևը իրեն լուրջ կվերաբերվեն, պարտված, տապալված գործիչների հետ հաշվի չեն նստում։

Ներքաղաքական գոնե իրավիճակը լիցքաթափելու համար, տապալած լեգիտիմությունը վերականգնելու համար Փաշինյանը նշանակեց արտահերթ ընտրություններ, հրաժարական տվեց, բայց մնաց վարչապետի պաշտոնակատար։ Արդեն պարզ էր, որ նա չի պատրաստվում հեռանալուն։ Էդ ընթացքում՝ 2021թ․ մայիսի 12-ին, առավոտ արթնացանք ու իմացանք, որ ադրբեջանցիները առանց կրակոցի մտել են մինչև Սյունիքի մարզի Սև լճի մոտ կեսը, այսինքն՝ 41 կիլոմետր ներս, Հայաստանի խորքը։

Իրավիճակը լարված էր, կառավարությունը որոշում կայացրեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար տարածք տալ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ վարչությանը: Գնացին, ամրաշինական աշխատանք կատարեցին ու տեղավորվեցին այնտեղ։ Էն որ երեկ Նիկյոլ Փաշինյանն ասում է Ներքին Հանդում մանդատ ռուսները չունեն, սա երևի մոռացել է։ Ինչ ասեմ, թող սա էլ հիշի, բայց նրանք էլ, սկսել է մոռանալ։ Իր քպական ուսապարկերն էլ թող չալարեն, կարդան մեկ մեկ իրենց առաջնորդը ինչեր է արել ու ասել, բարձր գոռալով չէ, էլի։

Սկսվեց քարոզարշավը․ ՔՊ կուսակցության նախընտրական հիմնական թեզերն էին՝ Շուշիի ու Հադրութի հետ բերում, խաղաղության դարաշրջանի հաստատում, Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչում և այլ։ Զոռով, շառով, կյանքների գնով, Արցախից Արայիկի օգնությամբ ընտրվեց, շատ ենք անդրադարձել, թե ոնց, մի ձև ընտրվեց, բայց, այ մարդ էս խոստումներն էլ չկատարեց։ Ամեն օր ՔՊ-ականներից ամեն մեկը 10 անգամ խոսում էր խաղաղությունից, բայց տեղի ունեցավ 2022 թվականին ռազմական ագրեսիան ու թշնամին ՀՀ տարածքից խորացավ 100-ից ավելի քառակուսի կիլոմետր՝ հասնելով Ջերմուկի կողմեր։ Ու մեկ էլ Հայաստանը սկսեց խոսել ՀԱՊԿ-ի մասին, թե՝ չի կատարել դաշնակցային պարտավորությունները, դիմել ենք, նորմալ չեն աջակցել և այլն։ Սկզբից ասում էին, դիմել ենք, հետո թե դիմելու կարիք չկա, հետո թե, մենք հո չենք ասում զորք մտցրու՝ գնահատական տուր, հետո թե մեղավոր են իրենք, մենք ի՞նչ պիտի անեինք։ Չգիտես ինչի, էն խրոխտ չագուջը ձեռքին վարչապետի աթոռին նստած տղեն ու իր մյուս զորավարները, պարզվեց չէին էլ պատրաստվում, մեզ Հայաստանի քաղաքացիներիս պաշտպանել թշնամու ագրեսիայից, այդ ամենը, էլի չգիտեմ ինչու, պիտի աներ ինչոր ՀԱՊԿ։ Դեռ այն ժամանակ էի անդրադառնում, ասում էի, բա էլ դու՛ք ում եք պետք, ի՞նչ ՀԱՊԿ, այ մարդ։ Բայց անդադար, բոլոր կողմերից սկսեցին գոռալ՝ ու՞ր է ՀԱՊԿ-ը, ինչի՞ չի գալիս, ու ՀԱՊԿ-ը նշանակվեց,  մեղավորը։ Որ Նիկոլը, ընդամենը մի տարի առաջ ընտրվում էր, խոսք էր տալիս, որ սաղ դզելույա, էդ ժամանակ, էլ ոչ մեկ չէր հիշում, բոլորը սկսեցին մեղադրել հիմնականում ռուսներին, դե համ էլ մոդայիկ էր, Ուկրաինայի իբր հաղթելու ֆոնին։

Այդ նույն ֆոնին, ուրախ ուրախ, գնացին բերեցին ԵՄ դիտորդների, դրանից հետո էլի կրակոցներ, զոհեր, անգամ նրանց հսկողության գոտուց ստիպված եղան գործարան տեղափոխել։ ՀԱՊԿ-ին ուղղված քլնգոցները չէին դադարում, էնտեղից պատասխանում էին, թե դուք մերժեցիք մեր օգնությունը, բայց արդեն ամենը այնքան էր խառնվել, որ ոչ մեկ չէր էլ հասկանում ո՞վ է, կամ մյուսի մեղավորը։ Սթափ մարդը, անգամ խճճվել էր, ինչ է կատարվում։

Իսկ օրերս Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ, հարցազրույց տալիս, թե՝ գիտե՞ք ՀԱՊԿ-ում անդամությունը սառեցրել ենք, հետո իր ԱԺ նախագահը, հետո այլ ՔՊ-ականներ քլնգում են, ու երեկ էլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ որ սենց շարունակվի, դե յուրե էլ կսառեցնենք անդամությունը։ Բայց հարց է առաջ գալիս՝ ինչը՞ շարունակվի, ո՞նց շարունակվի։ Ասում են՝ ՀԱՊԿ-ը 2022 թվականից չի պաշտպանել մեր տարածքը։ Բայց չեն նշում, որ 2022 թվականից առաջ եղել 2021 թվականը, դրանից առաջ՝ 2020 թվականը ու դրանց պատճառով տեղի են ունեցել 2022 թվականի իրադարձություները․ ՀԱՊԿ-ը հլը մի կողմ, իսկ դու սաղ արե՞լ ես, ճի՞շտ ես արել, ինչ ասել ես՝ արե՞լ ես։

Միանձնյա ու ինքնագլուխ ստորագրել ես հանձնելու փաստաթուղթը, որ իբր էլ զոհեր չլինեն, հակամարտության վերջը տաս, ստացվե՞լ ա, չե՛ս կարողացել՝ չէ՞, 15 կետանոց ճանապարհային քարտեզը, որը դու էիր գրել, ՀԱՊԿ-ը, կամ Պուտինը չէին գրել, արե՞լ ես, չէ՛ չէ՞, տապալել ես, այդ ընթացքում միակ բանը որ արել ես, ինչոր ինքնագլուխ Հայաստանից հանձնել ես գյուղեր, մայրուղիներ, այլ տարածքներ, բա ուր ա՞ խաղաղությանդ դարաշրջանը որ խոստացել էիր, ինչ կապ ունի տեղ ՀԱՊԿ-ը, չգիտեմ, ֆլանը, ֆստանը, նախկինները, տապալել ես, բա հիմա ու՞մ վրա ես մունաթ գալիս։ Էս ամենը, որ կատարվել է մեր երկրում ու Արցախում, ո՞վ է մեղավոր, ՀԱ՞ՊԿ-ը, Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, ո՞վ։ Դու ես մեղավոր։ ՀՀ քաղաքացիներին ՀԱՊԿ-ը խաղաղության դարաշրջան չի խոստացել, դո՛ւ ես խոստացել, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիան էլ ես դու խոստացել, 2021 թվականի ընտրություններում քվեաթերթիկի վրա ՀԱՊԿ-ի անուն չի եղել՝ ՔՊ է եղել Ապագա կա Ապագա կոչով։ 680 հազար հոգի քեզ է ընտրել, ոչ թե ՀԱՊԿ-ին, ֆլանին, ֆստանին։ Դու ընտրվել ես, ու դու էլ տապալվել։ Եթե սենց շարունակվի, վաղը ՀԱՊԿ-ին կամ ՄԱԿ-ին մեղադրելու են արցախցիներին 40+10 հազար դրամները չտալու մեջ։ Ես ՀԱՊԿ-ին պաշտպանելու խնդիր չունեմ, ոչ էլ իրենց վրա երբևէ հույս եմ կապել, իհարկե ոչ էլ քեզ վրա։ Դու ինքդ խոստումներ ես տալիս, հետո տապալման մեջ մեղադրում ես սաղին, բացի քեզնից ու Ալիևից, իհարկե։

Դու ՀՀ իշխանություն ես, ասում ես՝ լեգիտիմ և օրինական, բայց դու երեկ ասում ես, որ տեղյակ չես, որ ռուսները Ներքին հանդում են, հիմքերից խաբար չես․ ԱԺ նախագահդ ասում է Ներքին Հանդում ՌԴ պատասխանատվության գոտին է, ԱԽ քարտուղարն ասում է՝ էնտեղ իրենք պետք է կանխեին արյունահեղությունը, չեն կանխել, ԵՄ դիտորդներն ասում են՝ ռուսները չեն թողել մտնենք Ներքին Հանդ, Նիկոլն ասում է՝ էնտեղ ռուսների մանդատը, հիմքերը պետք է ուսումնասիրենք, ու դուք Հայաստանի իշխանություն ե՞ք։ Կարող է՞ մի հատ ձեր իշխանության լեգիտիմությունն ու հիմքերը ուսումնասիրենք։

Նիկոլը ձեզ խոստացել է խաղաղության դարաշրջան, գիշեր-ցերեկ խոսում են ինքնիշխանությունից, ու ասում են՝ Սյունիքի էս հատվածը ռուսների պատասխանտվության գոտին է, էն մի հատվածը պարսիկներինն է, Արարատի մարզը ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտին է, հայ-թուրքական սահմանը ռուսների պատասխանատվության գոտին է, Վարդենիսն էլ վափշե Ադրբեջանի պատասխանատվության գոտին է, եթե պատասխանատու լինի չի հարձակվի։ Սա ինքնիշխան երկի՞ր է կոչվում։ ՔՊ-ականների արդուկն էլ միացնես, ինքնիշխանություն է արդուկում։ 3 տարի ռուսները Սյունիքի մարզի սահմանին կանգնած են, Նիկոլն ասում է, որ խաբար չէ, նոր է հայտնաբերել, պայմանագիր չկա, բայց տարածքը իր հրամանով է տրամադրվել։ Գժանոց։

Կարճ ասած՝ մենք ֆիքսում ենք, որ իշխանությունը ինչ ասել է, խոստացել է, ինչի համար ստացել է նաև մանդատ, չի արել, չի անում, ինչ էլ անում է տենց բան չի խոստացել։ Ուրեմն հարց է առաջանում՝ վերջին 6 տարվա քայլերը տեսնելով ու դրանց ողբերգությունը զգալով, երբ ինչ արել ես՝ սխալ ես արել, ՀՀ քաղաքացին ի՞նչ երաշխիք ունենա, որ քո էսօրվա ու վաղվա քայլերն էլ սխալ չեն, թեկուզ՝ նույն Եվրամիության, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մասով և ընդհանրապես։ Եթե մինչ այս էս ամեն ինչը մոտդ չի ստացվել, երաշխիք կա՞, որ հաջորդները սխալ չեն լինելու։ Ես, օրինակ, երաշխիք ունեմ, որ դու հաջորդները հաստատ սխալվելու ես, բայց նույն վստահությամբ էլի կգտնես մեղավորներ ու էդ մեղավորների մեջ ո՛չ քո անունը կլինի, ո՛չ Ալիևի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan