Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դժվար ճանապարհով․ Բերբոք
Դիտել նաև
Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ադրբեջանը հերթական պահանջն է առաջ քաշում
Թշնամին ապատեղեկատվություն է տարածել
Թուրքիան և Ադրբեջանը կմեկնարկեն համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր
Բայրամովն ու Քըլըչը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը
Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են խաղաղ պայմանագրի կնքմանն ուղղված՝ համարձակ և, միևնույն ժամանակ, դժվար ճանապարհով։ Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
"Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցությունների անցկացմանն ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է", - ասել է Աննալենա Բերբոքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը, որը շարունակվել է նաև այսօր։