Բագրատ սրբազանը՝ բախման կիզակետում․ ոստիկանությունը փորձում է ուժ կիրառել Հանրապետության հրապարակում ԼՂՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելով՝ Բաքուն զրկում է ՀՀ-ին իր վերջին առանձնահատկությունից (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում հաջորդ օրվա անելիքները
30
Լարված իրավիճակ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության մոտ է. ուղիղ Վաղը 10:30 մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ. Բագրատ սրբազան Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին «Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի (ուղիղ) Ալիևն ու Էրդողանը անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով Հայաստանում Վահե Ղազարյանը որոշումը փոխեց. պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Կիսագողական չխոսե՛ս, ոտքիդ մատից մինչև մազիդ ծայրը ճանաչում եմ քեզ. Բագրատ Սրբազան Ազգային ժողովի բակում ու հարակից տարածքում մեծաքանակ ոստիկանական խմբեր են տեղակայվել Ռեժիմի պարագլուխը հրահանգել է վրեժ լուծել. կարիքի դեպքում՝ կիրառել ֆիզիկական ուժ. Դանիելյան Անհրաժեշտ է մտածել` արդյոք պե՞տք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել Պատերազմ Արցախում
Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ» Ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են Բագրատ սրբազանը՝ բախման կիզակետում․ ոստիկանությունը փորձում է ուժ կիրառել Հանրապետության հրապարակում Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը Լարված իրավիճակ. Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության մոտ է. ուղիղ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Վեհափառի ճանապարհը փակելու հրահանգավորողը Փաշինյանի ախրաննիկն էր՝ Եղիշե Հակոբյանը. Ռուբեն Մելիքյան Վաղը 10:30 մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ. Բագրատ սրբազան Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին. հայտարարություն Բագրատ Սրբազանը կոչ արեց ոստիկանների լուսանկարները գտնել ու անուններն արձանագրել Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում. Զատուլին Լեո Նիկոլյանը հայտարարել է, որ իրեն քնեցրել են և փորձել են ուղարկել Ֆրանսիա Փաշինյանի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ. Ասողիկ աբեղա Կարապետյան ԼՂՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելով՝ Բաքուն զրկում է ՀՀ-ին իր վերջին առանձնահատկությունից (տեսանյութ) Լավ, ինչքա՞ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում հաջորդ օրվա անելիքները Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Ոստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար Հրաժարական չտալով՝ Փաշինյանը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Ոստիկանների կողմից նմանօրինակ անհարիր վարքագիծը անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար. ՀԱԵ Սփյուռքի թեմակալ առաջնորդների հայտարարությունը. Տեսանյութ «Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի (ուղիղ) Ալիևն ու Էրդողանը անհանգստացած են Փաշինյանի ճակատագրով Հայաստանում «Այսօր՝ ժամը 19․00-ին, Սուրբ Աննա Եկեղեցու բակում կամփոփենք օրվա արդյունքները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ

«Ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով». Խանումյան

ԼՂՀ նախկին կառավարության անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ կառավարությունն առաջարկում է Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների երկարաժամկետ լուծման, մասնավորապես բնակարանային ապահովման համար շնչին հատկացնել 3 մլն դրամի ԲԳՎ/սերտիֆիկատ (անչափահասներին անհատույց, չափահասներին՝ գումարի վերադարձի պայմանով)։ Ընդ որում, բնակարանների գնման վկայականները տրվելու են 5 տարվա ընթացքում։ Եթե լուծումը սերտիֆիկատն էր, հարց է, ինչու՞ էին 6 ամիս մտածում․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշումն ընդունեին, գնային առաջ, նամանավանդ, որ նման փորձ ունեն։ Պետք է փաստել, որ արցախցիների ու նրանց ներկայացուցիչների հետ խնդիրների լուծման քննարկումներ կառավարության կողմից չի եղել։ Միայն վերջերս Տիգրան Խաչատրյանը հրավիրել էր որոշ ներկայացուցիչների՝ ասելու այն, ինչ ասաց երեկ Պ․Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Կառավարությունը հաշվի չի առել ոչ միջազգային խորհրդատվական կազմակերպության ներկայացրած առաջարկները, ոչ արցախյան որոշ շրջանակների կողմից ներկայացված առաջարկները։
Ես հարցին նայում եմ Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից և գտնում եմ, որ արցախցիների մեծ մասի բնակարանային խնդիրների լուծումը պետք է տրվեր ՀՀ թերբնակեցված մարզերում նոր բնակֆոնդի կառուցման ու ընտանեկան տնտեսությունների ստեղծման ճանապարհով՝ զարգացման նոր խթան հաղորդելով այդ մարզերին և վստահություն ներշնչելով տեղում բնակվող մարդկանց։ Սակայն կառավարության «փող տամ՝ պրծնեմ» քաղաքականությունը բերելու է հակառակ արդյունքների․ խնդիր ունեցող մարզերից դեպի Երևան և երևանամերձ մարզեր արտագաղթ է սկսվելու։
Կառավարությունում բացակայում է նախաձեռնողականությունը, օպերատիվությունը, ռազմավարական մտածելակերպը։ Եվ սա մի նայեք արցախցիների բնակարանային խնդրի լուծման տեսանկյունից, սա նայեք ՀՀ ժողովրդագրական խնդրի լուծման, տարածքային համաչափ զարգացման, անվտանգության տեսանկյունից։
Առանց լուրջ բնակարանաշինության անիմաստ թանկանալու է մարզերում գտնվող երկրորդային շուկայի տները։ Ինչպես Արցախի վերաբնակիչների սերտիֆիկատների պարագայում գյուղական տները 3-4 միլիոնից արհեստականորեն բարձրացան 10 միլիոնի, հիմա էլ թանկացման նոր ալիք է սկսելու։ Սա նաև հնարավորություն է տալու հայաստանյան մարզերի ընտանիքներին հնարավորինս բարձր գնով վաճառել իրենց տները, տեղափոխվել Երևան կամ արտագաղթել Հայաստանից։ Մեծ հաշվով, լավագույն դեպքում, մենք ունենալու ենք տեղաբնիկ բնակչության փոխարինում բռնի տեղահանվածներով՝ փոխանակ այդ մարզերում բնակչության թիվն ավելացնենք։
Բյուրոկրատական սնոբությունը հաղթահարել չկարողացող, ընթացակարգերի մեջ խճճված կառավարությունն այլ արդյունքներ չի էլ կարող ակնկալել։ Վկան՝ Շուռնուխում կառուցվող 13 առանձնատները, որոնք կառուցվում են 3 տարուց ավելի։
Կարճ ասած՝ կառավարությունը ձախողել է ոչ միայն պաշտպանության ու անվտանգության հարցերը, այլ նաև ժողովրդագրության, մարզերում կյանքը քիչ թե շատ հրապուրիչ դարձնելու քաղաքականությունը։ Գյուղամիջյան կամ միջգյուղական ճանապարհների ասֆալտապատումը հաշիվ չեն, մինչև Արցախի կորուստը Արցախում 4-5 գյուղ էր մնացել, որ ասֆալտ չուներ, նույնիսկ 10-15 աշակերտ ունեցող գյուղերն էլ էին ասֆալտապատ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan