«Մայր Հայաստանի» երիտասարդները կմասնակցեն Սոչիում կայանալիք Համաշխարհային երիտասարդական փառատոնին
![«Մայր Հայաստանի» երիտասարդները կմասնակցեն Սոչիում կայանալիք Համաշխարհային երիտասարդական փառատոնին](/timthumb.php?src=/disc/27-02-24/63b0600b2ca18fad131fddc14aea9b4c.jpg&w=450)
Այս տարվա մարտի 1–ից 7–ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի կունենա Համաշխարհային երիտասարդական փառատոն։
Երիտասարդներն այս միջոցառմանը ժամանելու են աշխարհի տարբեր կետերից։ Այն համարվում է աշխարհի երիտասարդական ամենամասշտաբային փառատոնը, որին մասնակցում են ուսանողներ, փորձագետներ, լրագրողներ, մարզիկներ, մշակութային գործիչներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ։ Հազարավոր մարդիկ են ընդգրկված կազմակերպչական աշխատանքներում։
Համաշխարհային երիտասարդական փառատոնին հրավիրված է և մասնակցելու է նաև «Մայր Հայաստան» շարժումը, որի երիտասարդական թևի անդամները ներկա կգտնվեն այդ միջոցառմանը։