Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ.

«1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի և Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջևանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված և իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումներ։

Այդ քաղաքականության հետևանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ: Հատկանշական է, որ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաև հայկական ժառանգության և ընդհանուր առմամբ հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։ Արդեն 21-րդ դարում, լիակատար անպատժելիության պայմաններում Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու և ի վերջո ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների: Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով և ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։

Այսօր էլ, արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց և թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով և ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ճանապարհին։ Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը և նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan