«Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում»,-Լևոն Քոչարյան
![«Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում»,-Լևոն Քոչարյան](/timthumb.php?src=/disc/27-02-24/978c6ee06b1d7e87a20d2425b3897b20.jpg&w=450)
Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով առաջին դատական նիստը:
Լևոն Քոչարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնելով, որ դատական նիստը կմեկնարկի ժամը 13-ին, նաև նշել է. «Կփորձենք ի վերջո հասկանալ, թե մեզ ինչում են մեղադրում, որ մի բան էլ ուզում են 2-5 տարի ազատազրկել։ Դատը կլինի դռնբաց բոլորի համար։
Հիշեցնեմ, որ ինձ մեղադրում են նրանում, իբր ոստիկաններին հարվածել եմ, այնինչ իրականությունը ճիշտ հակառակն էր։ Իմիջիայլոց, ոստիկաններն իրենց ցուցմունքներում ասում են, իբր «հանգստացնում էին» ինձ և չեն հարվածել ընդհանրապես»:
Հավելենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Լևոն Քոչարյանի ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին: