Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ սադրանքների կարող է գնալ
![Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ սադրանքների կարող է գնալ](/timthumb.php?src=/disc/26-02-24/6ebf9b43237bf5edd7d22067db40f51b.jpg&w=450)
Ադրբեջանական կողմը, կարծես, սադրանքների է պատրաստվում՝ այս անգամ Նախիջևանի ուղղությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել Նախիջևանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ:
Հնարավոր է՝ Ադրբեջանը պատրաստվում է սահմանային նոր սադրանքների, ինչի նպատակով էլ ապատեղեկատվություն տարածելով՝ քարոզչական ֆոն է ստեղծում իր հետագա գործողություններն արդրարացնելու համար:
Աղբյուրը՝ yerkir.am