Առաջիկա օրերին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
![Առաջիկա օրերին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը](/timthumb.php?src=/disc/26-02-24/f70e818202db76fecaab272dfc61fc3f.jpg&w=450)
Առաջիկա օրերին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մյունխենում հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկայում նախատեսվում է հայկական պատվիրակության հետ դեմ առ դեմ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել է նա։