Երեկվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է. Արման Թաթոյան
![Երեկվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ Հայաստանի խորք ներխուժած վայրից է. Արման Թաթոյան](/timthumb.php?src=/disc/25-02-24/fbffd6044fc027126b414c71b2afaa8b.jpg&w=450)
Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան:
«Երեկվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է․ Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը», նշել է Թաթոյանը։