Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում Ադրբեջանցիների հրավերի հրահանգը երեկ Նիկոլը տվեց․ Արա Վարդանյան ԱՄՆ և ԵՄ դեսպանները չգիտե՞ն, թե որտեղ է Գյումրին
6
Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Լավրովը մեկնբանել է Փաշինյանի հայտարարությունները Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից Անդրանիկ Թևանյանի Ճեպազրույց՝ քաղաքային տրանսպորտի թեմայով. 17.000 քաղաքացի միացել է «Մայր Հայաստանի» նախաձեռնությանը (ուղիղ) Հարգելի գյումրեցինե՛ր, թույլ չտաք որևէ ավանտյուրա Գյումրիում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը. Տեսանյութ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից․ «Հրապարակ» Երևանի քաղաքապետարանը զբաղված է շանտաժով ու ահաբեկումով. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Պատերազմ Արցախում
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում նորածին է մահացել Երևանի քաղաքային իշխանությունը 1,5 միլիոն դոլար է մսխել Էրեբունի-Երևան տոնակատարությունների ժամանակ Կոռուպցիան հո պոզով պոչով չի՞ լինում Yerkir Media-ի անդրադարձը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցին «Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»»․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը համաձայնություն է տվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը. ԱԳՆ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Քա՞նի մարդ է սպանվել Նիկոլ Փաշինյանի օրոք․ «Կարճ ասած» Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը Լավրովը մեկնբանել է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական գլուխգործոցը Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում Ադրբեջանցիների հրավերի հրահանգը երեկ Նիկոլը տվեց․ Արա Վարդանյան Ծիծաղելի և անհեթեթ է թվում այդ ամենը. Լևոն Քոչարյանը՝ Հովիկ Աղազարյանի դեպքի մասին ԱՄՆ և ԵՄ դեսպանները չգիտե՞ն, թե որտեղ է Գյումրին Յուրքանչյուրս ենք գտնվում «բանտում». դրա լավագույն վկայությունը այն հեռախոսի պատմությունն է. Սրբազան «Կարմիր գծերի» թանկացման փաշինյանական որոշումը վիճարկող «Մայր Հայաստանի» հայցով դատը՝ դեկհեմբերի 6-ին Փաշինյանի աներորդին վստահեցնում է, որ ինքը լրիվ մաքուր է. Տեսանյութ Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ Ի՞նչ հետևություն կանի Փաշինյանը կորեական «Նիկոլի» արկածախնդրությունից Անդրանիկ Թևանյանի Ճեպազրույց՝ քաղաքային տրանսպորտի թեմայով. 17.000 քաղաքացի միացել է «Մայր Հայաստանի» նախաձեռնությանը (ուղիղ) Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան Ալիևը պարգևատրել է Արևմտյան Ադրբեջանի իրողությունների տարածման հարցում աչքի ընկած անձանց Հարգելի գյումրեցինե՛ր, թույլ չտաք որևէ ավանտյուրա Գյումրիում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմում վիրավորի բուժման համար կառավարությունը պատերազմից 4 տարի անց գումար հատկացրեց Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը. Տեսանյութ Ինչպիսի կեղծված փաստաթղթերով է Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը ցանկանում տիրանալ հարևանի պատին. Գյումրիի փրայմերիզի իշխանական «զարդը»

Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախօրեին աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրենի աշխատանքային հնգամյա պայմանագրի ավարտին ավելի քան երկու տարի կար, սակայն այն խզվել է, ըստ մեր աղբյուրների, քաղաքական խարդավանքների արդյունքում։ Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական պայմանագրին» ու հնարավոր դարձրել գործող համայնքապետին պաշտոնանկ անելու իշխանության ծրագիրը, լուրեր էին շրջանառվում, որ Զախարովին նշանակելու են բժշկական կենտրոնի տնօրեն։ Ճամբարափոխ եղած Սիմոն Զախարովը թեպետ չնշանակվեց այդ պաշտոնում, քանի որ 65 տարին լրացել է եւ չի համապատասխանում տնօրենի պաշտոնի պահանջներին, սակայն կան լուրեր, որ հենց նրա պայմանով է Մոսինյանի պայմանագիրը ժամանակից շուտ լուծարվել։ Զախարովը, որը Ալավերդու ԲԿ բժիշկներից է, ասում են` ներանձնական հաշիվներ է ունեցել Մոսինյանի հետ եւ «դավանափոխ» լինելու պայմաններից մեկն էլ ԲԿ տնօրենի ազատումն է եղել։

Ընդ որում՝ ազատված Մոսինյանն էլ է հարում իշխանական շրջանակներին, նախկինում ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Մոսինյանը հեղափոխությունից հետո ճամբարափոխ է եղել, որ շարունակի գործը, բայց քանի որ Զախարովն ավելի «արժեքավոր» ծառայություն մատուցեց ՔՊ-ին, ուստի զոհաբերեցին մյուս յուրայինին։ Ազատված տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես՝ երեք ամսով կղեկավարի ՔՊ-ական ավագանու անդամ Լորա Սարգսյանը, ով հիվանդանոցում գինեկոլոգ է աշխատել եւ փոխտնօրեն է դարձել ավագանու ՔՊ-ական անդամ դառնալուց հետո։

Միայն երեք ամիս անց կհայտարարվի տնօրենի պաշտոնի համալրման մրցույթ, որը, մեր աղբյուրների համոզմամբ, լինելու է ֆիկտիվ միջոցառում, քանի որ արդեն իսկ խոսվում է, որ հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը ստանալու է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի աները` Ախթալային բուժամբուլատորիայի վարիչ Կարեն Ազարյանը, որը համատեղությամբ Ալավերդու ԲԿ-ում բժիշկ է: Ի դեպ՝ Մկրտչյանի զոքանչն էլ Ճոճկանի բուժամբուլատուրիայի վարիչն է։ Սակայն հնարավոր է, որ Արեն Մկրտչյանի աներն էլ ժամանակավոր տեղապահ աշխատի, քանի որ Ալավերդիում խոսում են, որ պատգամավորը տիկնոջը՝ Երեւանի հիվանդանոցներից մեկում աշխատող Կարինե Ազարյանին է տեսնում ԲԿ տնօրենի պաշտոնում։ Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը Ալավերդու ընտրություններին թեպետ գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, բայց պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդող Արկադի Թամազյանին։

Ու թեեւ համայնքի ղեկավար դառնալու նրա երազանքն այդպես էլ չիրագործվեց, սակայն պատգամավորը չի հանձնվում եւ իրեն դե ֆակտո քաղաքապետ է զգում՝ առանցքային պաշտոններում տեղավորելով իր ազգուտակին։ Եւ Թամազյանին էլ անվստահություն հայտնելով հեռացրեցին պաշտոնից: Ինչ վերաբերում է ճամբարափոխ Զիմոն Զախարովին, ապա, ըստ մեր աղբյուրի, նա նախընտրել է Բժշկական աշխատանքի փորձագիտական հանձնաժողովը՝ ՎՏԵԿ-ը, որը զբաղվում է հաշմանդամության կարգեր տրամադրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan