Երբեք չենք համակերպվելու Արցախի բռնի հայաթափման հետ․ Լևոն Քոչարյան

Դիտել նաև
ՔՊ-ում խուլ ընդվզում է՝ ինչպե՞ս և ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանի հարցը հետաձգվեց
Անդրանիկ Քոչարյանը խնդրել է հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը
Որոշ շրջանակներ մի նոր «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել. Քոչարյան
Լևոն Քոչարյանը հանդիպել է ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողների հետ
Փաշինյանը հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի․ Սուքոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․
«Այսօր որպես ԱԺ հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ, Ազգային Ժողովում մասնակցել եմ Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը: Իմ երախտագիտությունը հայտնելով Ֆրանսիայի մեր գործընկերներին հայ ժողովրդին աջակցելու համար, ելույթով հանդես եմ եկել և մասնավորապես նշել, որ մենք երբեք չենք համակերպվելու Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետ և հետամուտ ենք լինելու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու, անվտանգ ապրելու իրավունքին։ Նաև հույս եմ հայտնել, որ այս հարցում ևս կունենանք Ֆրանսիայի աջակցությունը»: