«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը) Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ Հայտնի են աղետի հետևանքով զոհվածների անունները
27
Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառածները` դեմքերով և անուններով Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ (ուղիղ) Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները երկու հատվածում փակել են Երևան-Արմավիր մայրուղին Ոստիկանության ուժերը չեն բավարարում․ մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ Քաշքշելով բերման ենթարկեցին Իգոր Խաչատուրովին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում Պատերազմ Արցախում
«Քաղաքացիական պայմանագիր» VS «Վրացական երազանք» (հայ և վրացի ոստիկանների տարբերությունը) Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) «Ոստիկանների գործողությունները կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների». Մայր Աթոռ Լոռին ու Տավուշը հերթականն են․ քա՞նի աղետի գոտի ենք ունեցել ՔՊ-ի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառածները` դեմքերով և անուններով Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Նման մարդուն Շամշադինում ասում են՝ «ոչնչի վարպետ». Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ (ուղիղ) «Փուչիկներ էլ կպցրեք, որ չջոկենք` մեջը ոստիկաններ են». Անժելա Էլիբեգովա «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Ոստիկանների բիրտ ուժի կիրառումը պայմանավորված է Փաշինյանի հիստերիայով․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհված հայորդիների համար Հայտնի են աղետի հետևանքով զոհվածների անունները Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի․ Սեյրան Օհանյան Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի բողոքը «Այս անգամ գործ չկարեցին վրաս»․ Իգոր Խաչատուրով. Տեսանյութ Կարծում եմ՝ ոստիկաններն էլ են ամաչում․ Արամո. Տեսանյութ Աղետի գոտում 4-րդ հաստատված զոհն ունենք Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն Կոպիտ խախտմամբ ոտնահարվում է պատգամավորների անձեռնմխելիությունը․ հայտարարություն Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա Երևանում 8։55–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից. ոստիկանություն «Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու համար». փաստաբան ՌԴ ՊՆ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին

Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀ

ՀՅԴ Փարիզի գրասենյակից տեղեկացնում են․

«Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրասնիայում գտնվելու հանգամանքից օգտվելով, Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։ Նախագահ Մակրոնը բացել է զրույցը՝ հստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտությունը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը։

Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ Մուրադ Փափազյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին այս խորապես ոչ ժողովրդավարական և պառակտող որոշումը կայացնելու համար։ Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Ժողովրդավարության այս դասից ակնհայտորեն նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը բարկացել է և քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար։ Մուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։ Այդ պատասխանից է՛լ ավելի զայրացած, Նիկոլ Փաշինյանը ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։

Այս անհիմն պնդումը բազմիցս տարածվել է Հայաստանի վարչապետի գրասենյակի կողմից և մշտապես հերքվել է Մուրադ Փափազյանի կողմից։ Այնուամենայնիվ այդ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազյանը ևս մեկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգության ծառայություններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։ Մուրադ Փափազյանը, նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է հայտնել Նիկոլ Փաշինյանի թույլ փաստարկի և նրա արտահայտությունների խեղճության համար: Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan